Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժին

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչութեան  միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժինը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որը համակարգում է Հայաստանի Հանրապետութեան հետ միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների մշտական կապը եւ գործակցութիւնը:

 

Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.

 

1) միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների կազմա­վորման խնդիրների, սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեղաբաշխման առանձնահատ­կութ­յունների ուսումնասիրութիւն,

2) Հայաստանի եւ միջինասիական տարածաշրջանի երկրների դիւանագիտական յարաբերութիւնների պատմութեան ու ներկայ կարգավիճակի ուսումնասիրութիւն,

3) միջինասիական տարածաշրջանում գործող առաւել ճանաչուած հայկական կազմակերպութիւնների գործունէութեան ուսումնասիրութիւն եւ դրանց հետ գործակցութեան ծրագրերի մշակում,

4) միջինասիական տարածաշրջանում գործող հայկական կազմակերպութիւնների հետ կապերի պահպանման, ընդլայնման աշխատանքների իրականացում,

5) միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների մասին լիարժէք եւ ամբողջական տեղեկատուութեան ստացում եւ համակարգում,

6) միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների ներկայացուցիչների ընդունելութիւնների, փոխադարձ այցերի եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցութիւն,

7) միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների եւ Հայաստանի Հանրապետութեան կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան նպաստում,

8) աջակցութիւն միջինասիական տարածաշրջանի հայ համայնքներում հասարակական, քաղաքական, տնտեսական կեանքին հայ մարդու լիարժէք ինտէգրմանը,

9) աջակցութիւն միջինասիական տարածաշրջանի հայկական սփիւռքի կազմակերպութիւնների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը,

10) ծրագրային առաջարկների հիման վրայ ԱՊՀ հայ համայնքների վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող իրավիճակային վերլուծութիւններին մասնակցութիւն,

11) բաժնի գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծերի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպէս նաեւ այդ գործառոյթների եւ խնդիրների վերաբերեալ պարզաբանումների եւ ուղեցոյցերի մշակում,

12) նախարարութեանը հասցէագրուած եւ բաժնի գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկում եւ դրանցում բարձրացուած հարցերի պատշաճ եւ արդարացի լուծման ապահովում:

13) բաժնի լիազօրութիւնների շրջանակներում առաջարկութիւնների, տեղեկանքների, հաշուետուութիւնների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրութիւնների նախապատրաստում:

 

Ներկայումս միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժինն իրականացնում է`

 

միջինասիական տարածաշրջանի հայ համայնքների, կազմակերպութիւնների, անհատների, մասին տեղեկութիւնների հաւաքագրում եւ համակարգում,

միջինասիական տարածաշրջանի երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպչական աշխատանքներ,

«Արի տուն» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացում,

միջինասիական տարածաշրջանի հայկական սփիւռքին առնչուող հիմնախնդիրների վերաբերեալ հետազօտութիւնների իրականացում,

տարածաշրջանի երկրների  հայ համայնքներում  կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգում եւ աջակցութիւն,

մասնակցութիւն Հայրենիք-սփիւռք գործակցութեան ոլորտում «Ազգային խորհրդի» ձեւաւորմանն ուղղուած աշխատանքներին,

մասնակցութիւն ՀՀ-ում համահայկական խորհրդաժողովների կազմակերպման եւ անցկացման, համահայկական կառոյցների եւ ընկերակցութիւնների ձեւաւորմանն ուղղուած աշխատանքներին,

մասնակցութիւն   «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային փառատօնի ծրագրի աշխատանքներին:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Մայրն անկրկնելի էակ է

 

 

Ին՞չ է մայրութիւնը


Մայրն աստուածային, անկրկնելի, անհամեմատելի, անփոխարինելի էակ է: Ես իմ կեանքով, գործով, ձեռքբերումներով հիմնականում ու նախ եւ առաջ պարտական եմ մօրս:

23.04.2012  |  Ելոյթներ

Սիրելի հայրենակիցնէր,

 

Դարձեալ Ապրիլի 24-ն է մօտենում. ալեկոծւում է իւրաքանչիւր հայի միտքն ու հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները