Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այլ հոգեւոր կառոյցների հետ կապերի բաժին
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այ հոգեւոր կառոյցների հետ կապերի բաժինը ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է:
Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
համակարգում է Հայաստանի Հանրապետութիւնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այլ հոգեւոր կառոյցների հետ համագործակցութիւնը,
կատարում է Սփիւռքի հոգեւոր ոլորտում տեղի ունեցող իրադարձութիւնների հետազօտութիւններ եւ վերլուծութիւններ,
իրականացնում է եկեղեցական կառոյցների պատմութեան, ներկայ կարգավիճակի եւ խնդիրների, ուսումնասիրութիւններ,
մշակում է եկեղեցական կառոյցների հետ համագործակցութեան ծրագրեր,
մասնակցում է եկեղեցական կառոյցների հայկական ծրագրերին,
ապահովում է սփիւռքեան հոգեւոր կառոյցների հետ սերտ կապերի եւ համագործակցութեան հաստատումն ու համատեղ ծրագրերի մշակումը,
մասնակցում է վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող տարեկան ծրագրային բիւջետաւորման գործընթացին,
կազմակերպում է հոգեւոր կառոյցների ներկայացուցիչների ընդունելութիւններ, կատարում փոխադարձ այցեր,
մասնակցում հանդիպումների, խնդիրների քննարկումների եւ ամփոփումների,
աջակցում է եկեղեցական կառոյցների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:



