Անահիտ Յովհաննէսի Դաւթեան
Ծնուել է Թալինի շրջանում:
1978թ. ընդունուել է Երեւանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետ:
1981թ. ուսումնառութիւնը շարունակել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անուան պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն աւարտել է 1984թ.:
1984-1986թթ. աշխատել է Հայաստանի Ազգային ռադիօյի ՙԵրիտասարդական հաղորդումների գլխաւոր խմբագրութիւնում՚` որպէս խմբագիր:
1986-2002թթ. աշխատել է Հայաստանի Ազգային ռադիօյի ՙԱրտասահմանի համար տրուող հաղորդումների գլխաւոր խմբագրութիւնում՚` որպէս աւագ խմբագիր:
Հեղինակ է բազմաթիւ յօդուածների եւ ռադիօհաղորդումների:
2003թ. եղել է ՙՄանկավարժ՚ ամսագրի խմբագրական կազմի անդամ:
2004-2007թթ. աշխատել է ՙԳազպայ՚ կազմակերպութիւնում` որպէս տնօրէն:
2007-2009թթ. աշխատել է ՙԱրմանէ երկիր՚ կազմակերպութիւնում` որպէս տնօրէն:
2009թ. փետրուարից աշխատում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնում` որպէս համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այլ հոգեւոր կառոյցների հետ կապերի բաժնի պետ:
2009թ. օգոստոսի 4-ին նշանակուել է իր զբաղեցրած պաշտօնում` քաղաքացիական ծառայութեան մրցոյթում յաղթող ճանաչուելու կապակցութեամբ:
Ամուսնացած է, ունի երկու երեխայ:



