Համահայկական ցանցեր
Համահայկական մասնագիտական եւ սոցիալական ցանցերի համակարգի եւ հայկական առցանց միջավայրի ստեղծման նպատակն է նպաստել Սփիւռքի ներուժի հայտնաբերմանը ու ներգրավմանը Հայրենիքի ներքին կյանքին, Հայաստանի Հանրապետութեան համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերում Սփիւռքի համակարգուած մասնակցութեան ապահովմանը, հայապահպան խնդիրների լուծմանը, հայ ազգային ինքնութեան միասնական միջավայրի ձեւավորմանը, հայկական համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու արմատավորմանը, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման պետական քաղաքականութեան սկզբունքների իրագործմանը:
Մասնագիտական եւ սոցիալական ցանցերի տվեալների շտեմարանների փոխադարձ համատեղելիութիւնը համարելով համահայկական ցանցային միջավայրի կարեւորագույն պայման, ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը նպատակ ունի անհամեմատ մեծացնել սփյուռքահայերի ներգրավվածութիւնը հայկական առցանց միջավայրում, էապես խթանել ել Սփիւռքի մեր հայրենակիցների մասնակցութեանը Հայրենիքի ներքին կեանքին:




