|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօն զբաղեցնելու կարգ

 

Աշխատանքի ընդունուելը աշխատակազմում

ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կան հայեցողական, քաղաքացիական եւ տեխնիկական սպասարկման պաշտօններ:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմում հայեցողական թափուր պաշտօններ առաջանալու դէպքում հայեցողական թափուր պաշտօնում նշանակելու իրաւասութիւն ունեցող պաշտօնատար անձը ՀՀ աշխատանքային օրէնսգրքով սահմանուած կարգով կատարում է նշանակում:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմում քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօններ առաջանալու դէպքում «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքի 13-րդ յօդուածով սահմանուած կարգով, ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդին: ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհուրդը ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմում քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօնի մրցոյթի յայտարարութիւնը հրապարակում է իր պաշտօնական կայքում` www.csc.am:

 

Օրէնքի համաձայն, մրցոյթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմից մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչուած մասնակիցների վերաբերեալ եզրակացութիւնը ստանալուց յետոյ` երեք աշխատանքային օրուայ ընթացքում ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմում քաղաքացիական ծառայութեան տուեալ պաշտօնում նշանակելու իրաւասութիւն ունեցող պաշտօնատար անձը մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչուած մասնակիցներից մէկին նշանակում է համապատասխան պաշտօնում:

 

Քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօնների յաւակնորդներին ներկայացուող պահանջները


Քաղաքացիական ծառայութեան պաշտօն զբաղեցնելու իրաւունք ունեն քաղաքացիական ծառայութեան տուեալ պաշտօնի անձնագրով ներկայացուող պահանջները բաւարարող, հայերէնին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները` անկախ ազգութիւնից, ռասայից, սեռից, դաւանանքից, քաղաքական կամ այլ հայեացքներից, սոցիալական ծագումից, գոյքային կամ այլ դրութիւնից, բացառութեամբ` այն անձանց ովքեր. 
1.  դատական կարգով ճանաչուել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2.  դատական կարգով զրկուել են քաղաքացիական ծառայութեան պաշտօն զբաղեցնելու իրաւունքից
3. տառապում են այնպիսի հիւանդութեամբ, որը քաղաքացիական ծառայութեան պաշտօնի նշանակուելու դէպքում կարող է խոչնդոտել ծառայողական պարտականութիւնների կատարմանն ուեւ լիազօրութիւնների իրականացմանը
4. դատապարտուել է յանցագործութեան համար եւ դատուածութիւնը սահմանուած կարգով հանուած կամ մարուած չէ
5.  խուսափել է ժամկետային պարտադիր զինուորական ծառայութիւնից:

 

Քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօն զբաղեցնելու ոլորտը կարգաւորող օրէնսդրութիւնը.

- «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնք

 

-   Քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօնները զբաղեցնելու համար մրցոյթների անցկացման կարգը (Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ծառայութեան խորհրդի 2002 թուականի յունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօն զբաղեցնելու համար մրցոյթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշում)

 

- Քաղաքացիական ծառայութեան կրտսեր  թափուր պաշտօնը զբաղեցնելու կարգը  (Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ծառայութեան խորհրդի 2010 թուականի հոկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայութեան կրտսեր պաշտօն զբաղեցնելու հաւաստագիր ստանալու համար թեստաւորում անցկացնելու եւ քաղաքացիական ծառայութեան կրտսեր թափուր պաշտօն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 818-Ն որոշում)

 

-  Մրցոյթ եւ ատեստաւորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը  (Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ծառայութեան խորհրդի 2002 թուականի մայիսի 23-ի «Մրցոյթ եւ ատեստաւորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշում)

 

- Մրցութային եւ ատեստաւորման յանձնաժողովների աշխատակարգը ( ՀՀ սփիւռքի նախարարի 2011 թուականի մայիսի 10-ի «ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի քաղաքացիական ծառայութեան առաջատար թափուր պաշտօն զբաղեցնելու համար մրցոյթ անցկացնող մրցութային  եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի քաղաքացիական ծառայութեան առաջատար եւ կրտսեր պաշտօններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստաւորում անցկացնող  ատեստաւորման յանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 117-Ն հրաման)

 

- ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ծառայութեան խորհրդի 2004 թուականի մայիսի 31-ի «ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշում)

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմում տեխնիկական սպասարկման թափուր պաշտօններ առաջանալու դէպքում, տեխնիկական սպասարկման թափուր պաշտօնում նշանակելու իրաւասութիւն ունեցող պաշտօնատար անձը ՀՀ աշխատանքային օրէնսգրքով սահմանուած կարգով կատարում է նշանակում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: