Սպասուող իրադարձութիւններ
Սիրելի հայրենակիցնէր,
Այս բաժնում կարող էք ծանօթանալ ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփիւռքի հայկական համայնքներում իրականացուելիք միջոցառումներին եւ սպասուող իրադարձութիւններին կարող էք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Յայտարարութիւններ» եւ «Անոնս» բաժիններից:
Սփիւոքում Ձեր կողմից կազմակերպուելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող էք տեղեկացնել սեղմելով «Աւելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք եւ այդ մասին տեղեկատուութիւնը կը տարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:
| ՀՀ սփիւռքի նախարարութեան «Մեր մեծերը» ծրագիրը շարունակւում է | |
| Տեսակ` | Յայտարարութիւններ |
| Սկզբնաժամկէտ` | 2012-02-06 |
| Վերջնաժամկէտ` | 2012-02-06 |
| Երկիր` | Հայաստան |
| Ոլորտ` | Հասարակութիւն |
Յարգելի՛ հայրենակիցնէր,
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը Հայաստան-Սփիւռք գործակցութեան պետական քաղաքականութեան շրջանակում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որը նուիրուած է մեր փառապսակ մեծերին: Այն առաջին անգամ մեկնարկել է 2009 թուականին եւ կրում է շարունակական բնոյթ: Սոյն ծրագրի սահմաններում նախարարութիւնը 2009 թուականին կազմակերպել է հայ ժողովրդի մեծանուն զաւակներ, ՀՀ ազգային հերոսներ Վազգէն Վեհափառի, Շառլ Ազնաւուրի, Ալէք Մանուկեանի, Քըրք Քըրքորեանի, 2010 թուականին` Լազարեան եղբայրների, Պօղոս Նուբարի, Լեւոն Շանթի, Մխիթար Սեբաստացու, Վարդգէս Սուրէնեանցի, Միսաք Մանուշեանի, 2011 թուականին` Գարեգին Նժդեհի, Մոնթէ Մելքոնեանի, Պետրոս Դուրեանի, Ջիւանու կեանքին եւ հայրենանուէր գործունէութեանը նուիրուած միջոցառումների շարք: 2012 թուականին «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկուել են Սայաթ-նովայի (300-ամեակ), Յովսէփ Օրբէլու (125-ամեակ), Յովհաննէս Բաղրամեանի (115-ամեակ), Գառնիկ Զուլումեանի` Գառզուի (105-ամեակ) եւ Գարեգին Յովսէփեանի (145-ամեակ) անունները: «Մեր մեծերը» ծրագրի նպատակներն են`
Խնդրում ենք Ձեզ տարուայ ընթացքում կազմակերպել վերոնշեալ մեծերին նուիրուած միջոցառումներ եւ արդիւնքների մասին տեղեկացնել ՀՀ սփիւռքի նախարարութեանը (յօդուածներ, լուսանկարներ, տեսանիւթեր): Ներկայացուած նիւթերը կը տեղադրուեն նախարարութեան կայքէջում եւ «Հայերն այսօր» պարբերականում (www.mindiaspora.am, hayernaysor.am): | |






