|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԻՒՆ

 

Երկքաղաքացի է համարւում այն անձը, որն ունի մէկից աւելի պետութիւնների քաղաքացիութիւն:


Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացի է համարւում այն անձը, որը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնից բացի, ունի նաեւ այլ պետութեան (երկրների) քաղաքացիութիւն:

 

Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացին Հայաստանի Հանրապետութեան համար ճանաչւում է միայն որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի: Սոյն նորմը տարածւում է նաեւ 1995 թուականի յունուարի մէկից յետոյ, առանց սահմանուած կարգի Հայաuտանի Հանրապետութեան քաղաքացիութիւնից դուրս գալու, այլ պետութեան քաղաքացիութիւն ընդունած կամ ստացած, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնից միակողմանի հրաժարուած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների վրայ:

 

Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու համար նախատեսուած բոլոր իրաւունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու համար նախատեսուած բոլոր պարտականութիւններն ու պատասխանատուութիւնը, բացառութեամբ Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագրերով կամ օրէնքով նախատեսուած դէպքերի:

 

Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին այլ պետութեան քաղաքացիութիւն ընդունելու կամ ստանալու դէպքում պարտաւոր է այդ մասին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան սահմանած կարգով մէկամսեայ ժամկէտում յայտնել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան լիազօր մարմնին:

 

Երկքաղաքացիութեան ինստիտուտը մեր երկրում նորութիւն է եւ, բնականաբար, իւրաքանչիւր կառուցակարգ պահանջում է առաւել կատարելագործում, աւելի մեղմացում, պարզեցում: Դա չի արուել որեւէ մէկին անհանգստութիւն պատճառելու նպատակով: Այս հարցերը նոյնպէս ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ուսումնասիրել է ոստիկանութեան եւ անձնագրային եւ վիզաների վարչութեան հետ, որովհետեւ փաստաթղթերի ստեղծման եւ տրամադրման հիմնական կրողը կառավարութեանը կից ՀՀ ոստիկանութիւնն է: Քաղաքական առումով նպատակայարմար համարուեց, որ ՀՀ քաղաքացիութիւն ստացողը գոնէ նա մէկ անգամ պէտք է գա Հայրենիք: Ինչպէս էք պատկերացնում մէկին, որը դառնում է երկրի քաղաքացի է եւ ոչ մի անգամ չի ելել Երկրում: Մարդը գոնէ մէկ անգամ պէտք է այցելի իր երկիր, յատկապէս, եթէ ցանկանում է այդ Երկրի քաղաքացին դառնալ: Ուրեմն, անձնագիրը պէտք է ստանայ Հայաստանում եւ ուրիշ որեւէ տեղից ստանալ չի կարող: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանուած 30 օրը բաւական կարճ ժամանակահատուած է` հաշուի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, կարող է հիւանդ լինել, երկրում չլինել եւ այլն: ՀՀ կառավարութիւնը որոշում ընդունեց եւ այս արգելքը նոյնպէս վերացուեց: Այսպիսով, քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երբ իրեն է յարմար,  եթէ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրի ստորագրումից յետոյ նրան շնորհուել է երկքաղաքացիութիւն եւ տասնօրեայ ժամկէտում ծանուցուել այդ մասին: Միւս բոլոր խնդիրները զուտ կազմակերպչական են:

 

2008 թուականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց յետոյ, երբ ընդունուեցին փոփոխութիւնները «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքում, Հայաստանի Հանրապետութիւնում ներդրուեց երկքաղաքացիութեան ինստիտուտը եւ մարդու անուան, հաշուառման, զինակոչման հետ կապուած խնդիրները, բոլոր կառուցակարգերը: Ժամանակը ցոյց տուեց, որ դրանք, փաստօրէն, բաւական անմշակ էին, թափանցիկ ու մատչելի չէին: Այդքան սպասուած օրէնքի ընդունումը, բազմաթիւ սփիւռքահայերի մօտ հիասթափութիւն առաջացրեց` անկատարութեան, անհարկի բարդութիւններ առաջացնելու պատճառով: Սրանով, կարծես, եւս մէկ անգամ փլուզուեցին սփիւռքահայի Հայրենիքի արժանի զաւակը, մի մասը կազմելու երազանքները: Բարդութիւններից մէկն, օրինակ, որը պէտք է յատուկ ընդգծել եւ առանձնացնել, այն է, որ անգլերէնից կատարելով անուան եւ ազգանուան տառադարձութիւնը` առաջանում էր խեղուած պատկեր եւ անունը, ազգանունը որով հայ մարդուն կոչել են երեսուն, յիսուն տարի, յանկարծ, հայկական անձնագրում աղաւաղւում է եւ ստանում մի ձեւ, որը տուեալ մարդու անուան հետ որեւէ առնչութիւն չունի: Սա մեծ ալեկոծութիւն բարձրացրեց Սփիւռքում, եղան նաեւ սփիւռքահայեր, ովքեր հրաժարուեցին հայկական անձնագրից: Երկքաղաքացիութեան ընդունումից յետոյ` հինգ ամիս անց միայն ստեղծուեց սփիւռքի նախարարութիւնը, որի առաջին գործերից մէկը եղաւ այս հարցի քննարկումը եւ լուծումներ գտնելը: Բազմաթիւ քննարկումներից եւ դժուարութիւններից յետոյ, նախարարութիւնը հարց բարձրացրեց ՀՀ նախագահի առջեւ եւ նրա յանձնարարութեամբ կառավարութիւնն ընդունեց որոշում, ըստ որի մարդը ինքն է գրում իր հայերէն անուն ազգանունը եւ ինչպէս որ գրել է, այնպէս էլ այն պէտք է արձանագրուի անձնագրում: Այս որոշումից յետոյ որեւէ բարդութիւն այլեւս չի առաջանում: Այսօր մենք հաճոյքով կարող ենք ասել բոլոր սփիւռքահայերին, որ կարելի է երկքաղաքացիութիւն ձեռք բերել առանց տատանուելու:

 

Միւս բարդութիւնն առնչւում էր հաշուառման խնդրին, քանի որ հայաստանեան անձնագիր ստացող քաղաքացին պէտք է հաշուառուած լինի Հայաստանի որեւէ տարածքում, որեւէ հասցէում: Այս պահանջը նոյնպէս բարդութիւններ էր առաջացնում, որովհետեւ անձնագիր ստանալու համար սփիւռքահայը ստիպուած էր բարեկամ գտնել, խնդրել նրան, որպէսզի ստանար նրա թոյլտւությունն իր հասցէում հաշուառուելու: Այս ամէնի համար պահանջւում էր ժամանակ, նեարդային լարուածութիւն, անհանգստութիւն: Այս իսկ պատճառով նպատակայարմար գտնուեց փոփոխել «պետական ռեգիստրի մասինէ ՀՀ օրէնքում քաղաքացիների հաշուառման մասին յօդուածը: Արդիւնքում, այս օրէնքում փոփոխութիւն կատարուեց, եւ ՀՀ քաղաքացիութիւն ստացած իւրաքանչիւր օտարերկրացի այլեւս հաշուառման համար փաստաթղթեր չպէտք է  ներկայացնի, այլ ՀՀ պետական ռեգիստրում կը հաշուառուի այն պետութեան հասցէով, որտեղ ապրում է, այսինքն` որեւէ նոր պարտականութիւն նրա վրայ չի դրւում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: