|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ


Կրթութիւն


2007թ-ին աւարտել է Երեւանի #127 դպրոցը եւ ընդունուել ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի Թուրքիայի բաժինը:


2013թ-ին աւարտել է նոյն ֆակուլտետի մագիստրատուրան:


2012-13թթ. եղել է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերութեան եւ Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական յօդուածների հեղինակ է:


Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթութեան շրջանակներում իրականացուած տասնեակ միջազգային կրթական ծրագրերի:


Աշխատանքային գործունէութիւն


2011թ-ին հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» եւ մինչեւ 2015թ-ի ապրիլը իրականացրել կազմակերպութեան փոխնախագահի լիազօրութիւնները:


2016թ-ի յունուարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթութեան եւ երիտասարդութեան զարգացման կ'ենտրոնի» հիմնադիր նախագահը:


2010-17թթ հասարակական-քաղաքական գործունէութեանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպէս Մերձաւոր Արեւելքի եւ, մասնաւորապէս, Թուրքիայի հարցերով փորձագէտ:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հիմնադիր անդամներից է: 2016թ-ի դեկտեմբերին ընտրուել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպութեան նախագահ` միաժամանակ ընդգրկուելով կուսակցութեան քաղաքական խորհրդում: 2016-2018թթ եղել է Քպ սփիւռքի հարցերով համակարգող:


Լեզուների իմացութիւն

Հայերէն, անգլերէն, ռուսերէն, թուրքերէն 


Համակարգչային հմտութիւններ

Microsoft Office, WordPress, Windows 

Անձնական տուեալներ
Ծնուել է 1990թ. մայիսի 15-ին: 
Ամուսնացած չէ:

 

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յունուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: