Լուսինէ Աշոտի Ստեփանեան
Ծնուել է Երեւանում:
Աւարտել է Երեւանի Ն.Ստեփանեանի անուան ռուսական թեքումով միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան բաժնում, որն աւարտել է Գերազանցութեան դիպլոմով` Արեւելեան լեզուներ (պարսկերէն) եւ գրականութիւն մասնագիտութեամբ:
1999-2002թթ. սովորել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի ասպիրանտուրայում` Իրանի նորագոյն պատմութիւն մասնագիտութեամբ:
2000թ. անցել է մասնագիտական փորձաշրջան ՀՀ առողջապահութեան նախարարութեան Միջազգային կապերի վարչութիւնում:
2000-2002թթ. աշխատել է ՀՀ առողջապահութեան նախարարութեանը կից գործող` Համաշխարհային բանկի ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենեակի՚ ՙԸնտանեկան բժշկի գործնական ուղեցոյցնէր մշակող՚ աշխատանքային խմբում` որպէս թարգմանիչ, խմբագրող:
2002թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում` սկզբում որպէս աւագ լաբորանտ, ապա` կրտսեր գիտաշխատող:
2009թ. ապրիլից աշխատում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնում` որպէս համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան համահայկական եւ միջազգային կազմակերպութիւնների հետ կապերի բաժնի պետ: Միաժամանակ համատեղութեան կարգով աշխատում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում` որպէս գիտաշխատող:
2009թ. օգոստոսի 3-ին նշանակուել է իր զբաղեցրած պաշտօնում` քաղաքացիական ծառայութեան մրցոյթում յաղթող ճանաչուելու կապակցութեամբ:
2004թ. յուլիսին մասնակցել է Կենտրոնական եւրոպական համալսարանի Ամառային դպրոցի կողմից կազմակերպուած սեմինարներին` հասարակական եւ կրօնական գիտութիւնների շուրջ:
2002-2008թթ. մասնակցել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Երիտասարդ արեւելագէտների հանրապետական եւ միջազգային գիտական նստաշրջաններին:
2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն` Ռեզայ շահ Փահլաւիի ներքին քաղաքականութիւնն Իրանում (1925-1941թթ.) թեմայով:
Ամուսնացած է, ունի երկու երեխայ:



