Մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան ծրագրերի բաժին

 


 

Բաժինը նպաստում է հայկական համայնքներում ազգային ինքնութեան արմատաւորմանն ու պահպանմանը  նպաստելու նպատակով  ՀՀ-ի  եւ հայկական Սփիւռքի գործակցութեան շրջանակներում  մշակութային զարգացման ռազմավարութեան մշակմանը եւ իրականացմանը, մշակում եւ համակարգում է մշակութայի, սպորտային եւ երիտասարդական համահայկական ծրագրեր:


Աջակցում է ՀՀ-ի եւ հայկական Սփիւռքի գործակցութեան ապահովմանը, հայապահպանութեանը, հայ ժողովրդի հոգեւոր միասնութեանը, հայկական հոգեւոր-մշակութային աշխարհի ստեղծմանը, հայ մշակութային, երիտասարդութեան, մարզական կեանքի զարգացմանը նպաստող պայմանների ստեղծմանը:

 

Բացայայտում է Սփիւռքում մշակութային, երիտասարդութեան, մարզական կեանքի զարգացման համահայկական նշանակութեան հիմնախնդիրները, վերլուծում, մշակում եւ առաջադրում է դրանց լուծման մեթոդներ:

 

Մասնակցում է Սփիւռքում մշակութային,  երիտասարդութեան, մարզական կեանքի զարգացման ռազմավարութեան մշակմանը եւ իրականացմանը:

 

Աջակցում է համահայկական  մշակութային, երիտասարդական եւ մարզական աւանդական միջոցառումների ծրագրաւորմանը եւ իրականացմանը:

 

Ապահովում է Հայաստանի Հանրապետութիւնում եւ հայկական Սփիւռքում մշակութային, երիտասարդական հաւաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների համատեղ միջոցառումների կազմակերպում եւ այդ ոլորտներում պետական լիազօր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութիւն:

 

Նպաստում է Սփիւռքի մշակութային,  երիտասարդութեան, մարզական կազմակերպութիւններում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետութեան համապատասխան կազմակերպութիւնների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը:

 

Ապահովում է Հայաստանի Հանրապետութեան կողմից ձեռնարկուող պետական եւ հասարակական նախաձեռնութիւններին, համապետական եւ համահայկական նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ քննարկումներին, միջոցառումներին եւ ծրագրերին Սփիւռքի մշակութային,  երիտասարդութեան, մարզական ոլորտների նշանաւոր անհատների մասնակցութիւն:

 

Նպաստում է Սփիւռքի մշակութային, երիտասարդական, մարզական ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետութեան համապատասխան կազմակերպութիւնների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը, հայապահպանման գործունէութեանը, հայ մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:

 

Կատարում է վերլուծութիւններ եւ  առաջադրում նոր ծրագրեր` Սփիւռքի մշակութային, երիտասարդական, մարզական ոլորտներին  առնչուող խնդիրների վերաբերեալ:

 

Մասնակցում է Ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակութիւնների կազմակերպման աշխատանքներին:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Մայրն անկրկնելի էակ է

 

 

Ին՞չ է մայրութիւնը


Մայրն աստուածային, անկրկնելի, անհամեմատելի, անփոխարինելի էակ է: Ես իմ կեանքով, գործով, ձեռքբերումներով հիմնականում ու նախ եւ առաջ պարտական եմ մօրս:

23.04.2012  |  Ելոյթներ

Սիրելի հայրենակիցնէր,

 

Դարձեալ Ապրիլի 24-ն է մօտենում. ալեկոծւում է իւրաքանչիւր հայի միտքն ու հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները