Նախարարի տեղակալներ
Փոխնախարարն իրեն հանձնարարված բնագավառներում.
1) քաղաքականության ապահովման համար իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ` տալով ցուցումներ և հանձնարարականներ,
2) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն,
3) նախարարի հանձնարարությամբ նախապատրաստում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և կազմակերպում դրանց նախնական քննարկումները,
4) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,
6) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին,
7) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,
8) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին,
9) կատարում է նախարարի հանձնարարությունները, նրա աջակցությամբ իրականացնում այլ գործառույթներ:




