|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Ներդրումային քաղաքականութիւն

Հայաստանի Հանրապետութեան ներդրումային քաղաքականութիւնը, ներդրումներին աջակցութիւնը ՀՀ Կառավարութեան տնտեսական քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկն է եւ ամրագրուած է ՀՀ կառավարութեան գործունէութեան ծրագրում:

 

Ներդրումային քաղաքականութիւնը նպատակաուղղուած է ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւաւորմանը, կարգաւորող միջավայրի թափանցիկութեան բարձրացմանը, երկրի մրցակցային առաւելութիւնների բացայայտմանը, Հայաստանում իրականացուող ներդրումների ծաւալների մեծացմանը, շուկայական ենթակառուցուածքի զարգացմանը, եւ այդ բոլորի հիման վրայ` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը:

 

Ներդրումային նպատակաուղղուած քաղաքականութեամբ եւ նրա արդիւնաւէտ իրականացմամբ է մեծապէս պայմանաւորուած երկրի արդիւնաբերական եւ գիտատեխնիկական զարգացման յետագայ ընթացքը: Հայաստանում իրականացուող ներդրումների աճի ապահովումը կը լուծի մի շարք կարեւորագոյն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսութեանը յատուկ նոու-հաուների ներգրաւումը (ընդհանուր եւ ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտութիւններ եւ այլն), նոր շուկաների բացայայտումը, նրանց հասանելիութիւնը, այդ շուկաներ մուտք գործելու հնարաւորութիւնները եւ այլն:

 

Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականութեան արդիւնաւէտ իրականացման` ՀՀ-ն յայտարարել եւ իրականացնում է «Բաց դռների» քաղաքականութիւն: ՀՀ-ում ներդրումային ոլորտը կարգաւորող հիմնական իրաւական ակտն է` 1994 թուականին ընդունուած «Օտարերկրեայ ներդրումների մասին» ՀՀ օրէնքը, ինչպէս նաեւ տնտեսական ոլորտը կարգաւորող իրաւական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրոյթները:

 

Համաձայն վերոնշեալ օրէնքի` օտարերկրեայ ներդրումները կարգաւորող Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան փոփոխութեան դէպքում ներդրման պահից սկսած 5 տարուայ ընթացքում, օտարերկրեայ ներդրողի ցանկութեամբ, կիրառւում է ներդրումների իրականացման պահին գործող օրէնսդրութիւնը: Ներկայումս եւս նախատեսւում են օրէնսդրական փոփոխութիւններ, որոնք նպատակ ունեն նպաստել ներդրումների եւ գործարար միջավայրի հաւասար, կայուն եւ կանխատեսելի զարգացմանը, ինչպէս տեղական, այնպէս էլ օտարերկրեայ ներդրումների համար:

 

Հայաստանի ներդրումային ծրագրեր

 

Վիճակագրություն

 

Ներդրումային ուղեցույց 2016/17(անգլերենով)

 

Ներդրումային միջավայր 2016 (անգլերենով)

 

Սննդի վերամշակման ուղեցույց (անգլերենով)

 

Դեղագործության ուղեցույց (անգլերենով)

 

Ներդրումային ծրագրեր

 

Ներդրումային բարեփոխումների քարտեզ

 

Միջոցառումներ և համագործակցություն արտերկրում


Ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող հումքի և սարքավորումների համար մաքսատուրքի արտոնությունների վերաբերյալ շնորհանդես

 

 

Հայաստանի զարգացման տնտեսական ֆորում

 

Invest in Armenia

 

Invest in Armenia


«EAE - European and Armenian Experts»

 

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: