|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հեռուստակամուրջներ` 2011թ.

 

Նոյեմբերի 29-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կազմակերպուեց տեսակոնֆերանս Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

 

Տեսակոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլեանը, նախարարութեան աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչութեան աշխատակիցները` վարչութեան պետ Անդրանիկ Արշակեանի գլխաւորութեամբ, նախարարութեան այլ աշխատակիցնէր, Տուլայի մարզից` «Կռունկ» հայկական մշակութային կենտրոն հասարակական կազմակերպութեան,  երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ուսուցիչներ,  ուսանողներ եւ այլք:

 

Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Տուլայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը, ամրապնդել եւ զարգացնել ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Տուլայի հայ համայնքի գործակցութիւնը, ակտիւացնել համայնքի մասնակցութիւնը համահայկական ծրագրերին:

 

ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլեանը ներկայացրեց նախարարութեան գործունէութիւնն ու ծրագրերը: Նա անդրադարձաւ հայապահպանութեանը, Սփիւռքի ներուժի համախմբմանն ուղղուած կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին («Մեր Մեծերը», «Արի տուն», «Երիտասարդ առաջնորդների դպրոց», «Երիտասարդ լրագրողների դպրոց», «Սփիւռքի ամառային համալսարան» եւ այլն): Նախարարի տեղակալը կարեւորեց Հայաստանի Հանրապետութիւնում երկքաղաքացիութեան ինստիտուտի ներդրումը:

 

ԱՊՀ հայ համայնքների վարչութեան պետ Ա.Արշակեանն անդրադարձաւ «հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգինէ եւ «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծին: Ներկայացնելով ՀՀ սփիւռքի նախարարութեան «ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակութեան ծրագիրը»` Ա.Արշակեանն անդրադարձաւ ԱՊՀ հայ համայնքների առանձնայատկութիւններին, աւանդական եւ նոր ձեւաւաւորուած Սփիւռքի համայնքների հայապահպանական հիմնախնդիրներին:

 

Նախարարութեան աշխատակիցները պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների հարցերին:

 

Նախարարի տեղակալը յորդորեց առաւել ակտիւ մասնակցել ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին եւ միջոցառումներին:

                                                     --------------------------------------------------------------------------


Նախարար Հրանոյշ Յակոբեանի նախագահութեամբ հոկտեմբերի 28-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան նիստերի դահլիճում կայացաւ «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի» համակարգող խորհրդի 4-րդ նիստը, որին մասնակցում էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ Տ.Յարութիւնեանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսեանը, anews.am-ի գլխաւոր խմբագիր Ա.Աւետիսեանը, ԵՊՀ դասախօս Հ.Զօրեանը եւ այլք: Համակարգող խորհրդի նիստին հեռավար մասնակցում էին նաեւ Ռդ-ից «Նոյեւ Կովչեգէ» թերթի հիմնադիր-խմբագիր Գ.Անիսոնեանը, Ֆրանսիայից «Նոր Եառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չօլաքեանը:

 ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ողջունեց ներկաներին` թեթեւ անդրադարձ կատարելով 2010թ. «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում» եւ 2011թ. «Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովում»  ԶԼՄ-ին առնչուած խնդիրներին:


 Օրակարգի առաջին հարցի վերաբերեալ զեկուցեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նա ներկայացրեց հաշուետուութիւն 2011 թուականին համակարգող խորհրդի կողմից իրականացուած աշխատանքների մասին:


 Բանախօսի խօսքին յաջորդեցին քննարկումները, որոնցում առաւել կարեւորւում էին  տարբեր լեզուներով, մասնաւորապէս, արաբալեզու եւ թրքալեզու հայանպաստ հրապարակումների բացակայութիւնը, օտարալեզու մամուլում գործող լրագրողներին Հայաստան հրաւիրելու անհրաժեշտութիւնը, տեղեկատուութեան թարգմանական խնդիրները, մայրենիի արագացուած ուսուցման անհրաժեշտութիւնը եւ այլն:


Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի տեղեկատուութեան եւ հեռահարղորդակցութեան վարչութեան տեղեկատուական-վերլուծական բաժնի պետ Ն.Նալբանդեանը: Նա ներկայացրեց ինչպէս «Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովում» եւ 2010թ. «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում» հայաստանեան ԶԼՄ-ի լեզուին եւ մատուցման ձեւին առնչուող հարցերը, այնպէս էլ վերջին տասնամեակներում հայաստանեան ԶԼՄ-ում անընդհատ վատթարացող խօսքի եւ լրագրողական էթիկայի խախտումները: 


 ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ամփոփելով նիստը եւ բարձրացուած հարցերը անդրադարձաւ օրակարգի 3-րդ հարցին` 2012 թուականին կայանալիք Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ օրակարգի ձեւաւորման մասին:


 Նախարարի առաջարկով 2012 թուականին կայանալիք լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը կ'ընթանայ «Հայ լրագրութիւնը Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ» խորագրի ներքոյ: Այն կը կազմակերպուի Երեւանում 2012 թուականի սեպտեմբերի 19-20-ին: Նախարարը կարեւորեց նաեւ ԵՊՀ–ի հիմքով «Սփիւռքի ամառային համալսարանի» ստեղծման անհրաժեշտութիւնը, որը կունենայ 5 ֆակուլտետ` երիտասարդ լրագրողների, երիտասարդ առաջնորդների, ուսուցիչների վերապատրաստման, մշակութային եւ մայրենիի արագացուած ուսուցման:


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը յորդորեց նիստի մասնակիցներին  գործնականութեան:

 

 

                                               ---------------------------------------------------------------------------

Հոկտեմբերի 21-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ հեռակոնֆերանս Սամարայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

 

Հայաստանից  տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, նախարարութեան աշխատակազմի բոլոր վարչութիւնների պետերը:

 

Սամարայում հեռակոնֆերանսին մասնակցում էին  Սամարայի «Նաիրի» տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարութեան նախագահ Զոհրաբ Միրզոյեանը, Սամարայի «Հայ համայք» տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան նախագահ Արթուր Մարտիրոսեանը, «Ժողովուրդների բարեկամութեան տան» տնօրէն Միւրբախ Դմիտրի Վիտալին, Տոլեատիի «Հայաստանի պատմութեան եւ մշակոյթի պահպանման բարեգործական հիմնադրամ»-ի  հիմնադիր Կարէն Փոլատեանը, Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀՄ) Նովոկոյբիշեւսկի քաղաքային բաժանմունքի նախագահ Արամ Ղազարեանը, ուսուցիչներ, աշակերտներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

 

Ողջունելով հեռուստակամուրջի մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Հակոնեանը ներկայացրեց նախարարութեան 2011թ.ծրագրերը` մասնաւորապէս  անդրադառնալով նախարարութեան կողմից 2011թ.կազմակերպուած համաժողովներին, յատկապէս`Սփիւռքի  կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների, «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց» եւ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրերին, ինչպէս նաեւ «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրին:

Հեռուստակամուրջի ընթացքում  քննարկուեցին  Սամարայի հայ համայնքի  կրթական, մշակութային եւ այլ հիմնախնդիրների առնչուող հարցեր:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցները պատասխանեցին Սամարայի համայնքի ներկայացուցիչների հարցերին:


                                           ------------------------------------------------------------------------------------

 

Ապրիլի 28-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կազմակերպուեց հեռակոնֆերանս Հալէպի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

 

Հայաստանից հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ նախարարութեան աշխատակազմի բոլոր վարչութիւնների պետերը:

 

Հալէպում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսարանում տեսակոնֆերանսին մասնակցում էին Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոս Աշոտ Մանուկեանը, Սիրիայում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Լենա Հալաջեանը, Հալէպի հայկական վարժարանների տնօրէններ, ուսուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Նախարար Հ.Յակոբեանը ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան 2011թ. ծրագրերը` մասնաւորապէս անդրադառնալով Սփիւռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուելիք համահայկական համաժողովներին («Առեւտրաարդիւնաբերական պալատների ղեկավարների», «Սփիւռքի զարգացման հեռանկարները գլոբալացուող աշխարհում», պլաստիկ վիրաբոյժների, հայ բժիշկների, Սփիւռքի  կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների, հայ խոհարարների, հայ սրտաբանների,  հայ ֆերմերների համաժողովներ, Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական երկրորդ համաժողով, «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց-հաւաք», Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց եւ այլն):

 

Հ.Յակոբեանն անդրադարձաւ նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Մեր մեծերը», «Արի տուն» ծրագրերին, ծանօթացրեց նախախարարութեան կողմից ստեղծուած էլեկտրօնային գրադարանին:

 

Հալէպից հեռակոնֆերանսի մասնակիցները բազմաթիւ հարցեր ուղղեցին նախարարին, որոնք վերաբերում էին սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արեւմտահայերէնի միասնական դասագրքի ստեղծմանը եւ այլն:

 

Հեռակոնֆերանսի ընթացքում Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսարանում կատարուեց նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով շարադրութեան մրցոյթի յաղթող աշակերտների պարգեւատրման արարողութիւն:

 

 

                              -------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Ապրիլի 20-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստ, որին համացանցի միջոցով մասնակցում էին նաեւ գործադիր մարմնի` Սփիւռքում գտնուող անդամները: Նիստը վարում էր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

 

Հայաստանից նիստին մասնակցում էին գործադիր մարմնի անդամներ Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ Տիգրան Յարութիւնեանը, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանը եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան տեղեկատուական-վերլուծական բաժնի պետ Նուեր Նալբանդեանը: Համացանցի միջոցով գործադիր մարմնի նիստին ԱՄՆ-ից մասնակցում էր «Արմինյըն Միրոր Սփեքթէյթըր» շաբաթաթերթի խմբագիր Յակոբ Վարդիվարեանը, Ֆրանսիայից` «Նոր Եառաջ» թերթի գլխաւոր խմբագիր Ժիրայր Չօլաքեանը, Ռուսաստանի Դաշնութիւնից` «Նոեւ Կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր Գրիգոր Անիսոնեանը:

 

Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը կարեւորեց Սփիւռքի հայկական զանգուածային լրատուամիջոցների դերը հայապահպանութեան գործում: Հ.Յակոբեանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը Սփիւռքի ԶԼՄ-ում առաւել ակտիւ լուսաբանելու անհրաժեշտութիւնը` այս առումով յատկապէս կարեւորելով ոչ հայկական ԶԼՄ-ում աշխատող հայազգի լրագրողների դերակատարութիւնը:  Նախարարը ծանօթացրեց նաեւ երիտասարդութեան տարի յայտարարուած 2011 թուականի ընթացքում ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուելք ծրագրերը:

Քննարկուեցին հայ լրագրողների 5-րդ համաժողովից յետոյ լրատուական դաշտում առկայ դրական զարգացումներին, հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաքների կազմակերպման, Սփիւռքի հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմինների ստեղծման եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելուն առնչուող հարցեր,  մանրամասնէր ներկայացուեց յունիսի 26-ից յուլիսի 15-ն անցկացուելիք երիտասարդ լրագրողների դպրոց-համաժողովի ծրագրի եւ նախապատրաստական աշխատանքների վերաբերեալ:

 

Գործադիր մարմնի սփիւռքեան անդամները ներկայացրեցին իրենց տարածաշրջաններում լրատուական դաշտի հիմնախնդիրները: Յստակեցուեցին հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաքների կազմակերպման ժամկէտները: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց գործադիր մարմնի նիստերն այսուհետ գումարել առնուազն ամիսը մէկ անգամ յաճախականութեամբ:

 

 

                              ------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Ապրիլի 12-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կազմակերպուեց տեսակոնֆերանս «Մոսկուայի հայ երիտասարդների ասոցիացիայի» անդամների մասնակցութեամբ:

 

Մոսկուայի տասնչորս բուհերի հայազգի ուսանողների եւ շրջանաւարտների մասնակցութեամբ ստեղծուած ասոցիացիան` Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական համալսարանի ասպիրանտ Հենրի Սարդարեանի գլխաւորոթեամբ, ակտիւ գործունէութիւն է ծաւալում Մոսկուայի հայ երիտասարդութեան շրջանում:

 

Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլեանը, նախարարութեան աշխատակազմի վարչութիւնների եւ բաժինների պետեր:

 

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Վ.Մարաշլեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու առաջիկայ ծրագրերը` կարեւորելով նախարարութեան յատկապէս երիտասարդական ծրագրերին մոսկուաբնակ հայ երիտասարդութեան ակտիւ մասնակցութիւնը:

 

Մասնաւորապէս քննարկուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան երիտասարդական «Արի տուն», «Երիտասարդ առաջնորդների դպրոց», «Երիտասարդ լրագրողների դպրոց» եւ այլ ծրագրերին Մոսկուայի հայ երիտասարդութեան մասնակցութեան հնարաւորութիւնները: Նախարարութեան աշխատակիցները ներկայացրեցին  ՀՀ սփիւռքի նախարարութեան էլեկտրօնային գրադարանը եւ «Հայերն այսօր» էլեկտրօնային պարբերականը, անդրադարձ կատարուեց նաեւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանին եւ «Դէպի Հայք» հիմնադրամի ծրագրերին:

 

Կարեւորելով ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուող ծրագրերը հայապահպանութեան, Հայրենիք-Սփիւռք գործակցութեան ամրապնդման եւ զարգացման գործում` ասոցիացիայի անդամները պատրաստակամութիւն յայտնեցին ակտիւօրէն ներգրաւուել եւ աջակցել դրանց իրականացմանը, մասնաւորապէս` Մոսկուայի տասնչորս բուհերի հայ ուսանողութեանը նախարարութեան ծրագրերը ներկայացնելու առումով: Մոսկուաբնակ հայ երիտասարդներն ընգծեցին նաեւ հայազգի երիտասարդ մասնագէտների պրակտիկան Հայաստանում անցկացնելու անհրաժեշտութիւնը, ինչը հնարաւորութիւն կը ստեղծի Սփիւռքի մասնագիտական ներուժն ի նպաստ Հայրենիքի զարգացման եւ հզօրացման օգտագործելու:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: