|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Զբօսաշրջութիւնը Հայաստանում

 

Հայաստանի Հանրապետութիւնում զբօսաշրջութիւնն իր զարգացման տեմպերով եւ արդիւնքներով երկրի առաւել դինամիկ զարգացող ճիւղերից է:

 

Զբօսաշրջութեան բնագաւառի պետական քաղաքականութեան նպատակն է մեծացնել զբօսաշրջութեան ներդրումն ազգային եկամտի աւելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչութեան կենսամակարդակի բարձրացման եւ աղքատութեան նուազեցման գործընթացում:

 

Զբօսաշրջային այցելութիւնների քանակի աւելացման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման նախարարութեան աջակցութեամբ անցկացուել են արդէն աւանդական եւ ժողովրդական դարձած եւ միջազգային ճանչում ունեցող մի շարք փառատօններ, որոնց մասնակցում են նաեւ սփիւռքահայեր աշխարհի տարբեր երկրներից:

 

- ՀՀ Սիւնիքի մարզի Գորիս քաղաքում - «Սիւնեաց աւանդոյթներ» փառատօնը,

- ՀՀ Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում - «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործութեան եւ դեկորատիւ-կիրառական արուեստների փառատօնը,

- ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գիւղում Գաթայի փառատօն,

- ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում Գինու աւանդական փառատօնը,

 

Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտի վիճակագրութեան, ներգնայ զբօսաշրջային այցելութիւնների, մարքեթինգային քաղաքականութեան, միջազգային համագործակցութեան, ոլորտի կրթական համակարգի եւ հասարակական հատուածի մասին տեղեկութիւններ ստանալու նպատակով կարող էք այցելել ՀՀ տնետսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան կայք www.mineconomy.am:

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: