|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

 

Աշխատանք


Հայաստանում սիրիահայերի աշխատանքի տեղաւորման եւ զբաղուածութեան հարցերով կարող էք նախ եւ առաջ դիմելել Զբաղուածութեան պետական գործակալութեան տարածքային կենտրոններ` ըստ ձեր բնակութեան վայրի:


Միեւնոյն ժամանակ, գործում են մի շարք օգտակար առցանց կայքեր, որտեղ կարող էք գտնել թափուր աշխատատեղերի վերաբերեալ տեղեկատուութիւն:

 

 

Յայտարարութիւն 

 

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն «Սիրիացի Փախստականների Տնտեսական Ինտէգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում սիրիահայերին` ներգրաւուելու ֆինանսական ոլորտ:

 

Բանկը հրաւիրում է տնտեսագիտական կամ յարակից կրթութիւն ունեցող սիրիահայերին դիմելու բանկում աշխատանքային պրակտիկայի համար, որը կարող է դառնալ բանկային կարիերայի սկիզբը: Աշխատանքային այս պրակտիկան, որը կտեւի 1(մէկ) ամիս, նպատակ է հետապնդում սիրիահայերին, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական կրթութիւն եւ կը ցուցաբերեն տուեալ աշխատանքի համար անհրաժեշտ հմտութիւններ, տալ հնարաւորութիւն աշխատելու ՀՀ ֆինանսական համակարգում:

 

«Սիրիացի Փախստականների Տնտեսական Ինտէգրումը Հայաստանում» ծրագիրը, որը ներառուած է «Մասնաւոր հատուածի զարգացում Հարաւային Կ'ովկասում» ծրագրում եւ իրականացւում է Գերմանական միջազգային համագործակցութեան ընկերութեան (GIZ) եւ Միջազգային համագործակցութեան գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից (ՄՀԳԽՀ), նպատակ ունի սիրիացի փախստականների համար ապահովել Հայաստանի տնտեսական միջավայրի առաւել բարձր հասանելիութիւն:

 

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ծրագրի շրջանակներում մշակել է աշխատանքային պրակտիկայի ծրագիր, որը կ'օգնի առաւել յստակ պատկերացում կազմել ՀՀ ֆինանսական համակարգի մասին, ձեռք բերել համապատասխան աշխատանքային փորձ եւ գիտելիքներ: Պրակտիկան յաջող աւարտելու պարագայում մասնակիցները կարող են ստանալ հնարաւորութիւն աշխատելու «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում:

 

Աշխատանքային պրակտիկայի  առանձնայատկութիւններ`

 

Տեւողութիւն`

1 (մէկ) ամիս

 

Հնարաւոր աշխատանք`

-       Վարկային մասնագէտ

-       Սպասարկման եւ վաճառքի մասնագէտ

-       Ոսկերիչ

 

Մասնակցութեան վճար`

Անվճար

 

Աշխատանքային փորձ`

Պարտադիր չէ

 

Նուազագոյն չափորոշիչներ`

-      Տնտեսագիտական եւ/կամ յարակից մասնագիտական կրթութիւն

-      Ֆինանսական հաստատութիւնում աշխատելու հետաքրքրուածութիւն եւ ցանկութիւն

 

Հետաքրքրուած մասնագէտներին հրաւիրում ենք դիմելու աշխատանքային պրակտիկայի համար`ուղարկելով CV (մասնագիտական կենսագրութիւն)

talent@adwise. am էլ. հասցէին:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: