Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժին

 

- ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժինը մշակում է տեղեկատուական ծրագրեր Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների մասին, առաջարկում է համագործակցութեան ծրագրեր Հայաստանի Հանրապետութեան եւ Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների միջեւ, նպաստում է վերջիններիս իրականացմանը:


- Բաժնի գործունէութիւնն ընդգրկում է. Հայաստանի Հանրապետութիւնում եւ Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքներում մշակութային, կրթական, երիտասարդական, տնտեսական, մարզական հաւաքների, փառատօների, գիտաժողովների եւ այլ ոլորտների համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպէս նաեւ ապահովում է դրանց կազմակերպման եւ անցկացման հնարաւորութիւնները: Բաժնի հիմնական նպատակներից է Հիւսիսային Ամերիկայի հայկական Սփիւռքի մշակութային ժառանգութեան պահպանման եւ տարածման գործընթացի աջակցութիւնը:


- Բաժինը կազմակերպում է ինչպէս Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպէս էլ վարչութեան անդամների փոխադարձ այցեր եւ ընդունելութիւններ, ապահովում է նրանց մասնակցութիւնը տարբեր հանդիպումներին եւ այլ միջոցառումներին, ինչպէս նաեւ ապահովում է Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների ներգրաւումը հայկական ծրագրերին, աջակցում է նրանց ինտէգրմանը երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքին:


- Բաժինը ապահովում է մասնակցութիւնը իր ոլորտին առնչուող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ եւ այլ փաստաթղթեր, ինչպէս նաեւ մշակում է վարչութեան գործառոյթներին համապատասխան ուղեցոյցեր: Այն ապահովում է իր գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականութիւնն ու հսկումը, ինչպէս նաեւ բաժնի լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Մայրն անկրկնելի էակ է

 

 

Ին՞չ է մայրութիւնը


Մայրն աստուածային, անկրկնելի, անհամեմատելի, անփոխարինելի էակ է: Ես իմ կեանքով, գործով, ձեռքբերումներով հիմնականում ու նախ եւ առաջ պարտական եմ մօրս:

23.04.2012  |  Ելոյթներ

Սիրելի հայրենակիցնէր,

 

Դարձեալ Ապրիլի 24-ն է մօտենում. ալեկոծւում է իւրաքանչիւր հայի միտքն ու հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները