Աշխարհասփիւռ սիրելի հայեր,
թանկագին հայրենակիցներ
|
|
Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում եւ այցելում www.mindiaspora.am կայքը, տեղեկանալու համար Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան անելիքներին եւ Սփիւռքի առօրեային: Հուսով եմ ինտերնետի (համացանց) բոլոր հնարաւորութիւնները կօգտագործենք ՀՀ կառավարութեան կողմից Սփիւռքին միտված քաղաքականութեան հիմնական դրոյթները Ձեզ հասցնելու համար:
|
այցելում www.mindiaspora.am կայքը,
տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք
գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի
նախարարության անելիքներին եւ Սփյուռքի
առօրյային: Հուսով եմ ինտերնետի
(համացանց) բոլոր հնարավորությունները
կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից
Սփյուռքին միտված քաղաքականության
հիմնական դրույթները համար: Մենք կանենք ամեն ինչ, մանրամասն >>
Նորութիւններ
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանի գլխաւորած պատուիրակութեանը:
Յունուարի 31-ին Գլենդելի Իրանահայ միութեան դահլիճում կայացաւ Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած գնահատանքի եւ մեծարման ամենամեայ երեկոն:
Յունուարի 31-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ Վուդրոյ Վիլսոնի յիշատակը յաւէրժացնող 2011թ. միջոցառումների ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկայ էին ծրագրի շրջանակներում իրականացուող աշխատանքները համակարգող ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի hամահայկական ծրագրերի վարչութեան աշխատակիցները`
Յայտարարութիւններ
Անի մայրաքաղաքի 1050 ամեակը
2011 թուականը հայ իրականութեան համար կը լինի մեծ յոբելեաններով հարուստ տարի: Մենք կը նշենք հայոց նորանկախ երկու հանրապետութիւնների 20 ամեակները: 2011 թուականին լրանում է Անի մայրաքաղաքի 1050 ամեակը: >>>>>
Միջազգային խորհրդաժողով
«Իրաւաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպութիւնը 2011թ. ապրիլի 23-24-ին Ստեփանակերտում կազմակերպում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման միջազգային-իրաւական երաշխիքները» խորագրով միջազգային խորհրդաժողով:
Խորհրդաժողովի նպատակն է համախմբել հիշեալ հիմնախնդիրներն ուսումնասիրող հայ իրաւաբանների ներուժը` ակտիվացնելով վերջիններիս միջեւ գործակցութիւնը:
Հրաւիրում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման միջազգային-իրաւական երաշխիքների ուսումնասիրութեամբ զբաղուող բոլոր հայ իրաւաբաններին մասնակցելու խորհրդաժողովին:
Մասնակցել ցանկացողներն իրենց տվեալները կարող են ուղարկել a_manassian@yahoo.com էլ. հասցեով:
Երիտասարդ տաղանդներ
Հայ իրականութեան պատմութեան էջերը արժեւորւում են հայ տաղանդների աստղաբոյլով, որը երբեք չի ընդհատւում, քանզի յաւէրժութեան խորհուրդ ունեցող Արարչադրոշմ Հայը, զարմանալի Հայը մեռնում է ու յառնում, յառնում է ու յարատեւում… Մեծ է հայի խորհուրդը. այն աշխարհաստեղծ ու աշխարհաշէն մի մեծ ու անվերջանալի երթ է, որի սկիզբն ու վերջը ոչ ոք չի կարող գտնել:
…որքա՜ն տաղանդաւոր երիտասարդներ կան, որոնց աջակցել ու սատարել է պէտք. նրանցից շատերը կարող են եւ արժանի են ոչ միայն հայ հանրութեան ուշադրութեան կենտրոնում լինելու, այլեւ` ճանաչում գտնելու համաշխարհային ասպարէզում: Հէնց այս հայրենանուէր առաքելութեամբ ու մտահոգութեամբ էլ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ձեռնարկել է հայրենանուէր ու ազգապահպան իր հերթական ծրագիրը` «երիտասարդ Տաղանդներէ խորագրով: Նախարարութեան «մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնըէ, ստանձնելով երիտասարդ տաղանդների յայտնաբերման գործընթացը, պարբերաբար անդրադառնալու է տաղանդաւոր երիտասարդների գործունէութեանն ու հանդիպումներ է կազմակերպելու նրանց հետ` մեր հասարակութեանը ծանօթացնելով նոր ու խոստումնալից արժէքներին, ովքեր հոգեւոր սերնդափոխութեան հիմնասիւներն են դառնալու:
Դէ ինչ, մեկնարկը տրուած է, հրաշալի մտահղացումն, անշուշտ, կը գտնի ընտրեալներին:
Սպասուող իրադարձութիւններ
Սիրելի բարեկամ, ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման եւ ամփոփելով համաժողովի համակարգող խորհրդի առաջարկութիւնները` 2011 թուականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2012 թուականի ապրիլի 1-ը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» ...
more...ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԱՋԱԿԻՑ ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ Յարգելի՛ հայրենակիցնէր, Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի Գիւմրու մասնաճիւղը ապրիլի 10-19-ը կազմակերպում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցոյթ-փառատօնը, որի նպատակը ...
more...


