Տարոն Արտաշի Շագոեան
Ծնուել է 10.10.1956թ. Ապարանի շրջանի Վարդենուտ գիւղում:![]()
1978թ. – աւարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը եւ ստացել մաթեմատիկոսի որակաւորում:
1979թ. փետրուար – 1979թ. ապրիլ – աշխատել է ՀՀ կենտրոնական վիճակագրական վարչութիւնում` որպէս ճարտարագէտ:
1979-1981թթ. – աշխատել է Երեւանի «Արագած» բամբակագործուածքային միաւորման Ալագեազի մասնաճիւղում` որպէս հերթափոխի վարպետ:
1981թ. – ընդունուել է ՍՄԿԿ շարքերը:
1981-1983թթ. – աշխատել է ՀԼԿեՄ Արագածի շրջկոմում` որպէս կազմակերպական բաժնի վարիչ:
1981-1986թթ. – աշխատել է որպէս ՀԼԿեՄ Արագածի շրջկոմի առաջին քարտուղար:
1986-1987թթ. – աշխատել է ՀԼԿեՄ Կենտկոմում` որպէս կոմերիտական կազմակերպութիւնների բաժնի հրահանգիչ:
1987-1991թթ. – աշխատել է ՀԿԿ Արագածի շրջկոմում` որպէս կազմակերպական բաժնի վարիչ:
1988-1992թթ. – սովորել եւ աւարտել է Երեւանի գիւղատնտեսական ինստիտուտի «Գիւղէկոնոմիկայ եւ կազմակերպում» ֆակուլտետի հեռակայ բաժինը:
1992-2003թթ. – աշխատել է «Լաստ» բազմապրոֆիլային փոքր ձեռնարկութիւնում`որպէս տնօրէն:
2003-2010 թթ. – յունիսը աշխատել է «Լաստ-3» ՍՊԸ տնօրէն:
Ունի երեք զաւակ` երկու դուստր եւ մէկ որդի:



