Կայքի քարտէզ

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԷ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տէր Վազգէն Միրզախանեան,

ՀՀ Մշակոյթի նախարար, մեծարգո՛յ պարոն  Արմէն Ամիրեան

Ձե՛րդ գերազանցութիւն պարոն դեսպան, 

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցնէր,

յարգելի՛ հիւրեր,

 

Այսօր մեծ իրադարձութիւն է ոչ միայն թբիլիսահայ համայնքի, այլ ողջ հայութեան կեանքում:


Թբիլիսիի հին կենտրոնում` Սօլոլակում, նոր շունչ է ստանում Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի գողտրիկ ու հիւրընկալ բնակարանը: Այն վերածւում է «Թումանեանի տուն» հոգեւոր-մշակութային կենտրոնի, որի օրհնութեան ծիսակատարութեան վկաներն ենք լինելու մենք բոլորս:

07.08.2017  |  Ելոյթներ

Սփիւռքը նոր հորիզոնների դիմաց. Սփիւռքի հայի ինքնահասկացողութիւնը


Մեծապէս զգացուած եւ երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ Պիքուայայի մէջ կազմակերպած էք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնութեան հիմնախնդիրները եղել եւ մնում են պատմութեան, սոցիոլոգիայի, հոգեբանութեան, ազգագրութեան, քաղաքագիտութիւն, բարոյագիտութեան մնայուն եւ հրատապ թեման: Ազգային ինքնութեան, ազգային պատկանելութեան, ինքնահասակցողութեան հարցերը ժամանակի եւ տարածութեան մէջ անընդհատ փոփոխւում են, դառնում առաւել բազմաշերտ, բազմերանգ: