Սիրվարդ Սերեօժայի Համբարեան
Ծնուել Է 1 նոյեմբերի 1961թ., Երեւան քաղաքում: Միջնակարգը աւարտել է գերազանցութեամբ:
1985թ. գերազանցութեան դիպլոմով աւարտել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետը, ՙՊատմութիւն՚ մասնագիտութեամբ, ստանալով պատմաբանի, պատմութեան եւ հասարակագիտութեան ուսուցչի որակաւորում:
1981-1983թթ. սովորել է ԵՊՀ հասարակագիտական մասնագիտութիւնների ֆակուլտետում, ստանալով իրաւագէտի հասարակական մասնագիտութիւն:
1985թ. ամուսնացել է, եւ ամուսիններով գործուղուել են Գորիսի շրջան: 1985-1994թթ. աշխատել է Գորիսի Վերիշէն եւ քաղաքի թիւ 3 դպրոցներում որպէս պատմութեան, հասարակագիտութեան եւ իրաւունքի ուսուցիչ: Աշխատել է ՙՍիւնիք՚ տարածաշրջանային լրատուական կենտրոնում:
Թղթակցական գործունէութիւն է սկսել դեռեւս դպրոցական տարիներից` ՙՊիոնէր կանչ՚, այնուհետեւ եղել է ՙԱւանգարդ՚, ՙԵրեւանի համալսարան՚, ՙԶանգեզուր՚ թերթերի թղթակից:
1994թ. ընտանիքով տեղափոխուել է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաք:
1994-2004թթ. աշխատել է Տագանրոգի թիւ 17 միջնակարգ դպրոցում որպէս տնօրէնի տեղակալ գիտափորձնական աշխատանքների գծով, իրաւական մասնագիտացուած դասարանների կուրատոր, պատմութեան եւ հասարակագիտութեան ուսուցիչ` քաղաքի թիւ 17 եւ 22 դպրոցներում: 1999-2001թթ. համատեղութեամբ աշխատել եմ Տագանրոգի մանկավարժական ինստիտուտի պատմութեան ֆակուլտետում որպէս դասախօս: Նոյն տարիներին աշխատել է քաղաքի թարգմանչական ծառայութիւնների բիւրոյում: Ստացել է ուսուցչի որակաւորման 1–ին կարգ, մասնակցել է կրթութեան աշխատողների վերապատրաստման եւ որակաւորման բարձրացման Դոնի Ռոստովի մարզային ինստիտուտի դասընթացներին: Ունի իրաւական դասարանների համար ՙՊետութեան եւ իրաւունքի տեսութիւն՚ առարկայի ուսումնական հեղինակային ծրագիր:
1997թ. երիտասարդ մտաւորականների նախաձեռնող խմբում աշխատանք է տարել Տագանրոգի հայկական համայնք ստեղծելու ուղղութեամբ եւ ղեկավարել այն մինչեւ 2004թ.: 2002թ. հիմնել է հայկական կիրակնօրեայ դպրոցը: Թղթակցել է Դոնի Ռոստովի ՙՆոր Դար՚ եւ ՙԴոնի Նախիջեւան՚ հայկական համայնք՚ թերթերին, ՙВехи Таганрога՚ պատմագրական հանդէսին:
2004թ. ընտանիքով վերադարձել է Հայաստան:
2004-2007թթ. աշխատել է Հայկական բաց համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում որպէս դասախօս եւ դեկան, 2004-2009թթ.` Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ՙՄիջազգային յարաբերութիւններ եւ եւրոպական համագործակցութիւն՚ ամբիոնում որպէս դասախօս:
2007թ. Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի ՙՀնագիտութիւն եւ ազգագրութիւն՚ հայցորդ է: Աշխատում է թեկնածուական թեզի վրայ` ՙՀայերի ադապտացիոն գործընթացները եւ էթնօպաշտպան մեխանիզմների ուսումնասիրութիւն Ռուսաստանի Դաշնութիւնում (Տագանրոգի հայութեան օրինակով)՚:
1997–2002թթ. մասնակցել է միջազգային, համառուսաստանեան, Հարաւ-ռուսաստանեան երկրամասային կրթական, լրագրային, հասարակական 10 ծրագրերի եւ նախագծերի: Հեղինակ եմ մէկ գրանտային աշխատանքի` ՙԱզգային փոքրամասնութիւնները Տագանրոգում՚ թեմայով:
2001թ. նոյեմբերին մասնակցել է Համառուսաստանեան առաջին քաղաքացիական ֆորումի աշխատանքներին (Մոսկուա):
2002թ.` ՙՌուսաստանի հարաւ: Համերաշխութիւն եւ համագործակցութիւն՚ գիտա-գործնական (Կրասնոդար), ՙԱզգամիջեան հաղորդակցութեան կուլտուրա՚ (Դոնի Ռոստով) կոնֆերանսներին:
1982-1990թ. եղել է ԽՄԿԿ անդամ: 1990թ.անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր:
Պարգեւատրուել է Երեւանի եւ Գորիսի, ՌԴ Ռոստովի մարզային, Տագանրոգի քաղաքային իշխանութիւնների, կրթութեան համակարգերի, ՆԳ վաչութեան դիպլոմներ, պատուոգրեր, ՌԴ - ում ՀՀ դեսպանութեան, ՙՌուսաստանի հայերի միութեան՚, Դոնի Ռոստովի ՙՆոր Նախիջեւան՚ հայկական համայնքի ղեկավարութիւնների պատուոգրեր, շնորհակալական նամակներով:
Ունի 8 պատմագիտական, 50 – ից աւել հրապաարկախօսական, մանկաւաժութեան, հայապահպանութեան, Տագանրոգի հայկական համայնքի գործունէութեան, Ռուսաստանի համայնքների խնդիրների վերաբերեալ յօդուածներ:
2008թ. սեպտեմբերից աշխատում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնում, 2008թ. նոյեմբերից զբաղեցնում է հահայկական ծրագրերի վարչութեան գիտակրթական ծրագրերի բաժնի պետի թափուր, իսկ 2009թ. յուլիսից` բաժնի պետի պաշտօնը:



