Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժին
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչութեան Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժինը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որը համակարգում է Հայաստանի Հանրապետութեան հետ Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների մշտական կապը եւ գործակցութիւնը:
Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայնª իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
1) Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների կազմաւորման խնդիրների, սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեղաբաշխման առանձնայատկութիւնների ուսումնասիրութիւն.
2) Հայաստանի եւ Կովկասեան տարածաշրջանի երկրների դիւանագիտական յարաբերութիւնների պատմութեան ու ներկայ կարգավիճակի ուսումնասիրութիւն.
3) Կովկասեան տարածաշրջանում գործող առաւել ճանաչուած հայկական կազմակերպութիւնների եւ դրանց գործունէութեան ուսումնասիրութիւն.
4) Կովկասեան տարածաշրջանում գործող հայկական կազմակերպութիւնների հետ կապերի պահպանման, ընդլայնման աշխատանքների իրականացում.
5) Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների ներկայացուցիչների ընդունելութեան, փոխադարձ այցերի, խնդիրների քննարկումների եւ դրանց ամփոփումների աշխատանքների կազմակերպում.
6) Կովկասեան տարածաշրջանի սփիւռքահայութեան հնարաւոր մասնակցութեանը հայկական ծրագրերին, ինչպէս նաեւ` հասարակական, քաղաքական, գիտական, կրթական ու մշակութային միջոցառումներին աջակցութիւն.
7) Հայաստանի եւ Կովկասեան տարածաշրջանի հայկական սփիւռքի միջկազմակերպական համագործակցութեանը նպաստում.
8) Կովկասեան տարածաշրջանում գտնուող սփիւռքի կազմակերպութիւնների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը աջակցում.
9) բաժնի առջեւ դրուած գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծերի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպէս նաեւ դրանց վերաբերեալ մեթոդական պարզաբանումների եւ ուղեցոյցների մշակում.
10) բաժնի լիազօրութիւնների շրջանակներում առաջարկութիւնների, տեղեկանքների, հաշուետուութիւնների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրութիւնների նախապատրաստում.
11) ծրագրային առաջարկների հիման վրայ բաժնի գործունէութեան ոլորտին առնչուող իրավիճակային վերլուծութիւններին մասնակցութիւն.
Ներկայումս Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժինն իրականացնում է`
1. Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքների, կազմակերպութիւնների, անհատների, մասին տեղեկութիւնների հաւաքագրում եւ համակարգում:
2. Կազմակերպում է հանդիպումներ վերոնշեալ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ£
3. Իրականացնում է մամուլի մոնիտորինգ:
4. ՙԱրի տուն՚ ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացում:
5. Կովկասեան տարածաշրջանի հայ համայնքներին առնչուող հիմնախնդիրների վերաբերեալ հետազօտութիւնների իրականացում:



