Սոցիալական հարցերի եւ տնտեսական ծրագրերի բաժին
ՀՀ սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան սոցիալական հարցերի եւ տնտեսական ծրագրերի բաժինը.
-ապահովում է Հայաստանի Հանրապետութիւնում եւ հայկական Սփիւռքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում հաւաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատօների, համատեղ միջոցառումների կազմակերպումը եւ այդ ոլորտներում պետական լիազօր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութիւնը,
-նպաստում է Սփիւռքի տնտեսական կազմակերպութիւնների, այդ ոլորտում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետութեան համապատասխան կազմակերպութիւնների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը,
-ապահովում է Սփիւռքի հասարակական գործիչների մասնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան կողմից ձեռնարկուող պետական եւ հասարակական նախաձեռնութիւններին, համապետական եւ համահայկական նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ քննարկումներին, միջոցառումներին եւ ծրագրերին,
-աջակցում է Հայաստանի Հանրապետութեան տնտեսական ծրագրերին Սփիւռքի ձեռներէցների մասնակցութեանը` Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային մրցունակութեան ամրապնդման, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի միջեւ զբօսաշրջութեան զարգացման գործում Սփիւռքի գործարարների ջանքերին եւ նրանց կողմից իրականացուող միջոցառումների համակարգմանը,
-իր իրաւասութիւնների շրջանակներում նպաստում է Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպայի միութեան միջեւ կնքուած ՙԳործընկերութեան եւ համագործակցութեան մասին՚ համաձայնագրի եւ ՙԵւրոպական նոր հարեւանութիւն՚ ծրագրի շրջանակներում Հայաստան-եւրամիութիւն գործողութիւնների ծրագրի իրականացմանը,
-ապահովում է բաժնի առջեւ դրուած գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպէս նաեւ դրանց վերաբերեալ մեթոդական պարզաբանումներ եւ ուղեցոյցնէր մշակելը,
- կատարում է քաղաքացիների ընդունելութիւն, այլ մարմիններից, պաշտօնատար անձանցից ստանում է բաժնի առջեւ դրուած գործառոյթների եւ խնդիրների իրականացման հետ կապուած անհրաժեշտ տեղեկատուութիւն եւ նիւթեր,
-բաժնի լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ, ըստ անհրաժեշտութեան, ներկայացնում է համապատասխան զեկուցումներª համապատասխան մարմիններում բաժնի կողմից սպասարկվող ոլորտին առնչուող, ինչպէս նաեւ պաշտօնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:



