|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Առողջապահութիւն


ՀՀ սփիւռքի նախարարութիւնը` ՀՀ առողջապահութեան նախարարութեան, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կ'ենտրոն» ՀԿ-ի, «Առաքելութիւն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի, ՀԲԸՄ եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան աջակցութեամբ իրականացնում է Հայաստանում հաստատուած սիրիրահայերի առողջական խնդիրների լուծմանն ուղղուած աշխատանքներ:


Սիրիահայերի հիւանդանոցային եւ արտահիւանդանոցային բուժօգնութիւնը կազմակերպւում է անվճար` պետական պատուերի շրջանակներում: Արտահիւանդանոցային` ըստ փաստացի բնակութեան վայրի (տարածքային պոլիկլինիկաներում եւ բժշկական ամբուլատորիաներում):


Նախորդ տարիներին պետական պատուերի շրջանակներում չընդգրկուած որոշ դժուարամատչելի հետազօտութիւնների, սրտի եւ այլ բարդ վիրահատութիւնների փոխհատուցումը` համավճարների ձեւով, ինչպէս նաեւ անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման եւ սիրիահայերի առողջական այլ հարցերի կարգաւորումն իրականացուել է ՀՀ սփիւռքի նախարարութեան միջնորդագրերով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Առաքելութիւն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի, ՀԲԸՄ եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան ֆինանսական աջակցութեամբ: 


Առողջական խնդիրների առկայութեան դէպքում, ինչպէս նաեւ նախնական բժշկական հետազօտութիւններ անցնելու եւ յետագայ բուժման կազմակերպման համար կարող էք նախ եւ առաջ դիմել Երեւան քաղաքի տարածքային պոլիկլինիկաներ` ըստ Ձեր բնակութեան վայրի:


Առողջապահական ոլորտին առնչուող հարցերով կարող են դիմել նաեւ.



                 

                  ՀՀ առողջապահութեան նախարարութիւն

                  Հասցէ` ք. Երեւան, Կառավարական տուն N 3 
                  հեռ.` +37410 544027, +37410 544028, 
                  քարտուղարութիւն` +37410 526844
                  հետազօտութիւնների անցկացման հարցով` +37410 565795
                  վիրահատական հարցերով` +37410 565705
                  մանկական խնդիրների հարցով` +37410 521559
                                                                դեղերի տրամադրման հարցով` +37410 522721
                                                                էլ. փոստ` info@moh.am

                                                                վեբ-կայք` http://www.moh.am/

 

 

                             «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կ'ենտրոն» ՀԿ

                             Հասցէ` Քանաքեռ 1, ՀԲԸՄ Վահէ Կարապետեան կենտրոն
                             հեռ.` +37411 512251
                             էլ. փոստ` ccsaingo@yahoo.com


 

 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կ'ենտրոն» ՀԿ-ում գործում է անվճար «Դարմանատուն» ծառայութիւնը, որի շրջանակներում սիրիահայ կամաւոր բժիշկների (մանկաբոյժ, ակնաբոյժ, մաշկաբան, թերապեւտ, գինեկոլոգ) կողմից առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերին մատուցւում են անվճար բժշկական ծառայութիւններ:


Միեւնոյն ժամանակ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կ'ենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրուած գրութեան հիման վրայ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը կազմակերպում է կարիքաւոր սիրիահայերի առողջական խնդիրների լուծումը, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը (ՀԲԸՄ) ֆինանսական աջակցութիւն է յատկացնում կարիքաւոր սիրիահայերի առողջապահական խնդիրների լուծման համար: 

 

 Ս.թ. մարտի 17-ին «Իզմիրլեան» բժշկական կենտրոնում տեղի ունեցաւ «Հայաստանաբնակ կարիքաւոր սիրիահայերին բժշկական աջակցութիւն» ծրագրի մեկնարկի արարողութիւնը եւ ստորագրուեց համագործակցութեան յուշագիր: Յուշագիրը ստորագրուել է ՀՀ սփիւռքի նախարարութեան, «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի, Հայաստանում «Իզմիրլեան» հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայկական բարեգործական ընդհանուր միութիւն» հիմնադրամի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կ'ենտրոն» հասարակական կազմակերպութեան, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութեան կողմից: Այս ծրագրի շրջանակում կ'ապահովուի սիրիահայերի համար բժշկական օգնութիւն ու սպասարկում: «Իզմիրլեան» հիմնադրամը, «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ օգնում է պետական ծրագրին` թեթեւացնելով այդ ոլորտում առկայ խնդիրները: Պետական պատուերի շրջանակներում չընդգրկուած եւ դժուարամատչելի հետազօտութիւնները եւ մի շարք բարդ վիրահատական միջամտութիւնները հայաստանաբնակ կարիքաւոր սիրիահայերի համար այժմ իրականացւում են այս ծրագրի շրջանակներում:

Հասցէ` ք.Երեւան, Ահարոնեան փողոց 6

Հեռախօս` (+374) 10 24 20 24; (+374) 10 24 40 10; 83-33

Էլ. հասցէ izmirlianmedicalcenter@gmail.com

ՀՀ ԱՆ. թէժ գիծ 8003, hotline@moh.am


 

Նորագոյն բժշկական սարքաւորումներով յագեցած «Մեդլայն Կլինիկ»-ը համագործակցելով ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ, սիրիահայ հայրենակիցներին մատուցում է ինչպէս ամբուլատոր, այնպէս էլ ստացիոնար վիրաբուժական անվճար ծառայութիւններ:

Հասցէ` ք.Երեւան,  Ռոստովեան փողոց 17/1    

Հեռախօս`  (+374) 60 66 03 03 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: