|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հեռուստակամուրջներ` 2014թ.   

Յուլիսի 2-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ հեռակոնֆերանս Կանադայի հայ համայնքի հետ, որը նպատակ ունէր նախորդ` ապրիլի 25-ին կայացած հեռակոնֆերանսում բարձրացուած հարցերը գործնական հողի վրայ դնել: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Կանադայից` Գոլոլեան հիմնադրամի նախագահ Վահան Գոլոլեանը,  նոյն հիմնադրամի ծրագրերի խմբագիր Կամօ Մայիլեանը, Հայաստանից` Շիրակի փոխմազպետ Սեյրան Պետրոսեանը, Գիւմրու քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչութեան պետ Ռոզա Յովհաննէսեանը, նախարարութեան այլ աշխատակիցնէր:


Պարոն Գոլոլեանը հանդէս եկաւ Գիւմրու զարգացման 10-ամեայ ծրագիր մշակելու եւ իրականացնելու առաջարկութեամբ` նշելով հիմնադրամի դերը ծրագրի ֆինանսաւորման խնդիրների լուծման հարցում: Այդ նպատակով առաջարկուեց ստեղծել մարմին, որը կազմուած կը լինի հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, ՀՀ կառավարութեան եւ Գիւմրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից եւ կը զբաղուի ծրագիրը կեանքի կոչելու խնդիրներով:


Գիւմրու քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը ողջունեց Գոլոլեան հիմնադրամի առաջարկութիւնը եւ գիւմրեցիների անունից պատրաստակամութիւն յայտնեց անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել ծրագրի իրականացման համար:


Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսեանը նշեց, որ մարզպետարանն էլ իր հերթին կ'անի պահանջուող քայլերը` ծրագրին աջակցելու համար:


ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, կարեւորելով ձեռնարկուելիք քայլերը, ընդգծեց ժամանակացոյցի հաստատման անհրաժեշտութիւնը:


Որպէս առաջին քայլ` պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց առաջիկայում ստորագրել եռակողմ (ՀՀ սփիւռքի նախարարութիւն, Գիւմրու քաղաքապետարան, Գոլոլեան հիմնադրամ) յուշագիր:


                                                                 -----------------------------------------------------------------

 

Ապրիլի 25-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ հեռակոնֆերանս Կանադայի Տորոնտոյ քաղաքի «Գոլոլեան» հիմնադրամի նախագահ Վահան Գոլոլեանի,  նոյն հիմնադրամի աշխատակից Կամօ Մայիլեանի եւ Տորոնտոյում ՀՀ Սփիւռքի նախարարի խորհրդական Խորէն Մարդոյեանի հետ:


Պարոն Գոլոլեանը ներկայացրեց հիմնադրամի աջակցութեամբ Ռուս-հայկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հետազօտական խմբերի, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի եւ մի շարք այլ հետազօտողների խմբի կողմից իրականացուած հետազօտական աշխատանքի համառօտ նկարագրութիւնը: Հետազօտութիւնը վերաբերւում է Հայաստանի Հանրապետութեան սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակին, առկայ հիմնախնդիրներին:


Քննարկուեցին արտագաղթին դիմակայելու, Հայսատանում փոքր եւ միջին բիզնեսի խթանման, այդ նպատակով ներդրումներ ներգրաւելու եւ մի շարք այլ հարցեր:


Պարոն Գոլոլեանը ներկայացրեց Շիրակի մարզի, մասնաւորապէս Գիւմրիի զարգացմանը վերաբերող ծրագիր, առաջարկեց ստեղծել մարմին, որը կազմուած կը լինի հիմնադրամի, Հայ բարեգործական ընդհանուր միութեան, պետութեան եւ Գիւմրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից, որը կը զբաղուի ծրագիրը կեանքի կոչելու խնդիրներով: Նա մասնաւորապէս ասաց` «Ամենաերկար ճամփան սկսւում է մէկ քայլով, այդ քայլը թող դառնայ Գիւմրիում մի նոր համապարփակ հետազօտութիւն իրականացնելը, որի միջոցով վեց ամսուայ ընթացքում կը բացայայտուեն այն առաջնահերթութիւնները, հիմնախնդիրներն ու կարիքները, որոնց լուծման ուղղութեամբ համատեղ ծրագրեր մշակենք եւ իրականացնենք»:


Նախարար Հրանոյշ Յակոբեանը առաջարկեց հնարաւորութեան սահմաններում աջակցել նաեւ սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստանում հանգրուանած սիրիահայերի բնակարանաշինութեան ծրագրին` «Նոր Հալեպ» թաղամասի շինարարութեանը:


Հեռակոնֆերանսի ընթացքում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց առաջիկայում ծրագիրը ներկայացնել Շիրակի մարզպետին եւ Գիւմրիի քաղաքապետին, քննարկել եւ կազմակերպել նոր հեռակոնֆերանս:


                                                                           -----------------------------------------------------------------

 

Ապրիլի 3-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ տեսակոնֆերանս Բելառուսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից 2014թ. իրականացուող համահայկական ծրագրերը եւ կոչ արեց առաւել ակտիւացնել համայնքի մասնակցութիւնը եւ ներգրաւուածութիւնը դրանցում:


Շնորհակալութիւն յայտնելով տեսակոնֆերանսին ներկայ Բելառուսի Հանրապետութեան կրօնների եւ ազգութիւնների հարցերով լիազօրի տեղակալ Վլադիմիր Լամէկոյին հայ համայնքի հանդէպ պետական բարձր հոգածութեան համար` ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալը նշեց, որ Բելառուսի Հանրապետութիւնում այսօր ապրում է շուրջ 30 հազար հայ եւ միայն պետական մակարդակով ազգային փոքրամասնութիւններին ընձեռած կրօնական, ազգային ու մշակութային ազատութիւնների պայմաններում է հնարաւոր պահպանել համայնքի ազգային ոգին:


Պարոն Լամեկոն իր հերթին, շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին տեսակոնֆերանսին մասնակցելու հրաւէրի համար, նշեց, որ ցանկացած ազգի գոյութեան գրաւականը լեզուի պահպանումն է, իսկ Բելառուսում խորապէս յարգում են հայերին եւ հայ համայնքը: Վ.Լամեկոն հաւաստիացրեց, որ հայերը Բելառուսում օրինակելի քաղաքացիներ են եւ իրենց ակտիւ մասնակցութիւնն են բերում երկրի հասարակական, մշակութային, տնտեսական կեանքի, ինչպէս նաեւ այլ ոլորտներում:


Այնուհետեւ Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսաւորչական ընկերութեան նախագահ Գէորգի Եղիազարեանը ներկայացրեց Բելառուսի հայկական համայնքի հիմնախնդիրները, ինչպէս նաեւ խօսեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուող 2014թ. ծրագրերին Բելառուսի հայկական համայնքի մասնակցութեան մասին:


Նշուեց, որ նախարարութեան բոլոր ծրագրերը մեծ արձագանք են գտնում համայնքում եւ յատկապէս «Արի տուն» եւ «Սփիւռք ամառային դպրոց» ծրագրերին մասնակցած եւ Բելառուս վերադարձած երիտասարդներն ու մասնագէտներն իրենց մերձաւորների եւ ընկերական շրջանակներում խրախուսում եւ առաջարկում են անպայման մասնակցել այդ ծրագրերին:


Մինսկի «Էրեբունի» պարային համոյթի ղեկավար Ռուզաննա Աւանեսեանը յաւելեց, որ Բելառուսում գործող բոլոր հայկական կայքերում ակտիւ ծանուցւում է  հհ սփիւռքի նախարարութեան ծրագրերի մեկնարկի եւ ընթացքի մասին: Տիկին Աւանեսեանը հաւաստիացրեց, որ «իմ Հայաստանէ, «Արի տուն» եւ «Սփիւռք ամառային դպրոց»  ծրագրերին մասնակից բազմաթիւ երիտասարդներ ուղղակի ցանկութիւն ունեն գալ եւ հաստատուել Հայաստանում:


Տեսակոնֆերանսին պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց այս տարի Բելառուսի համայնքից յատկապէս «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացին, նաեւ սեպտեմբերին կայանալիք Լրագրողների համահայկական համաժողովին մասնակցելու, «Հայկական Սփիւռք 2014» տարեգրքի համար անհրաժեշտ նիւթեր եւ հաշուետուութիւններ ուղարկելու գործընթացը աւելի ակտիւացնելու վերաբերեալ:


ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալը նշեց, որ կը շարունակուի դասագրքերի, գեղարուեստական գրականութեան եւ հայկական հեքիաթների գրքերի առաքումը համայնք: Պարոն Սրապիոնեանը համայքնի ներկայացուցիչներին կոչ արեց պահպանել եւ զարգացնել Հայաստանի հետ ինչպէս ուղղահայեաց, այնպէս էլ այլ երկրների հայ համայնքների հետ հորիզոնական յարաբերութիւնները, ինչին միտուած են եւ մեծապէս կ'օգնեն ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային պարբերականի ամենօրեայ թողարկումներում տեղ գտած հրապարակումները:

 

                                                         -----------------------------------------------

 

Մարտի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնացեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասի տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը, Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ա. Զոհրաբյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, նախարարության աշխատողներ: Աբխազիայից տեսակոնֆերանսին մասնակցեցին  հայկական համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը, հայկական համայնքի ղեկավարի տեղակալ, Աբխազիայի նախագահի խորհրդական, Գագրայի հայկական դպրոցի տնօրեն Գալուստ Տրապիզոնյանը, համայնքի ակտիվիստներ:


Տեսակոնֆերանսը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը: Նա կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության և Աբխազիայի  հայկական համայնքի միջև գործակցության  զարգացումը և ամրապնդումը, համահայկական ծրագրերում Աբխազիայի հայ համայնքի ներգրավվածության և մասնակցության ատիվացումը:


Այնուհետև Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը խոսեց 2014 թ. ծրագրերի՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Մեր մեծերը» ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, ինչպես նաև գրականության առաքման խնդիրների մասին: Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց  ծրագրերում տեղ գտած փոփոխությունները:


Աբխազիայի հայկական համայնքի հիմնախնդիրները ներկայացրեց համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը: Նա մասնավորապես նշեց, որ արդեն «Արի տուն» ծրագրին մասնակցելու 50-ից ավելի հայտ է ստացվել: Աշխատում են նաև մյուս ծրագրերին մասնակցությունը ավելացնելու ուղղությամբ: Բոլոր դպրոցների մասին արդեն տեղեկանքներ են ուղարկվել, ճշտվել է անհրաժեշտ դասագրքերի ցանկը:


Ապրիլի 24-ին դպրոցներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն, այնուհետև բոլորը կհավաքվեն Գագրայի հայկական եկեղեցու բակում: Մայիսի 2-ին կանցկացվի հայկական երգի ավանդական փառատոն: Համայնքի ղեկավարը կարևորեց հայկական դպրոցների պահպանման հարցը, որոշ դպրոցներում աշակերտների թիվը շատ փոքր է:


Քննարկվեցին Աբխազիայի հայ համայնքին և հայկական դպրոցներին աջակցության հարցեր:


 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: