Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` ԿԱՐԵՆ ԲԱՀԱՏՈՒՐԻ ԱՎԱՆԵՍԵԱՆ
ՀՀ սփիւռքի նախարարութեան Եւրոպայի հայ համայնքների վարչութեան Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժինը կազմում է տեղեկատուական ամենատարբեր շտեմարաններ Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների եւ համապատասխան երկրների մասին: Առաջարկում եւ իրագործում է համագործակցութեան ծրագրեր Հայաստանի Հանրապետութեան եւ Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների տարբեր կառոյցների միջեւ:
- Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արէեւլեան Եւրոպայի հայ համայնքներում մշակում է կրթական, մշակութային, տնտեսական, մարզական հաւաքների, փառատօների, գիտաժողովների եւ այլ համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպէս նաեւ ապահովում է դրանց իրականացումը:
- միջազգային իրաւունքի շրջանակներում նպաստում է Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների ազգային շահերի, լեզուի, մշակոյթի, կրթական հաստատութիւնների գործունէութեան պաշտպանութեանը:
- կազմակերպում է ինչպէս Արեւելեան Եւրոպայի, հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպէս էլ վարչութեան անդամների փոխադարձ այցեր եւ ընունելութիւններ, ապահովում նրանց մասնակցութիւնը տարբեր հանդիպումներին եւ միջոցառումներին:
- ապահովում է Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների առանձին անհատների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների ներգրաւումը համահայկական ծրագրերին, ինչպէս նաեւ աջակցում նրանց ինտէգրմանը տուեալ երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքին:
- աջակցում է Արեւելեան Եւրոպայի հայկական Սփիւռքի մշակութային ժառանգութեան պահպանման եւ տարածման գործընթացին:
- ապահովում է մասնակցութիւնը գործունէութեան ոլորտին առնչուող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ եւ այլ փաստաթղթեր, ինչպէս նաեւ մշակում է բաժնի գործառոյթներին համապատասխան ուղեցոյցեր:
- ապահովում է իր գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականութիւնն ու հսկումը, ինչպէս նաեւ բաժնի լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ:



