Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժին

 

Բաժնի պետ` ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍԻ ՆԻԿՈՅԵԱՆ


ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչութեան Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժինը մշակում է տեղեկատուական ծրագրեր Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի հայ համայնքների մասին, առաջարկում է համագործակցութեան ծրագրեր Հայաստանի Հանրապետութեան եւ Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի հայ համայնքների միջեւ, նպաստում է վերջիններիս իրականացմանը:


- Բաժնի գործունէութիւնն ընդգրկում է. Հայաստանի Հանրապետութիւնում եւ Հարաւային Ամերիկայի ու Աւստրալիայի հայ համայնքներում մշակութային, կրթական, երիտասարդական, տնտեսական, մարզական հաւաքների, փառատօների, գիտաժողովների եւ այլ ոլորտների համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպէս նաեւ ապահովում է դրանց կազմակերպման եւ անցկացման հնարաւորութիւնները: Բաժնի հիմնական նպատակներից է Հարաւային Ամերիկայի ու Աւստրալիայի հայկական Սփիւռքի մշակութային ժառանգութեան պահպանման եւ տարածման գործընթացի աջակցութիւնը:


- Բաժինը կազմակերպում է ինչպէս Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպէս էլ վարչութեան անդամների փոխադարձ այցեր եւ ընդունելութիւններ, ապահովում է նրանց մասնակցութիւնը տարբեր հանդիպումներին եւ այլ միջոցառումներին: Բաժինն ապահովում է նաեւ Հարաւային Ամերիկայի ու Աւստրալիայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների ներգրաւումը հայկական ծրագրերին, ինչպէս նաեւ աջակցում նրանց ինտէգրմանը հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքին:


- Բաժինն ապահովում է մասնակցութիւնն իր ոլորտին առնչուող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ եւ այլ փաստաթղթեր, ինչպէս նաեւ մշակում է բաժնի գործառոյթներին համապատասխան ուղեցոյցեր: Այն ապահովում է իր գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականութիւնն ու հսկումը, ինչպէս նաեւ վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Մայրն անկրկնելի էակ է

 

 

Ին՞չ է մայրութիւնը


Մայրն աստուածային, անկրկնելի, անհամեմատելի, անփոխարինելի էակ է: Ես իմ կեանքով, գործով, ձեռքբերումներով հիմնականում ու նախ եւ առաջ պարտական եմ մօրս:

23.04.2012  |  Ելոյթներ

Սիրելի հայրենակիցնէր,

 

Դարձեալ Ապրիլի 24-ն է մօտենում. ալեկոծւում է իւրաքանչիւր հայի միտքն ու հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները