|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Տեսաժողովներ 2018

Տեսաժողով ՌԴ Ուլեանովսկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ


Մարտի 20-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ տեսաժողով Ռուսաստանի Դաշնութեան Ուլեանովսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, ԱՊՀ հայ համայնքների վարչութեան աշխատակիցնէր, կ'առուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ:


Ուլեանովսկից տեսակապին մասնակցում էին ՌՀՄ Ուլեանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսէն Աբրահամեանը, մշակութային հարցերով տեղակալ Աիդա Բաբայեանը, երիտասարդութեան եւ սպորտի հարցերով պատասխանատու Յակոբ Միրզոյեանը, առողջապահութեան ոլորտի պատասխանատու Սուրէն Աղեկեանը, ուսումնական մասի պատասխանատու Սոնա Սահակեանը, արտաքին յարաբերութիւնների ոլորտի պատասխանատու Սասուն Սահակեանը, գործարար Ռոման Մուսայելեանը:

Արձանագրութիւն



Տեսաժողով` Մերձաւոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ


Փետրուարի 28-ին տեղի ունեցաւ տեսաժողով ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցների եւ Մերձաւոր ու Միջին Արեւելքի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, ՍՆ տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանը,  Մերձաւոր եւ Միջին Արեւրլքի հայ համայնքների հետ կապերի վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը, նախարարութեան աշխատակիցնէր:


Մերձաւոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանից տեսակապով հանդիպմանը մասնակցում էին «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեանը, «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը, «Արարատ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Անի Եփրեմեանը,  Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան մամուլի պատասխանատու, «Էրեբունի» լրատուական կայքի գլխաւոր խմբագիր Ահարոն Շխրտմեանը, «Խօսնակ» պարբերականի գլխաւոր խմբագիր  Համբիկ Մարտիրոսեանը (Լիբանան), «Արաքս» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Մովսէս Քեշիշեանը (Իրան), «Ազդարար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Կարօ Արսլանեանը (Քոււեյթ), «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկէանը (Սիրիա), «Սուրբ Թադէոս» լրագրի գլխաւոր խմագիր Ռաքէլ Մարգարեանը (Յորդանան):

Արձանագրութիւն



Տեղի ունեցաւ տեսաժողով Եւրոպայի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ 

 

Փետրուարի 20-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ տեսաժողով Եւրոպայի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայաստանից տեսակապին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, նախարարութեան աշխատակիցնէր:

 

Տեսաժողովին Եւրոպայից մասնակցում էին «Հայկական նորութիւններ» ամսագրի թղթակից Գրիգոր Ամիրզայեանը (Ֆրանսիայ), «Օրեր» ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը (Չեխիայ), «Ազատ Օր» օրաթերթի լրագրող Յովսէփ Բարազեանը (Յունաստան), «Արմենիա» ամսագրի գլխաւոր խմբագիր Սօսի Սուսանեանը (Հունգարիայ), «Գիբրահայեր» լրատուական կայքի գլխաւոր խմբագիր Սիմոն Այնեճեանը (Կիպրոս), «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) պարբերաթերթի գլխաւոր խմբագիր Հռիփսիմէ Երնիասեանը (Բուլղարիայ), «Վատիկան» ռադիօյի հայկական բաժնի տնօրէն եւ «Տելեպաս Արմէնիա» հեռուստաընկերութեան աշխատակից Ռոբերտ Աթթարեանը (Իտալիա):

Արձանագրութիւն

 


Տեսակապով հանդիպում` Աւստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Փետրուարի 17-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ տեսակապով հանդիպում Աւստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքեանը, նախարարի խորհրդական Կարէն Գալօյեանը, Եւրոպայի հայ համայնքների վարչութեան պետ Կարէն Աւանեսեանը, Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանը,  «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, նախարարութեան աշխատակիցնէր:


Աւստիայի հայ համայնքից հանդիպմանը մասնակցում էին Աւստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչութեան նախագահ Վահագն Ամիրջանեանը, վարչութեան փոխնախագահ Էդուարդ Ֆրանգուլեանը, «Յովհաննէս Շիրազ» դպրոցի փոխտնօրէն Մարինէ Սադոյեանը, վարչութեան անդամներ:

Արձանագրութիւն


 

Տեսաժողով` ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցների եւ Բելգիայի հայ համայքնի ներկայացուցիչների միջեւ


Փետրուարի 10-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ հեռակապով հանդիպում նախարարութեան եւ Բելգիայի հայ համայքնի ներկայացուցիչների միջեւ:


Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքեանը, նախարարութեան կ'առուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցնէր:


Բելգիայի հայ համայնքից մասնակցում էին Բելգիայի հայերի կոմիտէի նախագահ Կարէն Թադեւոսեանը, Բելգիայում ՀՀ դեսպանութեան խորհրդական Սարգիս Կարապետեանը, մօտ երեք տասնեակ ներկայացուցիչներ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակից, համայքնի կրթական, մշակութային, հասարակական, եկեղեցական կառոյցներից, միութիւններից, կուսակցութիւններից:

Արձանագրութիւն


 

Տեսաժողով` Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցների մասնակցութեամբ

 

Փետրուարի 9-ին տեղի ունեցաւ տեսաժողով ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցների եւ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, ՍՆ տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանը, Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Էւելինայ Բաղդասարեանը, նախարարութեան աշխատակիցնէր, Ամերիկայի տարածաշրջանից տեսաժողովին մասնակցում էին «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Ռուբեն Ջամբազեան (ԱՄՆ), «Պայքար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Վարդիվառեանը (ԱՄՆ), «Նոր Օր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հրաչ Սեփեջեան (ԱՄՆ), «Հայկական համայնապատկեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Օշին Քեշիշեանը  (ԱՄՆ), ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի ատենապետ, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Գրիգոր Խոտանեան (ԱՄՆ), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը (Կանադա), «Ապագա» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Աւետիս Պագգալէանը (Կանադա), «Թորոնթոհայ» ամսագրի գլխաւոր խմբագիր Կարին Սաղտճէանը (Կանադա), «Արմենիա» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Գեւորգ Գազանճեանը (Արգենտինա):


Քննարկուեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի թեմատիկ ուղղութիւնները, ներկայացուեցին առաջարկութիւններ համաժողովի կազմակերպման ձեւաչափի, այլ հարցերի վերաբերեալ:

Տեսաժողովի մասնակիցները անդրադարձան օտար լրատուամիջոցներում աշխատող հայ լրագրողներին համաժողովի աշխատանքներին ներգրաւելու խնդրին:

Արձանագրութիւն


Տեսաժողով` նուիրուած ճարտարապետների եւ ճարտարագէտների համահայկական չորրորդ համաժողովին

 

Փետրուարի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ տեսաժողով նախարարութեան եւ ճարտարապետների ու ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան մասնաճիւղերի ներկայացուցիչների միջեւ:

 

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքեանը, ՃՃՀԱՅ համանախագահ Գոհար Թութունջեանը, գործադիր տնօրէն Արփինէ Դանիէլեանը, նախարարութեան աշխատակիցնէր:

 

Քննարկմանը տեսակապով միացել էին ընկերակցութեան Թուքիայի մասնաճիւղի համակարգող Ժան Գաւրիլոֆը եւ Ռուսաստանի մասնաճիւղի համակարգող Տելեմակ Անանեանը:

Արձանագրութիւն

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: