Հեռուստակամուրջներ` 2009թ.
Սեպտեմբերի 30-ին կայացաւ նախարարութեան գործունէութեան մէկամեակին նուիրուած ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսը ուղիղ եթերով հեռարձակուեց Հիւսիսային Ամերիկայում, www.artn.tv ինտերնետային հասցէով նոյնպէս հնարուոր էր հետեւել ասուլիսի բնական ընթացքին:
Յուլիսի 19-ին Լոս Անջելեսում երեկոյեան ժամը 6-12-ին տեղական երեք հայկական հեռուստաալիքներով` Հորիզոն, AABC եւ Հայվիժն, ուղիղ եթերով հեռարձակուեց Ամերիկեան պետական դպրոցներում հայերէնի դասընթացների որակի բարձրացման նպատակով կազմակերպուած դրամահաւաք-հեռուստամարաթոնը:
Մարաթօնի կազմակերպիչներն առանձնակի ջերմութեամբ ընդունեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան նուիրաբերուած 5 հազար դոլարի մասին լուրը:
Թելեթօնին ակտիւ մասնակցեցին ոչ միայն Լոս Անջելեսի եւ Գլենդելի հայազգի բնակիչները, այլեւ անհատներ Երեւանից, որոնք յուլիսի 20-ին Երեւանի ժամանակով առաւօտեան 6-12-ին Թելեթօնին էին հետեւում Horizon հեռուստակայանի www.horizonarmeniantv.com կայքից, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան www.mindiaspora.am եւ www.hayernaysor.am էլեկտրօնային թերթի կայքէջերից: Ընդհանուր առմամբ հեռուստամարաթօնի ընթացքում հաւաքուեց աւելի քանի 100 հազար դոլար:
ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութեան նպատակներից է ուսումնասիրել հայկական Սփիւռքը, հասկանալ նրա խնդիրներն ու առանձնայատկութիւնները: Այս մասին նախարարութեան 2009թ. առաջին կիսամեակում կատարած աշխատանքներին նուիրուած յունիսի 23-ի ասուլիսում յայտնեց սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, յաւելելով, որ նախարարութեան առաքելութիւնն է իրականացնել Հայրենիք-Սփիւռք գործակցութեան խորացմանը եւ զարգացմանը միտուած պետական քաղաքականութիւն:




