|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Իրաւաբանական անձանց համար նախատեսուած հարկային արտօնութիւններ.


 1. ՀՀ հարկային օրէնսգրքի համաձայն. 


Աւելացուած արժէքի յարկից ազատւում է` օրէնսդրութեամբ սահմանուած կարգով լիազօրուած տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող յարկ վճարողի կամ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հաւանութեանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարուող պետութիւններից Հայաստանի Հանրապետութեան տարածք ապրանքների ներմուծումը, եթէ այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդիւնքում ստացուած ապրանքները ներմուծման օրուանը յաջորդող 180 օրուայ ընթացքում արտահանւում են (այդ թւում` ԵՏՄ անդամ պետութիւններ) (ՀՀ հարկային օրէնսգիրք 64-րդ յօդուած, 2-րդ կէտ, 37-րդ ենթակէտ):


2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրէնքի համաձայն.


1)  ՀՀ կառավարութեան որոշմամբ հաւանութեան արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառութեամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունէութիւն իրականացնող, ինչպէս նաեւ նոյն օրէնքի 33-րդ յօդուածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով  սահմանուած շահութահարկի դրոյքաչափ կիրառող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան յաջորդող երկու հաշուետու տարիների շահութահարկի գումարը նուազեցւում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծուած նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարուայ ընթացքում հաշուարկուած լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հաւասարեցուած վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ աւելի, քան համապատասխան հաշուետու տարուայ համար հաշուարկուած փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը («շահութահարկի մասինէ ՀՀ օրէնք, յօդուած 39.3):


2)    ՀՀ կառավարութեան հաւանութեանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող եւ այդ ծրագրում ընդգրկուած` ՀՀ ռեզիդենտ յարկ վճարողների խմբի մէջ մտնող յարկ վճարողի կամ ռեզիդենտ յարկ վճարողի շահութահարկի գումարը հարկուող շահոյթի նկատմամբ հաշուարկւում է ստորեւ ներկայացուած դրոյքաչափերով, եթէ յարկ վճարողների խումբը միաժամանակ բաւարարում է հետեւեալ բոլոր պայմանները`


  • յարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդիւնահանման եւ (կամ) վերամշակման, թանկարժէք քարերի մշակման եւ (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրութեան եւ (կամ) իրացման, թանկարժէք մետաղների արտադրութեան եւ (կամ) իրացման, ակցիզային յարկով հարկման ենթակայ ապրանքների արտադրութեան եւ (կամ) իրացման ոլորտներից որեւէ մէկում գործունէութիւն իրականացնող յարկ վճարողներ.
  • յարկ վճարողների խմբի կողմից հաշուետու տարուայ ընթացքում ՀՀ տարածքից «արտահանումէ մաքսային ընթացակարգով արտահանուած եւ (կամ) Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւններ տեղափոխուած` ապրանքների մաքսային արժէքի, ոչ ռեզիդենտ կազմակերպութիւններին ՀՀ տարածքից դուրս մատուցուած ծառայութիւնների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպութիւնների համար ՀՀ տարածքից դուրս կատարուած աշխատանքների արժէքի հանրագումարը կազմում է առնուազն 40 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանման ծրագրի իրականացման տուեալ հաշուետու տարուայ ընթացքում յարկ վճարողների խումբն ապահովում է ՀՀ տարածքից «արտահանումէ մաքսային ընթացակարգով արտահանուած եւ (կամ) Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւններ տեղափոխուած` ապրանքների մաքսային արժէքի` ՀՀ կառավարութեան կողմից սահմանուող նուազագոյն մեծութիւնը.
  • հաշուետու տարուայ ընթացքում յարկ վճարողների խմբի մէջ մտնող յարկ վճարողների` ՀՀ ռեզիդենտ բանկերում բացուած բանկային հաշիւներին արտահանման ծրագրին վերաբերող գործունէութիւնից հանրագումարային հաշուարկով մուտքագրուել է առնուազն 40 մլրդ դրամին համարժէք արտարժոյթ
  • յարկ վճարողների խմբի մէջ մտնող յարկ վճարողները հաշուետու տարուայ ընթացքում չունեն Հայաստանի Հանրապետութեան տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայութիւնների մատուցումից, բացառութեամբ փոխառութեան դիմաց ոչ ռեզիդենտներից ստացուած տոկոսային եկամտի ստացման ենթակայ եկամուտներ:

Վերոնշեալ բոլոր պայմանները միաժամանակ բաւարարող` յարկ վճարողների խմբի մէջ մտնող յարկ վճարողի շահութահարկի գումարը հարկուող շահոյթի նկատմամբ հաշուարկւում է`


ա) 5 տոկոս դրոյքաչափով, եթէ յարկ վճարողների խմբի կողմից հաշուետու տարուայ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան տարածքից «արտահանումէ մաքսային ընթացակարգով արտահանուած եւ (կամ) Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւններ տեղափոխուած` ապրանքների մաքսային արժէքի, ոչ ռեզիդենտ կազմակերպութիւններին Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս մատուցուած ծառայութիւնների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպութիւնների համար Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս կատարուած աշխատանքների արժէքի հանրագումարը կազմում է առնուազն 40 մլրդ դրամ.


բ) 2 տոկոս դրոյքաչափով, եթէ յարկ վճարողների խմբի կողմից հաշուետու տարուայ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանուած եւ (կամ) Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւններ տեղափոխուած` ապրանքների մաքսային արժէքի, ոչ ռեզիդենտ կազմակերպութիւններին Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս մատուցուած ծառայութիւնների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպութիւնների համար Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս կատարուած աշխատանքների արժէքի հանրագումարը կազմում է առնուազն 50 մլրդ դրամ («Շահութահարկի մասին» ՀՀ օրէնք, 33 յօդուած, 1.1-ին մաս):


3) Շահութահարկի վճարումից ազատւում են գիւղատնտեսական արտադրանքի արտադրութեամբ զբաղուած հարկատուները իրենց կողմից` գիւղատնտեսական արտադրանքի իրացումից ստացուած եկամտի, ինչպէս նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիւների իրացումից ստացուած եւ այլ եկամուտների մասով, եթէ վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մէջ չի գերազանցում տասը տոկոսը («շահութահարկի մասինէ ՀՀ օրէնք, յօդուած 36):


4) Հայաստանի Հանրապետութեան տարածքում ստեղծուած ազատ տնտեսական գօտում իրականացուած գործունէութիւնից` օրէնքով սահմանուած կարգով  շահագործող հանդիսացող յարկ վճարողի հաշուետու տարուայ շահութահարկի գումարը ազատ տնտեսական գօտու շահագործում իրականացնելու ժամանակահատուածի համար նուազեցւում է 100 տոկոսով տոկոսը («շահութահարկի մասինէ ՀՀ օրէնք, յօդուած 39.1):


5) «Շահութահարկի մասին» ՀՀ օրէնքի իմաստով եկամուտ չեն «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով հաւաստագրուած ռեզիդենտների կողմից հաւաստագրի գործողութեան ժամկէտում տեղեկատուական տեխնոլոգիաների իրացումից ստացուող եկամուտները մասով:


Միաժամանակ, ծախս չեն համարւում` «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով հաւաստագրուած ռեզիդենտների կողմից հաւաստագրի գործողութեան ժամկէտում տեղեկատուական տեխնոլոգիաների իրացումից ստացուող եկամուտների ստացման հետ կապուած ծախսերը («Շահութահարկի մասին» ՀՀ օրէնք, 8-րդ եւ 11-րդ յօդուածների նախավերջին պարբերութիւններ):


6) Շահութահարկի վճարումից ազատւում են ձեռագործ գորգերի արտադրութեամբ զբաղուող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացուած եկամտի մասով («Շահութահարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 36.3):


3. «Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնքի համաձայն`


ԱԱՀ վճարող համարուող անձանց կողմից ԱՏԳԱԱՅ 841920000, 841990150, 8422 (բացառութեամբ 842211000 եւ 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառութեամբ 845210 եւ 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասուող ապրանքների ներմուծման (այդ թւում` ԵՏՄ անդամ պետութիւններից ներմուծման) մասով հաշուարկուած ԱԱՀ-ի գումարների պետական բիւջէ վճարման ժամկէտը յետաձգւում է, բացառութեամբ ստորեւ սահմանուած դէպքերի`


1) յայտարարագրման օրուանից մէկ տարի ժամկէտով, եթէ նշուած ծածկագրերին դասուող ներմուծուած ապրանքների մաքսային արժէքը պակաս է 70 մլն դրամից.


2) յայտարարագրման օրուանից երկու տարի ժամկէտով, եթէ նշուած ծածկագրերին դասուող ներմուծուած ապրանքների մաքսային արժէքը կազմում է 70 մլն դրամ եւ աւելի.


3) յայտարարագրման օրուանից երեք տարի ժամկէտով, եթէ նշուած ծածկագրերին դասուող ներմուծուած ապրանքների մաքսային արժէքը գերազանցում է 300 մլն դրամը:


ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱՅ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասուող ապրանքների մասով հաշուարկուած Աահ-ի գումարները պետական բիւջէ վճարման ժամկէտը յետաձգւում է յայտարարագրման օրուանից մէկ տարի ժամկէտով:


Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ ընտրուած կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, վերը նշուած ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դէպքում սահմանուած կարգով հաշուարկուած Աահ-ի գումարների վճարման ժամկէտը յետաձգւում է երեք տարի ժամկէտով: Կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի ընտրութեան կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը («Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 61):


ԱԱՀ վճարողները ազատւում են ԱԱՀ-ից, մասնաւորապէս, հետեւեալ գործարքների եւ գործառնութիւնների մասով`

1) դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականութեան, դպրոցական ուսումնական հրատարակութիւնների իրացումը, բուհերի մասնագիտացուած գիտական կազմակերպութիւնների, Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակութիւնների իրացումը.


2) ԱՏԳ ԱԱՅ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասուող տեխնիկայի եւ մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասուող պարարտանիւթերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասուող թունաքիմիկատների, գիւղատնտեսական մշակաբոյսերի եւ բազմամեայ տնկարկների սերմացուների եւ տնկանիւթի, ինչպէս նաեւ ԱՏԳ ԱԱՅ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասուող ապրանքների իրացումը.


3) ապահովագրական եւ վերաապահովագրական գործառնութիւնները, ներառեալ` դրանց հետ կապուած ապահովագրական միջնորդների եւ գործակալների կողմից մատուցուող ծառայութիւնները.


4) բանկերի, արժէթղթերի շուկայի մասնագիտացուած մասնակիցների, վճարահաշուարկային կազմակերպութիւնները եւ վարկային կազմակերպութիւնների կողմից իրականացուող հիմնական ֆինանսական գործառնութիւնները եւ ծառայութիւնները


5) «Ակտիւների արժէթղթաւորման եւ ակտիւներով ապահովուած արժէթղթերի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիւների վաճառքն արժէթղթաւորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիւների վաճառքն արժէթղթաւորման հիմնադրամին, ինչպէս նաեւ «Ակտիւների արժէթղթաւորման եւ ակտիւներով ապահովուած արժէթղթերի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքով սահմանուած դէպքերում նախաձեռնողի կողմից արժէթղթաւորման հիմնադրամից ակտիւների յետգնումը կամ արժէթղթաւորման հիմնադրամի հետ ակտիւների փոխանակումը.


6) բժշկական տեխնիկայի եւ պարագաների, բուժօգնութէան, բուժսպասարկման (այդ թւում կանխարգելիչ եւ ախտորոշման) ծառայութիւնների, բուժկանխարգելիչ ձեռնարկութիւններում ու կազմակերպութիւններում բուժման հետ կայպուած եւ այդ բուժօգնութեան շրջանակներում հիւանդների կողմից պատրաստուած ապրանքների եւ կատարուած ծառայութիւնների իրացումը.


7) միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշուին ապրանքների մատակարարումը եւ ծառայութիւնների մատուցումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան սահմանած կարգով.


8) հասարակական (այդ թւում` բարեգործական) եւ կրօնական կազմակերպութիւնների կողմից անհատոյց սպառումը.


9) Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից սահմանուած ցանկում նշուած թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարերի իրացումը.


10) թանկարժէք մետաղների եւ թանկարժէք մետաղներից պատրաստուած ոսկերչական նշանակութեան կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱՅ ծածկագիր-7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.


11) օտարերկրեայ պետութիւնների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպութիւնների, միջազգային, օտարերկրեայ եւ Հայաստանի Հանրապետութեան հասարակական (ներառեալ` բարեգործական), կրօնական եւ նմանատիպ բնոյթի այլ կազմակերպութիւնների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը եւ ծառայութիւնների մատուցումը մարդասիրական օգնութեան եւ բարեգործական ծրագրերի (գործունէութեան) շրջանակներում, ինչպէս նաեւ նման ծրագրերի իրականացման հետ անմիջականօրէն կապուած եւ դրանց համար զգալի նշանակութիւն ունեցող ապրանքների մատակարարումը եւ ծառայութիւնների մատուցումը Հայաստանի Հանրապետութեան ԱԱՀ վճարողների կողմից:


Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ (այդ թւում` Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագրերով) ուղղակիօրէն նշուած չլինելու դէպքում ծրագրի (գործունէութեան) տարբերակումն ըստ մարդասիրական օգնութեան եւ բարեգործական բնոյթի, ինչպէս նաեւ Աահ-ից ազատուող ապրանքների եւ ծառայութիւնների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան լիազօրած պետական կառավարման մարմինը.


12) Հայաստանի Հանրապետութեան տարածք ներմուծուող մշակութային արժէքները.


13) Անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետութիւնում արտադրուած ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ Ատգաա-ի 570110, ԱՏԳԱԱ-ի 570210) իրացումը.


14) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող եւ (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.


15) խաղատների գործունէութեան կազմակերպումը.


16) դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը.


17) շահումով խաղային աւտոմատների շահագործումը.


18) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.


19) ազատ տնտեսական գօտու կազմակերպչին եւ ազատ տնտեսական գօտու շահագործողին ծառայութիւնների մատուցումը, ազատ տնտեսական գօտու տարածքում ապրանքների մատակարարումը («Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնք, 15 յօդուած):


«Կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի կողմից ներմուծուող` ակցիզային յարկով հարկման ոչ ենթակայ այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատուած է աւելացուած արժէքի հարկից» ՀՀ օրէնք, որով հաստատւում է կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի կողմից ներմուծուող` ակցիզային յարկով հարկման ոչ ենթակայ այն ապրանքների ցանկը, որոնցից աւելացուած արժէքի յարկը մաքսային մարմինների կողմից չի հաշուարկւում եւ գանձւում


4. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրէնքի համաձայն.


Ակցիզային յարկով չեն հարկւում`


ա) Հայաստանի Հանրապետութիւնից ակցիզային յարկով հարկման ենթակայ արտահանուած ապրանքների (բացառութեամբ ԵՏՄ անդամ պետութիւններ արտահանուած ապրանքների) օտարումը (իրացումը), եթէ առկայ է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրէնքի 9 յօդուածի 1-ին կէտի «բ» ենթակէտով սահմանուած փաստաթուղթը.


բ) «բաց թողնում` ներքին սպառման համարէ մաքսային ընթացակարգից տարբերուող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետութեան մաքսային օրէնսդրութեամբ սահմանուած կարգով ձեւակերպուած մաքսային ընթացակարգերով ներմուծուող եւ արտահանուող` ակցիզային յարկով հարկման ենթակայ ապրանքները.


գ) օրէնսդրութեամբ սահմանուած կարգով բռնագրաւուած, պետութեանը յանձնուած տիրազուրկ եւ ժառանգութեան իրաւունքով պետութեանն անցած ակցիզային յարկով հարկման ենթակայ ապրանքների ներմուծումը եւ օտարումը.


դ) անհատ ձեռնարկատէր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծուող` ակցիզային յարկով հարկման ենթակայ այն ապրանքները, որոնց ներմուծումը «մաքսային կարգաւորման մասինէ Հայաստանի Հանրապետութեան օրէնքի համաձայն, չի համարւում ձեռնարկատիրական գործունէութեան նպատակով իրականացուող ներմուծում.


է) 40 տոկոս եւ բարձր սպիրտայնութեամբ չշշալցուած կոնեակի օտարումը կոնեակ արտադրող այլ անձանց.

զ) ակցիզային յարկով հարկման ենթակայ ապրանքների մատակարարումը օդանաւակայանում գործող անմաքս առեւտրի խանութի կազմակերպչին:


«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրէնքով կարող են սահմանուել ակցիզային հարկի այլ արտօնութիւններ («Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 6):


Ֆիզիկական անձանց (այդ թւում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող) համար նախատեսուածհարկային արտօնութիւններ.


5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնքի համաձայն`


Հարկուող օբյեկտի որոշման ժամանակ գիւղատնտեսական արտադրութեամբ զբաղուած յարկ վճարողի համախառն եկամուտը օրէնսդրութեամբ սահմանուած կարգով նուազեցւում է գիւղատնտեսական արտադրանքի իրացումից ստացուած եկամտի չափով, ինչպէս նաեւ այլ գործունէութիւնից ստացուած եկամտի չափով, եթէ վերջինիս տեսակարար կշիռը գիւղատնտեսական եւ այլ գործունէութիւնից ստացուած եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 8):


«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնքի իմաստով` նուազեցուող եկամուտներ է համարւում, մասնաւորապէս, ձեռագործ գորգերի արտադրութեամբ զբաղուող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից եկամուտը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 6, ենթակէտ 31):


«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնքի իմաստով` նուազեցուող եկամուտներ են համարւում, մասնաւորապէս, «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով հաւաստագրուած յարկ վճարողների կողմից հաւաստագրի գործողութեան ժամկէտում տեղեկատուական տեխնոլոգիաների իրացումից ստացուող եկամուտները:


Միաժամանակ, ծախս չեն համարւում «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով հաւաստագրուած յարկ վճարողների կողմից հաւաստագրի գործողութեան ժամկէտում տեղեկատուական տեխնոլոգիաների իրացումից ստացուող եկամուտների ստացման հետ կապուած ծախսերը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 6, 35-րդ ենթակէտ եւ յօդուած 17, 3-րդ մաս):


«Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով հաւաստագրուած հարկային գործակալը հաւաստագրի գործողութեան ժամկէտում աշխատողներին վճարուող աշխատավարձից եւ դրան հաւասարեցուած եկամուտներից եկամտային յարկը հաշուարկում է 10 տոկոս դրոյքաչափով («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրէնք, յօդուած 10, 1-ին մասի 1.1-ին կէտ):

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: