Հայաստանի Հանրապետության
սփյուռքի նախարարություն
ARM RUS ENG FR SP
Գլխավոր էջ
Մեր մասին
Օրենսդրություն
Գործունեություն
Նախարարության 2009թ. ծրագրեր
Նախարարության 2010թ. ծրագրեր
Գործընկերներ
Նախարարության անցուդարձը, նորություններ
Նախարարի ելույթներ
Հայտարարություններ
Հեռուստակամուրջներ
Հպարտ եմ, որ ՀԱՅ եմ
Ֆոտոսրահ
Սփյուռքի կազմակերպություններ
Սփյուռքահայեր
Տեղեկություններ սփյուռքահայերի համար
Ինտերնետ հեռարձակում
Հղումներ
Կապ
Առցանց նամակագրության համակարգ

Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՏՈՒՆՆ Է
Արի տուն

Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան


ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից սկսել է իրականացնել «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագիրը` «Արի տուն» խորագրով (այսուհետ` «Արի տուն» ծրագիր):

Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2009թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով հյուրընկալվում է հայաստանաբնակ հայ ընտանիքներում:

Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ անհատույց: Դրանում ներգրավված են Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերի (Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն) համապատասխան կառույցները եւ դրանց կողմից առանձնացված կրթական հաստատությունները: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով ապահովվում է երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը, իրականացվում է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում կազմակերպվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Իրականացվում նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին, ինչպես նաեւ կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ:

Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը ապահովում են ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը:



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարություն

Հասցե` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյան 26/1,
Հեռ.` (+37410) 58-56-01/117/
Հեռապատճեն` (+37410) 58-91-57
էլ.հասցե: allarmenian@mindiaspora.am


Եթե ցանկանում եք մասնակցել «Արի Տուն» ծրագրին, լրացրեք դիմում-հարցաթերթիկը`

Application form in Armenian



Application form in Armenian unicode



Application form in English



Application form in Russian



Application form in France



Եթե ցանկանում եք դառնալ «Արի Տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիք, լրացրեք դիմում-հարցաթերթիկը`

Application form in Armenian

ՀԱՅԻ ԵՐԳԸ
Գլխավոր էջ Մեր մասին Գործունեություն Հայտարարություններ Օրենսդրություն Գործընկերներ Հղումներ Կապ