|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Իրաւաբանական աջակցութիւն

 

Ամերիկեան իրաւաբանների ընկերակցութեան հայաստանեան ներկայացուցչութիւնը տրամադրում է անվճար իրաւաբանական օգնութիւն ՀՀ քաղաքացիութիւն ձեռք բերած անձանց, փախստականներին եւ ապաստան հայցող անձանց:


Անհրաժեշտ իրաւաբանական խորհրդատուութիւն եւ աջակցութիւն ստանալու նպատակով կարող էք զանգահարել անվճար հեռախօսահամարին` 093 393994 (զանգահարելու դէպքում կազմակերպութիւնն անմիջապէս Ձեզ հետ կը զանգահարի):


Հմուտ իրաւաբաններն ու փաստաբանները պատրաստ են օգնել Ձեզ: Խնդիրները բազմաբնոյթ են` նոր էք եկել Հայաստան, բայց լաւ չէք պատկերացնում հաշուառման համակարգը, չգիտէք` ինչպէս, որտեղ գրանցուել, արդեօք Ձեզ նոր անձնագիր անհրաժեշտ է, թէ ոչ, ինչպէս ստանալ նպաստ կամ թոշակ, բիզնես էք սկսել, բայց հարկային կամ մաքսային ծառայութիւնների հետ կապուած խնդիրներ ունէք, կամ վարկ էք վերցրել եւ խնդիրներ ունէք:


Նման եւ այլ հարցերով կարող էք դիմել հետեւեալ հասցէով`

ABA ROLI գրասենեակ (Ալէք Մանուկեան 9, 4-րդ յարկ, № 406) 

Աշխատանքային ժամեր` Երկուշաբթիից-ուրբաթ` 10:00-18:00

Էլ. հասցէ` yelena.yarmaloyan@abaroli.org

Հեռ.` 060612290, 060612293, 091429561, 091203256


Կենտրոնը իրաւաբանական խորհրդատուութիւն է տրամադրում հետեւեալ հարցերով`

  • Հայաստանի Հանրապետութեան մուտքի վիզայի ստացում
  • Հհ-ում բնակութեան օրինականացում
  • ՀՀ քաղաքացիութեան ստացում
  • Փախստականի կարգավիճակի ստացում
  • Կացութեան կարգավիճակի ձեռքբերում
  • Ծննդի պետական գրանցում
  • Ամուսնութեան (ամուսնալուծութեան) պետական գրանցում
  • Մահուան պետական գրանցում
  • Զինուորական ծառայութիւն
  • Սոցիալական իրաւունքներ
  • Կրթութեան իրաւունք
  • Աշխատանքի ընտրութիւն
  • Բժշկական օգնութիւն
  • Նպաստների վերաբերեալ հարցեր
  • Հաշմանդամութեան վերաբերեալ հարցեր
  • Հանրային ծառայութիւնների համարանիշի վերաբերեալ հարցեր
  • Մշտական բնակութեան հասցէում հաշուառուելու վերաբերեալ հարցեր
  • Վարորդական վկայականի ստացում
  • Անուան փոփոխման վերաբերեալ հարցեր
  • Ընտրելու իրաւունք
  • Մաքսային օրէնսդրութիւն
  • Ձեռնարկատիրական գործունէութիւն
  • Հարկերի վերաբերալ հարցեր
  • Այլ հարցեր

 

 

2017

 

«Յաճախ տրուող իրաւական հարցերի ձեռնարկ» Սիրիայից եւ այլ հակամարտութեան վայրերից Հայաստան տեղահանուած անձանց համար

 

2016

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2016 թուականի դեկտեմբերի 8-ի N 1246-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2012 թուականի յուլիսի 26-ի N 951-Ն որոշման մէջ փոփոխութիւն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2016 թուականի ապրիլի 15-ի N389 Ն որոշման մէջ փոփոխութիւն կատարելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2016  թուականի  ապրիլի 15  N 389 - Ն որոշումը Սիրիայի Արաբական Հանրապետութեան` ազգութեամբ հայ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետութեան ազգային վարորդական վկայականներ յատկացնելու մասին

 

2015

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2015 թուականի հոկտեմբերի 22-ի N 1244 – Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեանը գումար յատկացնելու եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2014 թուականի դեկտեմբերի 18-ի N 1515 - Ն որոշման մէջ լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2015 թուականի օգոստոսի 6-ի N879-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2012 թուականի յուլիսի 26-ի N 951-Ն որոշման մէջ փոփոխութիւն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2015 թուականի  մայիսի 27-ի  N 564-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2013  թուականի ապրիլի   4-ի N 334-Ն որոշման  մէջ փոփոխութիւններ եւ լրացում  կատարելու մասին

 

2014

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2014 թուականի սեպտեմբերի 4-ի N916-Ն  որոշումը «Պետական տուրքի գծով արտօնութիւն սահմանելու մասին»

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2014 թուականի օգոստոսի 7-ի N803-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2012 թուականի յուլիսի 26-ի N 951-ն որոշման մէջ փոփոխութիւն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2014 թուականի  յուլիսի 17-ի N725-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի ապրիլի 4-ի N 334-Ն որոշման մէջ փոփոխութիւն կատարելու մասին

 

2013

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի հոկտեմբերի 31-ի N1199-Ն որոշումը Սիրիայի Արաբական Հանրապետութեան` ազգութեամբ  հայ քաղաքացիների կողմից «Ժամանակաւոր ներմուծում» մաքսային ռեժիմով  Հայաստանի  Հանրապետութիւն  ներմուծուած  ապրանքների նկատմամբ  կիրառուած «Ժամանակաւոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկէտների երկարաձգումը թոյլատրելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութիւն 2013 թուականի հոկտեմբերի 23-ի N1151-Ն որոշումը Հայաստանի Հանրապետութիւն վերադարձի վկայականն անվճար ստալու դէպքերը սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի հոկտեմբերի 10-ի N1135-Ն որոշումը պետական տուրքի գծով արտօնութիւն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի օգոստոսի 8-ի N 832-Ն որոշումը  պետական տուրքի գծով արտօնութիւն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի յունիսի  6-ի N656-Ն որոշումը Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպէ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի  ապրիլի 4-ի N334- Ն  Սիրիայի Արաբական Հանրապետութեան` ազգութեամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին

 

2012

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2012 թուականի օգոստոսի 2-ի N983-Ն որոշումը պետական տուրքի գծով արտօնութիւն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետութեան կառավարութեան 2012 թուականի յուլիսի 26-ի N 951-Ն որոշումը այն պետութիւնների  ցանկը  հաստատելու  մասին,  որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու կապակցութեամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու անձնագիր կարող է տրուել օտարերկրեայ պետութիւններում Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւններում կամ հիւպատոսական հիմնարկներում

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: