|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Իրաւաբանական անձանց համար նախատեսուած մաքսային արտօնութիւններ

 

1. «Եւրասիական տնտեսական միութեան մասին» 2014 թուականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն`

  • ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարաւորութիւն նախատեսող սակագնային արտօնութիւնները տրւում են երրորդ երկրներից Միութեան մաքսային տարածք ներմուծուող (ներմուծուած) հետեւեալ ապրանքների դէպքում`

1) ապրանքներ` որպէս օտարերկրեայ հիմնադրի ներդրում կանոնադրական (պայուստային) կապիտալում (ֆոնդում)` այդ կապիտալի (ֆոնդի) ձեւաւորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսուած ժամկէտների սահմաններում: Այդպիսի ապրանքների դէպքում սակագնային արտօնութիւնների կիրառման կարգը սահմանւում է ԵՏ Յանձնաժողովի կողմից.


2) մարդասիրական օգնութեան շրջանակներում եւ (կամ) տարերային աղէտների, վթարների եւ աղէտների հետեւանքները վերացնելու նպատակով ներմուծուող ապրանքներ.


3) երրորդ երկրների, միջազգային կազմակերպութիւնների, կառավարութիւնների գծով բարեգործական նպատակներով ներմուծուող եւ (կամ) անդամ պետութիւնների օրէնսդրութիւններին համապատասխան որպէս անհատոյց օգնութիւն (աջակցութիւն), այդ թւում` տեխնիկական օգնութիւն (աջակցութիւն) ճանաչուող ապրանքներ` բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառութեամբ թեթեւ մարդատար մեքենաների, որոնք յատուկ նախատեսուած են բժշկական նպատակների համար):

 

Երրորդ երկրներից Միութեան մաքսային տարածք ներմուծուող (ներմուծուած) ապրանքների դէպքում սակագնային արտօնութիւններ կարող են տրուել նաեւ «եւրասիական տնտեսական միութեան մասինէ պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքուող` Միութեան միջազգային պայմանագրերով, ԵՏ Յանձնաժողովի որոշումներով սահմանուած այլ դէպքերում («եւրասիական տնտեսական միութեան մասինէ պայմանագիր, հաւելուած 6):


Զարգացող եւ (կամ) առաւել թոյլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով Միութիւնը, «եւրասիական տնտեսական միութեան մասինէ Պայմանագրին համապատասխան, կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ` Միութեան սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտուող` զարգացող երկրների եւ (կամ) Միութեան սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտուող` առաւել թոյլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ:


Միութեան սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտուող` զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միութեան մաքսային տարածք ներմուծւում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառւում են ներմուծման մաքսատուրքերի դրոյքաչափեր` Եւրասիական տնտեսական միութեան միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրոյքաչափերի 75 տոկոսի չափով:

 

Միութեան սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտուող` առաւել թոյլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միութեան մաքսային տարածք ներմուծւում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառւում են Եւրասիական տնտեսական միութեան միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրոյքաչափեր («եւրասիական տնտեսական միութեան մասինէ պայմանագիր, յօդուած 36):

 

«Մաքսային միութեան մաքսային օրէնսգրքի մասին» պայմանագրի համաձայն` մաքսատուրքեր, յարկեր չեն վճարւում` մէկ առաքողի կողմից մէկ ստացողի հասցէով մէկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դէպքում, որոնց ընդհանուր մաքսային արժէքը չի գերազանցում 200 (երկու հարիւր) եւրոյին համարժէք գումարը` հաշուարկուած Մաքսային միութեան այն անդամ պետութեան օրէնսդրութեանը համապատասխան սահմանուած` մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտաւորութեան առաջացման պահի դրութեամբ գործող փոխարժէքներով, որի մաքսային մարմնի կողմից իրականացւում է այդ ապրանքների բացթողումը: Նշեալ դրոյթը չի տարածւում ֆիզիկական անձան կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրայ (Մաքսային միութեան մասքսային օրէնսգիրք, յօդուած 80, կէտ 3):

 

«Մաքսային կարգաւորման մասին» ՀՀ օրէնքի համաձայն`

 

 մաքսավճարից ազատւում են`

 

1) Հայաստանի Հանրապետութեան տարածք մարդասիրական օգնութեան եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծուող ապրանքները: Օրէնսդրութեամբ (այդ թւում` միջազգային պայմանագրերով) ուղղակիօրէն նշուած չլինելու դէպքում ծրագրի տարբերակումն ըստ բնոյթի որոշում է մարդասիրական օգնութիւնը համակարգող` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան լիազօրած մարմինը.


2) միջազգային կանոնաւոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.


3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանով տեղափոխուող` մաքսատուրքի եւ հարկերի արտօնութիւն ունեցող ապրանքները.


4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետութեան սահմանով տեղափոխուող` Միութեան անդամ պետութիւններում հաշուառուած թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները.


5) ցուցադրման նպատակով «ժամանակաւոր արտահանումէ կամ «Ժամանակաւոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպուած, ինչպէս նաեւ դրանց ժամկէտի աւարտից յետոյ համապատասխանաբար «Վերաարտահանում» եւ «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձեւակերպուած Հայաստանի Հանրապետութիւնում սահմանուած կարգով գրանցուած կամ գրանցման ենթակայ մշակութային արժէքները.


6) մէկ փոխադրողից մէկ ստացողին մէկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետութեան սահմանով տեղափոխուող` ընդհանուր մաքսային արժէքը 200 եւրոյին համարժէք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

 

Հայաստանի Հանրապետութեան օրէնքով կարող են սահմանուել մաքսավճարի այլ արտօնութիւններ («Մաքսային կարգաւորման մասին» ՀՀ օրէնք, յօդուած 98):

 

- 2009 թուականի նոյեմբերի 27-ի «Անդամ պետութիւնների Մաքսային միութեան միասնական մաքսասակագնային կարգաւորման մասին» Մաքսային միութեան յանձնաժողովի թիւ 130 որոշման 7-րդ կէտով սահմանւում է «եւրասիական տնտեսական միութեան մասինէ 2014 թուականի մայիսի 29-ի պայմանագրի 6-րդ հաւելուածով նախատեսուած սակագնային արտօնութիւններից տարբերուող ներմուծման մաքսատուրքերից ազատման համապատասխան դէպքերի ցանկը:


 - ՀՀ կառավարութեան 2015 թուականի սեպտեմբերի 17-ի թիւ 1118-ն որոշմամբ հաստատուած հաւելուածովսահմանուած կարգով կարգաւորւում են գերակայ ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծուող տեխնոլոգիական սարքաւորումների, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերի, հումքի եւ նիւթերի ներմուծումն օրէնսդրութեամբ սահմանուած կարգով մաքսային մարմինների կողմից հաշուարկուած մաքսատուրքից ազատելու արտօնութեան կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման հետ կապուած յարաբերութիւնները: 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: