Գայանե Յովսէփի Դաբաղեան
Ծնուել է 1956 թ. օգոստոսի 2-ին ք. Երեւանում:
1973թ. աւարտել է Երեւանի #118 միջնակարգ դպրոցը:
1974թ. ընդունուել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աւարտել է 1980թ ` ստանալով հայոց լեղուի եւ գրականութեան մասնագէտի եւ ուսուցչի որակաւորում:
1974թ. աշխատել է Գրականութեան եւ արուեստի պետական թանգարանում, սկզբում որպէս գիտաշխատող, ապա որպէս թանգարանի գիտական քարտուղար:
1995-2005թ.թ. աշխատել է «Անգլերէնը որպէս օտար լեզու դասաւանդման» ծրագրերում:
2005-2008թ.թ. աշխատել է Լեզուների ուսուցման ինստիտուտում (ԱՄՆ):
2007թ. սովորում է Ֆենիքսի համալսարանի փիլիսոփայութեան առցանց «Վաղ մանկութեան շրջանի փիլիսոփայութիւն» ծրագրում:
2008թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնում, որպէս Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ:
Հեղինակ է մի շարք յօդուածների:
Ամուսնացած է: Ունի երկու զաւակ:



