Հեռուստակամուրջներ` 2012թ.
Յունուարի 27-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ ԱՄՆ Գլենդել քաղաքի Դաւթեան եւ Մարիամեան կրթական hաստատութեան մասնակցութեամբ կազմակերպուեց հերթական տեսաժողովը: Տեսաժողովն ուղիղ հեռարձակւում էր Գլենդելի հայկական «էյէյբիսի-հայ Վիժըն» հեռուստատեսութեամբ:
Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարար տեղակալ Վարդան Մարաշլեանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսեանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը եւ նախարարութեան այլ աշխատակիցնէր: Գլենդելից մասնակցում էին Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան վարչութեան նախագահ Վահիկ Ծատուրեանը, վարչութեան անդամաներ, հայոց լեզուի ուսուցիչներ, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացի ամբիոնի պրոֆէսոր Փիտէր Քուոն, ինչպէս նաեւ Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորեանը, խորհրդի համակարգող Մարինէ Աւագեանը, «Թոմաս Ջեֆերսոն»-ի անուան դպրոցի տնօրէն Գրեգ Մուշեղեանը եւ այլք:
Տեսաժողովը նուիրուած էր հայ համայնքի կրթական խնդիրներին: Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Յակոբեանը շնորհաւորեց ՀՀ զիւած ուժերի կազմաւորման 20-ամեակի առթիւ:
Վ.Ծատուրեանը համառօտ ներկայացրեց հայ համայնքի կրթական խնդիրներն ու Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան գործունէութեան նպատակներն ու հիմնական ուղղութիւնները: Ներկայումս Միացեալ Նահանգներում մեծ թուով հայ աշակերտներ, հիմնականում ֆինանսական դժուարութիւնների եւ հայկական կրթօջախների անբաւարարութեան պատճառով, յաճախում են ամերիկեան պետական եւ մասնաւոր դպրոցնէր, ուստի զրկուած են իրենց մայրենի լեզուն, պատմութիւնը սովորելու հնարաւորութիւնից: Միայն Գլենդելում շուրջ 10 հազար հայ աշակերտ այցելում է ամերիկեան դպրոցնէր: Նրանց ուծացման վտանգն առաւել մեծ է: Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութիւնը 1987 թուականից Միացեալ Նահանգների 10 տարբեր քաղաքների 33 ամերիկեան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է չորս ժամ տեւողութեամբ հայոց լեզուի եւ պատմութեան դասընթացնէր: Մէկ այլ ծրագրով (Armenian 50/50 Dual Immersion and Herritage Programs), որը յաջողութեամբ կիրառւում է Կ'ալիֆոռնիայի Թոմաս Ջեֆերսոն եւ Արդի Ուայդ դպրոցներում, կրթական ծրագրով նախատեսուած առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպւում է հայերէնով: Ծրագիրը նախատեսուած է 6-12 տարեկան երեխաների համար, վերջինս հետաքրքրութիւն է առաջացրել նաեւ այլազգիների շրջանում:
Տեսաժողովի ընթացքում քննարկուեցին ուսուցիչների վերապատրաստմանը, համայնքի կրթական հիմնախնդիրներին համահունչ դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, հեռավար ուսուցմանը, ԱՄՆ բուհերի հայազգի ուսանողների ուսումնական պրակտիկան Հայրենիքում անցկացնելուն, խառնամուսնական ընտանիքների երեխաների կրթական խնդիրների լուծմանը, քոյր դպրոցների ծրագրին, ուսուցիչների փոխադարձ այցելութիւնների կազմակերպմանը, ամերիկեան կրթական համակարգի պահանջներին համապատախան Հայաստանից ժամանած հայոց լեզուի ուսուցիչների լիցենզաւորմանը, ծնողների համար հայերէնի ուսուցման դասընթացների ծրագրի ստեղծման անհրաժեշտութեանն առնչուող եւ այլ հարցեր:
Հ.Յակոբեանը եւ նախարարութեան աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան 2012թ. ծրագրերը` պատասխանելով տեսաժողովի մասնակիցների հարցերին: Նախարարը, մասնաւորապէս, նշեց «իմ Հայաստանէ փառատօնի, «Սփիւռք» ամառային դպրոց, «արի տունէ եւ այլ ծրագրի, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան էլեկտրօնային նախագծերի մասին:
Հայապահպանութեան, Սփիւռքում մատաղ սերնդի դաստիարակութեան եւ կրթութեան բնագաւառում ունեցած նշանակալի աւանդի համար Հ.Յակոբեանը Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան վարչութեան նախագահ Վահիկ Ծատուրեանին պարգեւատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ոսկէ մեդալով, իսկ ուսուցչուհիներ Էլմիրա Սիմոնեանին ու Յասմիկ Խաչատրեանին` պատուոգրով:




