|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հեռուստակամուրջներ` 2013թ.

 

Դեկտեմբերի 11-ին կայացաւ Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նիստի օրակարգում քննարկւում էր 2014թ. նախատեսուող Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի խորագիրը եւ մասնակցութեան ձեւաչափը:

 

Ողջունելով նիստի անդամներին ու հիւրերին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց լրագրողներին սփիւռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու եւ լուծմանը նպաստելու համար, նշելով, որ դրանք ճիշտ ներկայացնելով է պայմանաւորուած Հայաստան-Սփիւռք գործակցութեան յետագայ զարգացումը: Նախարարը կարեւորեց սիրիահայերի հիմնախնդիրների բարձրաձայնումը, խնդրեց նիստի մասնակից խմբագրապետերին ուշադրութեան կենտրոնում պահել սիրիահայերի օգութեան ծրագիրը:

 

Հեռակապով նիստին մասնակցող Ժիրայր Չօլաքեանը (Ֆրանսիայ), Դերենիկ Մելիքեանը (Իրան), Համբիկ Մարտիրոսեանը (Լիբանան), Յակոբ Վարդիվառեանը (ԱՄՆ) եւ Կիմ Գաբրիէլեանը (Արցախ) ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկութիւնները: 2014թ. նախատեսուող` Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ձեւաչափի, թեմայի, անցկացման վայրի եւ ժամկէտի վերաբերեալ քննարկումներին մասնակցեցին նաեւ ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, համակարգող մարմնի միւս անդամները` Յարութ Սասունեանը, Շահան Գանտահարեանը, Աստղիկ Գեւորգեանը, Նաղաշ Մարտիրոսեանը, Աստղիկ Աւետիսեանը, Էւելինայ Բաղդասարեանը:

 

Շնորհակալութիւն յայտնելով բոլոր արժէքաւոր առաջարկութիւնների համար, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ամփոփեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձեւաչափի, վայրի ու ժամկէտի վերաբերեալ համահայկական համաժողովների համակարգող մարմնի հերթական նիստը:

 

 

                                                                                -----------------------------------------------------

Հոկտեմբերի 9-ին կայացաւ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը: Ողջունելով նիստի անդամներին ու հիւրերին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց լրագրողներին սփիւռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու եւ լուծմանը նպաստելու համար: Այնուհետեւ նախարարն ամփոփ ներկայացրեց սփիւռքի նախարարութեան կայացման 5 տարիները, ծրագրերն ու միջոցառումները: «Սփիւռքի նախարարութեան կայացման գլխաւոր դերակատարը Սփիւռքն է, առանց որի մեր ծրագրերը պարզապէս չէին իրականանա»,-ասաց նա:

 

Համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը շնորհաւորեց ՀՀ սփիւռքի նախարարութեան 5 ամեայ յոբելանի առթիւ եւ խօսքը փոխանցեց հեռակապով նիստի անդամներին միացած «Արմինիըն միրըր սփեքթէյթըր» պարբերականի խմբագիր եւ հայկական լրատուամիջոցների համակարգող խորհրդի անդամ Յակոբ Վարդիվառեանին:

 

Ընթացիկ աշխատանքների մասին հակիրճ զեկոյցներով հանդէս եկան նաեւ համակարգող մարմնի միւս անդամները:

Միջին Արեւելքի իրադարձութիւնների, համայնքային խնդիրների լուսաբանման եւ թուրքական գործօնի վերաբերեալ զեկուցումով հանդէս եկաւ Շահան Գանտահարեանը:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից 2013թ. Սփիւռքի լրագրողների համար   կազմակերպած դասընթացների եւ դրանց արդիւնքների մասին զեկուցեց մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Էւելինայ Բաղդասարեանը:

 

ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը առաջարկեց լրագրողների դպրոցի ծրագրում ընդգրկել Սփիւռքի լաւագոյն ցեղասպանագէտների դասախօսութիւնները:

 

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձեւաչափի, վայրի ու ժամկէտի վերաբերեալ առաջարկութիւններն ամփոփեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

                                                            -------------------------------------------

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մասնակցեց ԱՄՆ «Անի եւ Նարօտ» յիշատակի հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար, տեղեկատուական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպութեան տնօրէն Րաֆֆի Արտհալջեանի հետ տեսաժողովին:


ՀՀ սփիւռքի նախարարը բարձր գնահատեց «Անի եւ Նարօտ» յիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհասփիւռ հայ համայնքներում սոցիալական եւ բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրեց Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդէն մեկնարկել է: Նշուեց, որ թաղամասը կառուցւում է ՀՀ մշտական բնակութեան տեղափոխուած սիրիահայերի համար եւ իրականացուելու է պետութեան, հովանաւորների, բարերարների աջակցութեամբ:


Հայաստանում սիրիահայերի աջակցութեան ծրագրերը 2012-2013 թուականների ընթացքում իրականացուել են հիմնականում պետական բիւջէի շրջանակներում եւ համահայկական կազմակերպութիւնների աջակցութամբ:


Պարոն Արտհալջեանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրէն, սիրիահայ Լենա Հալաջեանին, տիկին Յակոբեանը նշեց, որ կենտրոնը զբաղւում է Հայաստանում սիրիահայերի ինտէգրման աշխատանքներով:


ՀՀ սփիւռքի նախարարը կարեւորեց Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական եւ համահայկական բոլոր կառոյցների եւ կազմակերպութիւնների ակտիւ ներգրաւումն ու մասնակցութիւնը:


Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատուութիւն փոխանցելու եւ գործակցութեան առաջարկութեան համար` պարոն Արտհալաջեանը նշեց, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կը ներկայացնի Նոր Հալեպ թաղամասի շինարարութեան հետ կապուած աշխատանքները:


Պարոն Արտհալաջեանը պատրաստակամութիւն յայտնեց նաեւ ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատուութիւն եւ մի շարք նորարարական առաջարկութներ:

                                                                                 ----------------------------------------------------

Յուլիսի 17-ին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վահէ Ջիլաւեանի եւ Շահան Գանտահարեանի (համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագրապետ) համանախագահութեամբ կայացաւ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի հերթական նիստը, որին հեռակապով միացել էին Յարութ Սասունեանը («Կալիֆոռնիան կ'ուրիեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր, ԱՄՆ),  Գրիգոր Անիսոնեանը («Նոեւ կ'ովչեգ» մեդիայի գլխաւոր խմբագիր, ՌԴ), Յակոբ Վարդիվառեան (լրագրող, ԱՄՆ), Համբիկ Մարտիրոսեան («Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիր, Լիբանան) եւ Կիմ Գաբրիէլեան (Արցախի ժուռնալիստների միութեան նախագահ, ԼՂՀ):

 

Վերջին եռամսեակում «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» հրապարակումների շուրջ զեկոյցներով հանդէս եկան տարածաշրջանային ներկայացուցիչները` ներկայացնելով արդէն իսկ կատարուած եւ կատարուելիք աշխատանքները:

 

Որոշուեց առաջիկայ ամսում գումարել համակարգող մարմնի եւս մէկ նիստ` քննարկելու 2014 թուականին կայանալիք լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի անցկացման վայրն ու թեմատիկան:

                                                                              ----------------------------------------------------------

 

Մարտի 27-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի մասնակցութեամբ կայացաւ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը, որին ներկայ էին Լիբանանի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, «Կալիֆոռնիայ կ'ուրիեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանը, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանը, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ Տիգրան Յարութիւնեանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, ԵՊՀ դասախօս Աստղիկ Աւետիսեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան կ'առուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ:



Նիստը վարում էր Լրագրողների համահայկական ընկերակցութեան համակարգող մարմնի ղեկավար Շահան Գանտահարեանը: Շնորհակալութիւն յայտնելով արդիւնաւէտ համաժողով կազմակերպելու համար` նա նշեց, որ համաժողովից յետոյ էապէս ակտիւացել է կապը հայաստանեան եւ Սփիւռքի մամուլի միջեւ, հայաստանեան մամուլն աւելի շատ է սկսել հետաքրքրուել Սփիւռքի կեանքով:

 

Քննարկուեցին  Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդիւնքների, առաջ քաշած խնդիրների ու ըստ առաջնահերթութեան` դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձան նաեւ ԶԼՄ-ներում Ղարաբաղեան շարժման եւ սումգայիթեան ջարդերի 25-րդ տարելիցի արձագանքներին,  2013թ. «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին, ԶԼՄ-ների տարածաշրջանային առաջիկա  հաւաքներին հրաւիրելու հարցերին:



Խօսելով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի ընթացիկ աշխատանքների մասին` Շահան Գանտահարեանը տեղեկացրեց, որ ուսումնասիրուել եւ համակարգուել են բոլոր առաջարկութիւնները:



Նիստին հեռակապով մասնակցեցին Ռուսաստանի «Նոեւ կ'ովչեգ» մեդիայի տնօրէն եւ համանուն թերթի գլխաւոր խմբագիր Գրիգոր Անիսոնեանը, ԱՄՆ-ից` լրագրող Յակոբ Վարդիվառեանը, Լիբանանի «Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեանը եւ Արցախի ժուռնալիստների միութեան նախագահ Կիմ Գաբրիէլեանը:



Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նշեց, որ մինչեւ 2015թ.` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, պէտք է օգտագործուէն բոլոր հնարաւոր ամբիոնները, լսարանները թեմայի շուրջ լայն քննարկումներ ծաւալելու համար: Այս իմաստով անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ օտարալեզու մամուլի ներկայացուցիչների հետ: Նախարարը մասնաւորապէս ասաց. «Մենք` հայերս գիտենք պատմական ճշմարտութիւնը, իսկ օտարին իրազեկելու համար անհրաժեշտ են նիւթեր իրենց հասկանալի լեզուներով»: Գերատեսչութեան ղեկավարը կարեւորեց նաեւ աշխատանքը այն թուրք լրագրողների հետ, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանութիւնը եւ աշխատանք տանում Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում հարցի ճշմարտացի վերհանման ուղղութեամբ:



Նախարարը ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց նաեւ Մայրենի լեզուի անաղարտութեան պահպանման ուղղութեամբ տարուող լեզուաքաղաքականութեան խնդրին եւ այդ ուղղութեամբ լրագրողների անելիքներին:



Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Ա.Գեւորգեանը շնորհակալութիւն յայտնեց ՀՀ սփիւռքի նախարարութեանը համահայկական եւ տեղեկատուական դաշտի ձեւաւորման գործում ձեռնարկած բազմաբնոյթ միջոցառումների համար:



Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացուող միջոցառումներին անդրադարձաւ «կալիֆոռնիայ կ'ուրիերէ շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հ.Սասունեանը, նա  յստակեցրեց երեք գլխաւոր անելիքներ` մեր առջեւ դրուած գլխաւոր նպատակը, դրա իրագործման համար կազմակերպուելիք միջոցառումները եւ այն միջոցները, որոնք պահանջուելու են այդ միջոցառումների իրականացման համար:



ԱՄՆ-ից` լրագրող Յակոբ Վարդիվառեանը հեռակապի միջոցով նշեց 100-ամեայ տարելիցի միջոցառումներին օտարալեզու լրագրողների ներգրաւման անհրաժեշտութեան մասին:



ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը «Ամառային դպրոց» ծրագիրը կեանքի կոչելու եւ արդիւնաւէտ կազմակերպմանը մեծապէս աջակցելու համար` ներկայացրեց դպրոցի 2013թ. ծրագիրը:



Ն.Մարտիրոսեանը նիստին ներկայ Սփիւռքի լրատուամիջոցների ներկայացուցիչներին կոչ արեց Ամառային դպրոցի դասընթացների շրջանակներում մասնակիցների համար հանդէս գալ անմիջական կամ հեռավար դասախօսութեամբ:



Դիմելով Սփիւռքում գործող լրատուամիջոցների ղեկավարներին եւ խմբագիրներին` ՀՀ սփիւռքի նախարարն ընդգծեց, որ նրանք հեղինակութիւններ են իրենց համայնքնէում եւ այս ուղղութիւններով աշխատանքների իրականացման գործում հայ համայնքների կողմից իրականացուող լոբբինգը կարող է մեծ արդիւնքների բերել: Նախարարն ասաց, որ այս գործում լաւագոյն կարգախօսը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ առաջինի  պատգամն է. «Յիշել, յիշեցնել, պահանջել»:

                                                                                   -------------------------------------------------------

Ապրիլի 12-ին, ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանոյշ Յակոբեանի մասնակցութեամբ, կայացաւ տեսակոնֆերանս Աւստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրէնների, մանկավարժների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան պատասխանատու աշխատակիցների միջեւ:

 

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Յակոբեանը բարձր գնահատեց Աւստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդիւնաւէտ ջանքերը, Հայրենիքի հետ կապի պահպանումը եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին ակտիւ մասնակցութիւնը:

 

Ներկայացնելով գերատեսչութեան աշխատանքները` տիկին Յակոբեանն առանձնացրեց Հայաստան եկած սիրիահայերի հետ տարուող աշխատանքը: Նա նշեց, որ սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերեալ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Մասիսի, Աշտարակի եւ Վաղարշապատի քաղաքապետերի հետ: Յայտնի են առաջին հովանաւորները: Նոր բնակարանների կառուցման ծախսերի մի մասը հոգալու են հէնց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրաւել նաեւ Սփիւռքի մեր համայնքներին: Եթէ իւրաքանչիւր համայնք իր վրայ վերցնի 3-4 սիրիահայի օժանդակութիւնը, ապա «Նոր Հալեպ» անուամբ այս ծրագիրն արագ իրականութիւն կը դառնա»,-հաւաստիացրեց Հ. Յակոբեանը` կոչ անելով համայնքում սիրիահայերի օգնութեան շարժում սկսել:

 

Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը Հայրենիքի հետ կապն ամրապնդելու եւ գործնական հիմքի վրայ դնելու համար` տեսաժողովի մասնակիցները ներկայացրին Աւստրալիայի հայ համայնքի խնդիրներն ու ծրագրերը:

 

Տեսակոնֆերանսի մասնակիցները հաւանութեան արժանացրին ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրէն Մանուկ Դէմիրճեանի առաջարկութիւնը` ստեղծել «Հայկական դպրոց» անուամբ էլեկտրօնային տեղեկատու, ուր տեղ կը գտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների եւ գրադարանների յղումները եւ դրանց մասին ամփոփ տեղեկատուութիւն:

 

 «Մենք կարեւորում ենք ՀԲԸՄ-ի ստեղծուած Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարաւորութիւն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնուող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերեն», - նշեց տիկին Յակոբեանը` յաւելելով. «Իհարկէ շատ կարեւոր է նաեւ ուսուցիչների վերապատրաստումը, որ մենք իրականացնում ենք ինչպէս «Սփիւռք» ամառային դպրոցի շրջանակներում` Հայրենիքում, այնպէս էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղուած մասնագէտների օգնութեամբ»:

 

Հեռավար հանդիպման աւարտին գերատեսչութեան ղեկավարը շնորհակալութիւն յայտնեց Աւստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր` Նոր Հարաւային Ուելս նահանգի օրէնսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչելու  բանաձեւը:

 

                                                                                          ------------------------------------------------------

Մարտի 20-ին տեղի ունեցաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Դոնի Ռոստովի հայկական համայնքի ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլաւեանը եւ Դ. Կարապետեանը, կ'առուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցնէր եւ Դոնի Ռոստովի  համայնքային կազմակերպութիւնների ղեկավարներ, ներկայացուցիչներ:


Հեռակոնֆերանսը վարում էր ԱՊՀ հայ համայնքների վարչութեան Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին պետ Է. Յովսէփեանը:


ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլաւեանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին եւ յոյս յայտնեց, որ համայնքի ներկայացուցիչները ակտիւ մասնակցութիւն կ'ունենան նախարարութեան 2013թ. ծրագրերին:


ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա. Մխիթարեանն ամփոփ ներկայացրեց «Արի տուն» եւ «Ամառային դպրոց» ծրագրերը, մանրամասն խօսեց ապրիլի 22-24-ը Երեւանում կայանալիք «Հայերէնն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին:


Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջեւանի հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, «Հայազգ» մշակութալուսաւորչական նախագծի ղեկավար Սերգեյ Սայադովը ներկայացրեց «Հայազգ» ծրագիրը: Նախագծի ղեկավարը նշեց, որ «Հայազգի» հիմնական խնդիրը հայկական մշակութային ժառանգութեան պահպանումն ու բազմապատկումն է եւ առաջարկեց միասնական ուժերով զարգացնել ծրագիրը, ինչը կ'օգնի տեղեկատուական դաշտում գերիշխող դիրք գրաւել:


Համշենահայ կանանց «Համշենկա» միջազգային միաւորման ղեկավար Սաիդայ Օհանեանը ողջունեց մասնակիցներին եւ ներկայացրեց համշենահայերին ուղղուած ծրագրերը:


Մասնակիցները քննարկեցին համատեղ իրականացման ծրագրեր:

                                                                                  -----------------------------------------------------------------

 

Մարտի 16-ին տեղի ունեցաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Կանադայի Տորոնտոյ քաղաքում ստեղծուած Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան Բարեկամութեան Խորհրդի անդամների հետ: ՀՀ սփիւռքի նախարարութիւնից հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլաւեանը եւ Դ. Կարապետեանը, նախարարութեան աշխատակազմի ղեկավարը, կառուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցնէր, Կանադայից` նորաստեղծ միութեանը անդամակցած Տորոնտոյի Հայ համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:


ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա. Մխիթարեանը մանրամասն ներկայացրեց նախարարութեան 2013թ. իրականացուելիք ծրագրերը` կոչ անելով ակտիւացնել մասնակցութիւնը:


ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլաւեանը ներկայացրեց սփիւռքի նախարարութեան հրատարակած գրքերը, որոնք մեծ հետաքրքրութիւն առաջացրեցին կոնֆերանսին Կանադայի կողմի մասնակիցների մօտ` նրանք ցանկութիւն յայտնեցին ձեռք բերել այդ գրքերը:


ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեան պետ Լուսինէ Ստեփանեանը ներկայացրեց Հայաստանում գտնուող սիրահայերի խնդիրները, ՀՀ-ի կողմից նրանց աջակցութեանն ուղղուած ծրագրերը, այս ուղղութեամբ իրականացուած եւ իրականացուելիք աշխատանքները:


Կանադայի կողմը եւս ներկայացրեց սիրիահայերի աջակցութեանն ուղղուած հայ համայնքում ծաւալած գործունէութիւնը:


Երկու կողմերի միջեւ տեղի ունեցաւ երկկողմանի կարծիքների փոխանակում, քննարկում:


Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկուեցին «Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» միջոցառումների շրջանակում համայնքի անելիքներն ու յետագայ ծրագրերը:


                                                          -----------------------------------------------------------------------

Մարտի 6-ին տեղի ունեցաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլաւեանը եւ Դ. Կարապետեանը, նախարարութեան աշխատակազմի կառուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցնէր: Կոստանայից մասնակցում էին Ղազախստանի Հանրապետութեան «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միաւորման նախագահի տեղակալ Շանթ Մկրտչեանը, «Էրեբունի» մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Աբրահամեանը, Կոստանայի կիրակնօրեայ հայկական դպրոցի ուսուցիչներ:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա. Մխիթարեանը ներկայացրեց 2013թ իրականացուելիք նախարարութեան համահայկական ծրագրերը, դրանց մասնակցութեան պայմանները` կոչ անելով ակտիւացնել մասնակցութիւնը:  

 

Կ'ոստանայի կիրակնօրեայ հայկական դպրոցի ուսուցչուհի Գ. Չիչոյեանը ներկայացրեց մայրենի լեզուի եւ պատմութեան դասաւանդման դժուարութիւնները: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը պատրաստակամութիւն յայտնեց դպրոցին տրամադրել այբբենարաններ, ուսումնաօժանդակ նիւթեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Կոստանայ քաղաքի «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնին կառաքուեն նաեւ հայկական տարազներ:

 

Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկուեցին «ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջէ միջոցառումների շրջանակում համայնքի կողմից իրականացուելիք յետագայ ծրագրերը:

 

Մարտի 6-ին տեղի ունեցաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլաւեանը եւ Դ. Կարապետեանը, նախարարութեան աշխատակազմի կառուցուածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցնէր: Կոստանայից մասնակցում էին Ղազախստանի Հանրապետութեան «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միաւորման նախագահի տեղակալ Շանթ Մկրտչեանը, «Էրեբունի» մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Աբրահամեանը, Կոստանայի կիրակնօրեայ հայկական դպրոցի ուսուցիչներ:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա. Մխիթարեանը ներկայացրեց 2013թ իրականացուելիք նախարարութեան համահայկական ծրագրերը, դրանց մասնակցութեան պայմանները` կոչ անելով ակտիւացնել մասնակցութիւնը:  

 

Կ'ոստանայի կիրակնօրեայ հայկական դպրոցի ուսուցչուհի Գ. Չիչոյեանը ներկայացրեց մայրենի լեզուի եւ պատմութեան դասաւանդման դժուարութիւնները: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը պատրաստակամութիւն յայտնեց դպրոցին տրամադրել այբբենարաններ, ուսումնաօժանդակ նիւթեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Կոստանայ քաղաքի «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնին կառաքուեն նաեւ հայկական տարազներ:

 

Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկուեցին «ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջէ միջոցառումների շրջանակում համայնքի կողմից իրականացուելիք յետագայ ծրագրերը:

 

                                                         ------------------------------------------------------------------------

 

Մարտի 1-ին կայացաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Տաշքենդի հայակական համայնքի ներկայացուցիչների  մասնակցութեամբ:


Ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին`  նախարար Հ. Յակոբեանը համայնքի բոլոր հայկական կազմակերպութիւններին եւ կառոյցներին կոչ արեց համախմբուելու` հայ ինքնութեան պահպանման եւ համայնքային նշանակութեան հարցերի արդիւնաւէտ լուծման համար: Կարեւորելով Ուզբեկստանի հայ համայնքում մայրենի լեզուի իմացութիւնն ու պահպանութիւնը` պայամանաւորուածութիւն ձեռք բերուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից Տաշքենդի կիրակնօրեայ հայկական դպրոցին առաքել մայրենիի դասաւանդման ուսումնական եւ ուսումնաօժանդակ նիւթեր, ուսումնական ձեռնարկներ, այբբենարաններ:


Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով նախարար Հ. Յակոբեանը ներկայացրեց սփիւռքահայ երիտասարների համար հայրենիքում բարձրագոյն կրթութիւն ստանալու պայմանները` նշելով հայագիտական մասնագիտութիւնների գծով անվճար կրթութիւն ստանալու հնարաւորութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ատոմ Մխիթարեանը ներկայացրեց նախարարութեան կողմից իրականացուող համահայկական երիտասարդական ծրագրերը եւ յորդորեց համայնքի երիտասարդներին մասնակցել այդ ծրագրերին:


Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Կ'արինէ Մարտիրոսեանը ներկայացրեց առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները եւ գոյութիւն ունեցող դժուարութիւնները:


Քննարկուեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեան եւ համատեղ ծրագրերի իրականացման յետագայ անելիքները:

 

                                                        --------------------------------------------------------------------------

 

Յունուարի 31-ին կայացաւ հեռակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Գլենդեյլ քաղաքում գործող «Նարեկ» կրթամշակութային հաստատութեան միջեւ (ԱՄՆ, Կալիֆորնիա):


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ողջունեց եւ շնորհաւորեց «Նարեկ» մշակութային հաստատութեան ողջ աշխատակազմին` 24-ամեայ հայապահպան գործունէութեան համար:


Կրթօջախի տնօրէն Ռիմա Սարեանը ներկայացրեց «Նարեկի» գործունէութիւնը, կառուցուածքը,  նշեց, որ «Նարեկի» ամենօրեայ մանկապարտէզ  է յաճախում 2-5 տարեկան 90 հայ երեխայ` ստանալով  գիտելիքներ եւ հայեցի  դաստիարակութիւն: Իւրաքանչիւր տարի մանկապարտէզը դպրոց է ճանապարհում 30-40 երեխայ: Իբրեւ մանկական լաւագոյն հաստատութիւն` մանկապարտէզն արժանացել է թէ՛ տեղի հայութեան, եւ թէ՛ ՀՀ Սփիւռքի ու Մշակոյթի նախարարութիւնների բարձր  գնահատականին:


 «Նարեկ» մշակութային հաստատութեան շաբաթօրեայ հայկական դպրոցը, հիմնադրուելով 1989 թուականին, իր գործունէութիւնը սկսել է  չորս աշակերտով: Կարճ ժամանակահատուածում երեխաների  թիւը հարիւրապատկուել է եւ այսօր «նարեկէ դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ: Ուսուցումը կատարւում է գրական արեւելահայերէնով, Հայաստանից առաքուած դպրոցական դասագրքերով: Ուսուցիչները  Հայաստանում համապատասխան բարձրագոյն կրթութիւն ստացած փորձառու մանկավարժներ են:


Ուսումնառութեան տարիներին երեխաները սովորում են հայոց լեզու, հայ գրականութիւն, հայոց պատմութիւն եւ մշակոյթ, ստանում են հայեցի դաստիարակութիւն:


«Կրթահամալիրը հրատարակում է նաեւ «Նարեկ» մանկապատանեկան ամսագրը, որում տեղ են գտնում ինչպէս դպրոցի առօրեային, ընթացիկ միջոցառումներին եւ ծրագրերին վերաբերող նիւթեր, այնպէս էլ հայ եւ համաշխարհային գրականութեան: Եւ շատ ուրախալի է, որ նման ամսագիրը սպառում ունի եւ ընթերցւում է ոչ միայն նարեկցիների, այլեւ համայնքային լայն շրջանակներում»,- կարեւորեց տիկին Յակոբեանը:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ի դէմս «նարեկէ կրթամշակութային հաստատութիւնում դասաւանդող ուսուցիչների, շնորհակալութիւն յայտնեց Սփիւռքի հայ մանկավարժներին` իրենց հայապահպան գործունէութեան համար:


Գերատեսչութեան ղեկավարն իր երախտիքի խօսքը յայտնեց նաեւ այն ծնողներին, ովքեր ապրելով Հայրենիքից հեռու, այս արագ զարգացող դարաշրջանում ժամանակ են գտնում եւ տեղական դպրոցներին զուգահեռ երեխաներին ուղարկում են մէկօրեայ հայկական վարժարաններ: «Ամբողջ շաբաթ ամերիկեան դպրոց յաճախելուց յետոյ երեխաները շաբաթ եւ կիրակի օրերին սիրով գալիս են հայկական «Նարեկ» եւ այս հեռակամուրջի ընթացքում հնչած հայերէնից բոլորի համար հասկանալի է դառնում, թէ որքան լաւ են տիրապետում իրենց Մայրենիին»,- նշեց ՀՀ սփիւռքի նախարարը:


Հաստատութեան հիմնադիր տնօրէն Ռիմա Սարեանը հաւաստիացրեց, որ Սփիւռքում իրենց հայ պահողը նախեւառաջ Հայրենիքի գոյութիւնն է. «Չլիներ մեր պետութիւնը, մենք հեշտութեամբ կը կորցնէինք մեր ինքնութիւնը», - նշեց տիկին Սարեանը` յաւելելով, որ այսօր ՀՀ սփիւռքի նախարարութիւնը մշտապէս քաջատեղեակ է հաստատութեան գործունէութիւնից եւ աջակցում է իրենց առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծմանը:


Նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա.Մխիթարեանը ներկայացրեց մասնաւորապէս երեխաներին եւ երիտասարդութեանն ուղղուած այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացրել եւ իրականացնում է գերատեսչութիւնը:


Քննարկուեց 2013թ. նարեկցիների «Արի տուն» եւ «Ամառային դպրոց» ծրագրերին առաւել մեծ կազմով մասնակցելու հարցը, հնարաւորինս յստակեցուեցին մանկավարժների վերապատրաստման, համահայկական փառատօններին, մրցոյթներին մասնակցութեան հարցերը:


Հեռակամուրջը հնարաւորութիւն տուեց «Նարեկ» վարժարանի սաներին իրենց անմիջական հարցերն ուղղել ՀՀ սփիւռքի նախարարին:


Հեռակամուրջին մասնակից ծնողներից մէկը հետաքրքրւում էր, թէ այս բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, բացի դասագրքերից, ուրիշ ինչ տարբերակներով են նախատեսում կազմակերպել հայերէնի ուսուցումը Սփիւռքում, իսկ հաստատութեան երաժշտութեան ուսուցչուհին հարցնում էր, թէ ինչպէս կարելի է ձեռք բերել հայկական ժողովրդական, ազգագրական երգերի ժողովածուներ եւ որակեալ ձայնագրութիւններ:


Կարեւորելով հարցադրումները` ՀՀ սփիւռքի նախարարը մասնաւորապէս նշեց. «Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը եւ ԵՊՀ գիտնականներն ու ծրագրաւորողները համատեղ ստեղծել են Հայկական վիրտուալ համալսարան, որի նպատակն է` օգտագործելով համացանցի հնարաւորութիւնները, համապարփակ հայկական կրթութեան հնարաւորութիւն տալ աշխարհի տարբեր անկիւններից հայերէն սովորել ցանկացող երիտասարդներին: Այսօր Սփիւռքի հայերը օգտւում են այս հնարաւորութիւնից: Հայաստանում ստեղծուել է «Խօսող Այբբենարան», որն էապէս հեշտացնում է մանուկների գործը: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւս ստեղծել է էլեկտրօնային գրադարան, ուր տեղադրուած են համապարփակ տեղեկութիւններ հայ ժողովրդի պատմութեան, հայ մշակոյթի եւ գրականութեան, հայկական կառոյցների մասին»:


Նախարարը յաւելեց, որ շուտով «Նարեկ» վարժարան կ'առաքուի «Գրպանի երգարան» խտասալիկների հաւաքածուն, որի մէջ ներառուած են հայ երգարուեստի պատմութեան ընթացքում ստեղծուած ամենասիրուած 223 երգեր, «Խօսող այբբենարան» եւ մի շարք անհրաժեշտ ուսումնադիդակտիկ պարագաներ:


Ակտիւ եւ գործնականում արդիւնաւէտ հեռակոնֆերանսի աւարտին «նարեկէ կրթական-մշակութային հաստատութեան սաները շնորհակալութիւն յայտնեցին ՀՀ սփիւռքի նախարարին Հայրենիքի եւ հայրենակիցների հետ շփուելու նման հնարաւորութիւն ընձեռելու համար եւ յոտնկայս կատարեցին վարժարանի հիմնը:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: