Կարէն Տիգրանի Սեդրակեան
Ծնուել է 1982թ. ք. Երեւանում:
1999-2004թթ. սովորել եւ աւարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ապրանքագիտութեան եւ կոմերցիայի ֆակուլտետը:
2004-2007թթ. սովորել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան տնտեսագիտական հետազօտութիւնների ինստիտուտում, ստացել է տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան բիւջետային ծախսերի ֆինանսական ծրագրաւորման վարչութիւնում որպէս կրտսեր մասնագէտ:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան աշխատակազմի բիւջետային ծախսերի ֆինանսաւորման ծրագրաւորման վարչութեան բիւջետային կապիտալ ծախսերի եւ նիւթական արտադրութեան ոլորտի ճիւղերում բիւջետային ծախսերի ֆինանսական ծրագրաւորման բաժնում որպէս առաջատար մասնագէտ:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան բիւջետային գործընթացի կազմակերպման եւ պետական բիւջէի կատարման ընթացքի մոնիթորինգի բաժնում որպէս առաջատար մասնագէտ:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ Արաբկիրի թաղապետարանի առեւտրի, սպասարկումների եւ ծառայութիւնների բաժնում որպէս բաժնի պետի տեղակալ:
2009թ. օգոստոսից աշխատում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնում որպէս աշխատակազմի գործերի կառավարիչ:
Հեղինակ է մի շարք գիտական յօդուածների:



