|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հայաստանի Հանրապետութեան ներդրումային միջավայր

 

Հայաստանի Հանրապետութեան ներդրումային միջավայրը համարւում է ԱՊՀ երկրների շարքում ամենաբացերից մէկը: Հայաստանի Հանրապետութիւնը ներդրումների նկատմամբ յայտարարել եւ իրականացնում է «բաց դռների» քաղաքականութիւն:

 

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշերում

 

Հայաստանի կառավարութիւնն իրականացնում է գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումներ` օտարերկրեայ ներդրողների եւ գործարարների համար առաջարկելով բիզնեսի համար նպաստաւոր միջավայր:


Համաձայն ՀԲ «Գործարարութեամբ զբաղուելը 2017» հաշուետուութեան` Հայաստանը  38-րդն է  190 երկրների շարքում:


ԱՄՆ հեղինակաւոր «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի եւ «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ի կողմից ամէն տարի հրապարակուող «Տնտեսական ազատութեան ինդեքս» 2016թ. հաշուետուութեան համաձայն Հայաստանը իր վարկանշային միաւորով (67.0 միաւոր) զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում:


Տնտեսութեան ազատութեան եւ գործարարութեամբ զբաղուելու ցուցանիշներով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում:

 

Օտարերկրեայ ներդրողների պաշտպանութիւն

 

Ներդրումային ոլորտը կարգաւորող հիմնական իրաւական ակտն է` 1994 թուականին ընդունուած «Օտարերկրեայ ներդրումների մասին» ՀՀ օրէնքը:

 

Հայաստանում օտարերկրեայ ներդրումները ամբողջութեամբ պաշտպանուած են, ներդրողներն օգտւում են մի շարք երաշխիքներից եւ առաւելութիւններից: Օտարերկրեայ ներդրողները գործում են ընդհանուր օրէնսդրութեանը համապատասխան (ինչպէս տեղական ընկերութիւնները), ինչն ապահովում է նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք: Աւելին, օտարերկրեայ ներդրումները կարգաւորող ՀՀ օրէնսդրութեան փոփոխութեան դէպքում ներդրման պահից սկսած 5 տարուայ ընթացքում, օտարերկրեայ ներդրողի ցանկութեամբ, կիրառւում է իրականացման պահին գործող օրէնսդրութիւնը:

 

Ներկայումս Հայաստանն ունի ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանութեան երկկողմ համաձայնագրեր շուրջ 40 երկրների հետ, համաձայնագրերը բանակցութեան փուլում են եւս 28 երկրի հետ:

 

1992 թուականից Հայաստանը անդամակցում է Ներդրումային վէճերի կարգաւորման միջազգային կենտրոնին:

 

Արտահանման հնարաւորութիւններ 

 

Հայաստանի Հանրապետութիւնն ունի ազատ առեւտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչութիւն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնութեան հետ:

 

Հայաստանը ներկայումս օգտւում է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Շուեյցարիայի, Ճապոնիայի եւ  Նորվեգիայի «Արտօնութիւնների ընդհանրացուած համակարգերից» (GSP), որոնք ապահովում են վերոնշեալ երկրների շուկաների արտօնեալ հասանելիութիւնը մի շարք ապրանքատեսակների համար ներմուծման  զրոյական կամ նուազեցուած մաքսատուրքերի միջոցով: Հայաստանն ընդգրկուած է նաեւ ԵՄ կողմից տրամադրուող «Արտօնութիւնների ընդհանրացուած համալրուած համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտուող երկրների ցանկում:

 

2015 թուականի յունուարի 2-ից Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է:

 

Արտօնութիւնների համակարգ 

 

Հայաստանում գործում են հետեւեալ արտօնութիւնները.

 

- ԱԱՀ վճարումը յետաձգւում է 1-3 տարի ժամկէտով սարքաւորումների ներմուծման համար: («Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնք, ՀՀ կառավարութեան 2011թ. օգոստոսի 4-ի N 1119-ն որոշում)

- ԱԱՀ վճարումը յետաձգւում է 3 տարի ժամկէտով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ ընտրուած կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դէպքում: (ՀՀ կառավարութեան 2011թ. օգոստոսի 4-ի N 1119-ն որոշում)

- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հաւանութեանն արժանացած արտահանման խոշոր ծրագիր իրականացնողների համար (բացառութեամբ` մետաղական օգտակար հանածոների արդիւնահանման եւ (կամ) վերամշակման, թանկարժէք քարերի մշակման եւ (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրութեան եւ (կամ) իրացման, թանկարժէք մետաղների արտադրութեան եւ (կամ) իրացման, ակցիզային յարկով հարկման ենթակայ ապրանքների արտադրութեան եւ (կամ) իրացման ոլորտների) շահութահարկի դրոյքաչափը կազմում է 5% առնուազն 40 մլրդ դրամ արտահանման դէպքում, 2% առնուազն 50 մլրդ դրամ արտահանման դէպքում: («Շահութահարկի մասին» ՀՀ օրէնք)

- Աջակցութիւն նորաստեղծ ՏՏ ընկերութիւններին: ՏՏ ոլորտի նորաստեղծ հաւաստագրուած ընկերութիւնները ազատուած են շահութահարկից, իսկ եկամտային հարկի դրոյքաչափը կազմում է 10%: («Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնք):

- Գերակայ ոլորտում իրականացուող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապէս Հայաստանի Հանրապետութեան տարածքում օգտագործելու համար նախատեսուած տեխնոլոգիական սարքաւորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նիւթերի ներմուծումն ազատւում է օրէնսդրութեամբ սահմանուած կարգով մաքսային մարմինների կողմից հաշուարկուած մաքսատուրքից, եթէ այդպիսի տեխնոլոգիական սարքաւորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նիւթերը չեն արտադրւում Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներում (կամ արտադրւում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բաւարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: (ՀՀ կառավարութեան 2015 թ. սեպտեմբերի 17-ի թիւ 1118-ն որոշում):

- Կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղուած` Եւրասիական տնտեսական միութեան անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծումն ազատւում է մաքսատուրքից: (Մաքսային միութեան յանձնաժողովի 2009թ. նոյեմբերի 27-ի №130 որոշում` կէտ 7.3)

- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ հաւանութեան արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառութեամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունէութիւն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան յաջորդող երկու հաշուետու տարիների շահութահարկի գումարը նուազեցւում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծուած նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարուայ ընթացքում հաշուարկուած լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հաւասարեցուած վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ աւելի, քան համապատասխան հաշուետու տարուայ համար հաշուարկուած փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը: («Շահութահարկի մասին» ՀՀ օրէնք)

- Հայաստանի սահմանամերձ գօտիներում գործունէութիւնը ազատուած է ԱԱՀ-ից եւ շահութահարկից: («Սահմանամերձ համայնքներում իրականացուող գործունէութիւնը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրէնք, ՀՀ կառավարութեան 2015թ. յունուարի 15-ի N 30-ն որոշում):

- Տաւուշի մարզի Դիլիջան համայնքում առնուազն 2 միլիարդ դրամի ներդրմամաբ ծրագրերի իրականցման շրջնակներում գործունէութիւնը ազատուած է ԱԱՀ-ից եւ շահութահարկից: («Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ յարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրէնք)

- Շահութահարկի, հոյքահարկի, հողահարկի արտօնութիւնների հնարաւորութիւն Հայաստանի արդիւնաբերական գօտիներում: («Արդիւնաբերական քաղաքականութեան մասին» ՀՀ օրէնք)

- Հայաստանի ազատ տնտեսական գօտիների շահագործողներն ազատուած են շահութահարկի, աւելացուած արժէքի հարկի, գոյքահարկի եւ մաքսատուրքի վճարման պարտաւորութիւններից: Իսկ գօտում պետական մարմինների կողմից ծառայութիւնները կը մատուցուեն «մէկ պատուհան» սկզբունքով: («Ազատ տնտեսական գօտիների մասին» ՀՀ օրէնք, ՀՀ կառավարութեան 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1521-ն որոշում, ՀՀ կառավարութեան 2012թ. մարտի 15-ի N 292-ն որոշում)

 

Ներկայումս Հայաստանում գործում է «Ալեանս» ազատ տնտեսական գօտին (http://fez.am/arm/index.php) բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների արտադրութեան ոլորտում եւ «Մերիդիան» ազատ տնտեսական գօտին ոսկերչութեան, ակնագործութեան ու ժամագործութեան ոլորտներում:

 (http://mineconomy.am/uploades/Meridian_Presentation.pdf):

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: