Հեռահաղորդակցութեան կազմակերպման բաժին
Բաժինն իր առջեւ դրուած նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները`
Ստեղծում է համահայկական կոմունիկացիոն ցանց, որը հնարաւորութիւն կը տայ ցանցում ներգրաւուած ցանկացած երկրում գտնուող սփիւռքահայ կազմակերպութիւններին եւ անհատներին անկախ հեռաւորութիւնից անվճար շփուել միմեանց հետ հեռակապի տարբեր միջոցներով` այդ թւում նաեւ հեռախօսով:
Կազմակերպում է հեռուստակամուրջներ, ինտերնետային քննարկումներ, կոնֆերանսներ եւ այլն:
Կազմակերպում է համահայկական բիզնես տեղեկատուական պորտալի ստեղծում, որը հնարաւորութիւն կը տայ, մասնաւորապէս, սփիւռքահայ բոլոր գործարարներին արժանահաւատ եւ օպերատիւ տեղեկատուութիւն եւ վերլուծութիւններ ստանալ Հայաստանի տնտեսական իրավիճակի, ապրանքների եւ ծառայութիւնների գների մշտական փոփոխութիւնների, տնտեսութեանը վերաբերող օրէնքներում կատարուող փոփոխութիւնների մասին, ինչպէս նաեւ ստանալ ներդրումների առաւել շահաւէտ ոլորտների նկարագրութիւն, Հայաստանի պետութեան տնտեսական ոլորտում նախընտրելի եւ աջակցուող առաջնահերթութիւնների մասին մշտական թարմացուող տեղեկատուութիւն:
Կազմակերպում է համահայկական ուսումնական կենտրոնի ստեղծում` հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան, ինչպէս նաեւ այլ առարկաների դասաւանդման հեռակայ ուսուցման խոշոր կենտրոնի ստեղծում` օգտագործելով ինտերնետի եւ հեռուստատեսութեան հնարաւորութիւնները):
Կապի եւ հեռահաղորդակցութեան բաժնի միջոցով ապահովում եւ սպասարկում է նախարարութեան ներքին համակարգչային ցանցը, ստեղծում եւ սպասարկում է նախարարութեան ինտերնետային պորտալները, տելեկոմունիկացիոն հնարաւորութիւնների օգտագործմամբ պարբերական խորհրդակցութիւններ եւ քննարկումներ է կազմակերպում Սփիւռքի տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների հետ, վերհանում տուեալ ժամանակահատուածում նրանց խնդիրները եւ առաջնահերթութիւնները` նախարարութեան ղեկավարութեանը իրազեկելու նպատակով:
Ստեղծում է տեղեկատուական թէժ գծի ծառայութիւն, որի միջոցով կազմակերպւում է Հայաստանում գտնուող սփիւռքահայերի օժանդակութիւն տարբեր ոլորտներում:



