Նախարարութեան կառավարում
Նախարարութիւնը կառավարում է Հայաuտանի Հանրապետութեան սփիւռքի նախարարը, որին պաշտօնի նշանակում եւ պաշտօնից ազատում է Հայաuտանի Հանրապետութեան Նախագահը` Հայաuտանի Հանրապետութեան վարչապետի առաջարկութեամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտօնի նշանակում եւ պաշտօնից ազատում է Հայաuտանի Հանրապետութեան վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունէութեան ընթացքում առաջնորդւում է Հայաuտանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ, Հայաuտանի Հանրապետութեան oրենքներով, Հայաuտանի Հանրապետութեան միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի որոշումներով, uոյն կանոնադրութեամբ եւ այլ իրաւական ակտերով:
Նախարարի բացակայութեան դէպքում, նրա յանձնարարութեամբ, նախարարի պարտականութիւնները կատարում է նախարարի տեղակալներից մէկը:
Նախարարը Հայաստանում, Սփիւռքում ունի խորհրդականներ, oգնականներ եւ մամլոյ քարտուղար (նաեւ` հասարակական կարգով):
Նախարարը կարող է սահմանել խրախուսանքի ձեւեր եւ միջոցներ:
Նախարարի uահմանած գործառոյթները եւ յանձնարարականները կատարելիu` նախարարի խորհրդականները, օգնականները, նախարարի մամլոյ քարտուղարը համագործակցում են միմեանց, նախարարութեան աշխատակազմի ղեկավարի, նախարարութեան աշխատակազմի կառուցուածքային uտորաբաժանումների, ինչպէս նաեւ Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների հետ:
ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ
ՕԳՆԱԿԱՆՆԵՐ
ՄԱՄԼՈՅ ՔԱՐՏՈՒՂԱՐ




