Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչութեան Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժինը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որը համակարգում է Հայաստանի Հանրապետութեան հետ Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների մշտական կապը եւ գործակցութիւնը:
Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
1) Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի պատմութեան, մշակոյթի, նրանցում հայ համայնքների կազմավորման խնդիրների, սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեղաբաշխման առանձնահատկությունների ուսումնասիրութիւն
2) Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի միջպետական յարաբերութիւնների պատմութեան ու ներկայ վիճակի ուսումնասիրութիւն, սփիւռքի հիմնախնդիրների առաջադրում` միջպետական յարաբերութիւնների օրակարգում ներառելու նպատակով
3) Տարածաշրջանի երկրների ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրավունքների պաշտպանութեան օրէնսդրութիւնների ուսումնասիրութիւն, նախարարութեան եւ այդ երկրների համապատասխան գերատեսչութիւնների միջեւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում համագործակցութեան ծրագրերի, համաձայնագրերի նախագծերի մշակում
4) Ռուսաստանի Դաշնութիւնում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում գործող առաւել ճանաչուած հայկական կազմակերպութիւնների գործունէութեան ուսումնասիրութիւն, նրանց միջեւ գործակցութեան ծրագրերի մշակում
5) Համահայկական ծրագրերին Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայկական սփիւռքի մասնակցութեան ապահովում, ինչպէս նաեւ աջակցութիւն հայ համայնքներում հասարակական, քաղաքական, գիտական, տնտեսական, կրթական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման գործին
6) Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների մասին լիարժէք եւ ամբողջական տեղեկատուութեան ստացում եւ համակարգում
7) Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների ներկայացուցիչների ընդունելութիւնների, փոխադարձ այցերի եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցութիւն
8) Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների եւ Հայաստանի Հանրապետութեան կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան նպաստում
9) աջակցութիւն Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքներում հասարակական, քաղաքական, տնտեսական կեանքին հայ մարդու լիարժէք ինտէգրմանը
10) աջակցութիւն Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայկական սփիւռքի կազմակերպութիւնների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը
11) ծրագրային առաջարկների հիման վրայ վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող իրավիճակային վերլուծութիւններին մասնակցութիւն
12) բաժնի գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծերի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպէս նաեւ այդ գործառոյթների եւ խնդիրների վերաբերեալ պարզաբանումների եւ ուղեցոյցների մշակում
13) նախարարութեանը հասցէագրուած եւ բաժնի գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների` ժամանակին քննարկում եւ դրանցում բարձրացուած հարցերի պատշաճ եւ արդարացի լուծման ապահովում
14) բաժնի լիազօրութիւնների շրջանակներում առաջարկութիւնների, տեղեկանքների, հաշուետուութիւնների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրութիւնների նախապատրաստում:
Ներկայումս Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժինն իրականացնում է`
1. Տարածաշրջանի երկրների հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգում եւ աջակցութիւն
2. Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայկական սփիւռքին առնչուող հիմնախնդիրների վերաբերեալ հետազօտութիւնների իրականացում
3. Տարածաշրջանի երկրների հայ համայնքներում հրատարակուող մամուլի ամենօրեայ մոնիտորինգ
4. Տարածաշրջանի երկրների հայ համայնքներին ՙԱրի Տուն՚ ծրագրի վերաբերեալ տեղեկատուութեան ապահովում, հայ երիտասարդութեան ներգրաւում ծրագրում
5. Տարածաշրջանի երկրների հայ համայնքներին ՙՄէկ ազգ, մէկ մշակոյթ՚ համահայկական մշակութային փառատօնի ծրագրի վերաբերեալ տեղեկատուութեան ապահովում, սփիւռքի ներկայացուցիչների` մշակութային կազմակերպութիւնների, համոյթների, անհատ ստեղծագործողների ներգրաւում:



