Տեսաժողովներ
Հայաստան-Սփիւռք գործակցութեան ամրապնդման համար կարեւոր դեր կարող են ունենալ հեռուստակամուրջները կամ տելեկոնֆերանսները: Ինտերնետի միջոցով կապ ստեղծելով իրարից հազարաւոր կիլոմետր հեռու գտնուող երկու կէտերի միջեւ հեռուստակոնֆերանսը հնարաւորութիւն է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում գտնուող մարդիկ իրար հետ շփուեն, քննարկումներ անցկացնեն, խորհրդակցեն միմեանց հետ ինչպէս ձայնով, այնպէս էլ տեսապատկերով: Տեսակոնֆերանսը կապի բոլոր միջոցներից աւելի լաւ ստեղծում է ներկայութեան էֆեկտ եւ կարող է դառնալ հզօր գործիք Սփիւռքի հայկական համայնքների, կազմակերպութիւնների եւ Հայաստանի միջեւ, ամուր գործընկերութիւն ստեղծելու համար:
Երկու լսարաններ իրար միացնող հեռուստակամուրջներ, երբ ամէն կողմից մասնակցում են քսան եւ աւել մարդ, ցանկալի է կազմակերպել յատուկ հեռուստակամուրջների համար նախատեսուած սարքերի միջոցով` ունենալով մեծ էկրան կամ պրոեկտոր: Սարքերը մասնագիտական են` Polycom, Sony, Tandberg եւ այլ ֆիրմաների, եւ սովորաբար տանկարժէք են: Սակայն, եթէ ձեռքի տակ չկան դրանք եւ միջոցներ դրանք ձեռք բերելու համար, ապա փոխարինել կարելի է հասարակ համակարգչով, կենցաղային տեսախցիկով եւ ստանալ գրեթէ նոյն արդիւնքը:
Հեռուստակամուրջի միացման սխեման բերուած է ստորեւ: ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան աշխատակիցները անհրաժեշտութեան դէպքում ձեզ կ'օգնեն համապատասխանայ խորհրդատուութեամբ:
Կազմակերպման սխեմա
![]()
![]()
1 Հեռուստաէկրան
2 Բարձրախօսներ
3 Տեսախցիկ
4 Միկրոֆոն
5 Հեռուստակամուրջի մասնագիտացուած սարքաւորումներ /տեղեկութիւններ դրանց մասին կարող էք ստանալ http://www.videosvyaz.ru կայքից/
6 Ինտերնետ /սիմետրիկ կ'ապուղի 256 kbit/s/
7 Համակարգիչ ( մինիմում P4 3.0Ghz, RAM 1Gb)
8 Պատկերի մուտքի եւ ելքի սարքաւորում համակարգիչ եւ ծրագրի ապահովում




