Տեղեկատուական-վերլուծական բաժին
Բաժինն իր առջեւ դրուած նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները`
-կազմակերպում է համահայկական լրատուական ռեսուրսների ստեղծում, այդ թւում` համահայկական տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատուական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների, կոնֆերանսների եւ այլն: Կազմակերպում է տեղեկատուական համատեղ ծրագրեր: Հրատապ տեղեկատուութեան բաժնի աշխատանքի արդիւնքում ապահովում է Հայաստանից (բոլոր մարզերից), Արցախից եւ Սփիւռքից հրատապ տեղեկատուութեան ստացում, մշակում եւ նոյն ուղղութիւններով եւ տարբեր լեզուներով այդ լրատուութեան առաքում: Արտասահմանեան մամուլի մոնիտորինգի բաժինը եւս համալրում է այդ տեղեկատուութիւնը:
-ստեղծում է համահայկական հեռուստացանց (բոլորին մատչելի համահայկական` աշխարհի տարբեր երկրներում բնակուող հայերի մասին պատմող, եւ յատկապէս այդ երկներում պատրաստուող հայկական հաղորդումներ ինտերնետի (եւ ոչ միայն) միջոցով հեռարձակող հեռուստատեսութիւն)
- կազմակերպում է համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսների ստեղծում` (էլեկտրօնային գրադարան, որում հաշուի է առնուած ուղղագրութեան եւ հայերէն լեզուի տարբերութիւնները, որը մշատպես լրացւում է ինչպէս հայ դասական, այնպէս էլ ժամանակակից Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հեղինակների ստեղծագործութիւններով եւ աշխատութիւններով) ինչպէս նաեւ յատուկ ինտերնետային պորտալներ, ուր հնարաւոր կը լինի դիտել հայկական եւ հայերէն ֆիլմեր, լսել հայկական երաժշտութիւն, դիտել հայ նկարիչների գործեր:
-Սփիւռքի հետազօտման եւ տուեալների շտեմարանների ստեղծման եւ սպասարկման բաժնի միջոցով հաւաքում է Սփիւռքի ԶԼՄ եւ հայ համայնքների մասին համապարփակ տեղեկատուութիւն:
-մասնակցում է նախարարութեան կողմից տեղեկատուական քաղաքականութեան տեսութեան մշակմանը եւ այն իրագործում ՀՀ եւ Սփիւռքի Զլմ-ի տեղեկատուական փոխանակման ընթացքում:



