Համահայկական եւ միջազգային կառոյցների հետ կապերի բաժին
ՀՀ սփիւռք նախարարութեան աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան համահայկական եւ միջազգային կազմակերպութիւնների հետ կապերի բաժինը ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է:
Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
իրականացնում է համահայկական եւ միջազգային կառոյցների պատմութեան ու ներկայ կարգավիճակի խնդիրների ուսումնասիրութիւններ,
համակարգում է Հայաստանի Հանրապետութիւնում համահայկական եւ միջազգային կազմակերպութիւնների հետ համագործակցութիւնը,
մասնակցում է համահայկական եւ միջազգային կառոյցների հայկական ծրագրերին, ինչպէս նաեւ աջակցում է հասարակական, քաղաքական, գիտական, կրթական, մշակութային միջոցառումներին,
կապեր է հաստատում համահայկական եւ միջազգային կառոյցների առաջնորդների (ներկայացուցիչների) հետ
մշակում է համահայկական եւ միջազգային կառոյցների հետ համատեղ ծրագրեր,
ձեւաւորում է կապեր Սփիւռքի հայկական համայնքների, կազմակերպութիւնների հետ համապատասխան բնագաւառում,
մասնակցում է տարեկան ծրագրային բիւջետաւորման գործընթացին,
կազմում եւ ներկայացում է Սփիւռքի հայկական համայնքների վերաբերեալ հետազօտութիւնների անցկացման, վերլուծութեան, խնդիրների եւ կարիքների բացայայտման, ծրագրային առաջարկների ձեւաւորման շուրջ համապատասխան փաստաթղթեր,
նախարարութեան այլ վարչութիւնների հետ համատեղ` մշակում է գաղթօջախներում քարոզչութեան ծրագրեր,
կազմակերպում է համահայկական եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների ընդունելութիւններ, կատարում փոխադարձ այցեր, մասնակցում խնդիրների քննարկումներին եւ ամփոփումներին,
աջակցում է համահայկական եւ միջազգային կառոյցների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:



