|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հեռուստակամուրջներ` 2010թ.

Նոյեմբերի 8-ին անցկացուեց տեսակոնֆերանս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ուկրաինայի հայ համայնքի միջեւ:


ՀՀ սփիւռքի նախարարութիւնից մասնակցում էր նախարար Հրանոյշ Յակոբեանը, նախարարի տեղակալներ Ստեփան Պետրոսեանը, Վարդան Մարաշլեանը, վարչութեան պետեր եւ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ:

 

Կիեւի հայ համայնքից մասնակցում էր Ուկրաինայի հայերի միութեան նախագահի տեղակալ, Կիեւի հայ համայնքի նախագահ Տիգրան Ղարագեօզեանը, Ուկրաինայում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Մուշեղ Կարապետեանը, համայնքի զանազան մշակութային, կրթական եւ հոգեւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

 

Հր. Յակոբեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուող ծրագրերն ու աշխատանքները:

 

Ներկայումս Ուկրաինայում ապրում է մօտ 400 հազար հայ: «Ուկրաինայի հայերի միութիւնը հզօր կառոյց է եւ պէտք է հայկական համայնք եւ զանազան համահայկական կառոյցնէր բերի այն  հայ երիտասարդներին, որոնք ընդգրկուած չեն եւ չեն զբաղւում հայկական  հարցերով», - նշեց տիկին Յակոբեանը` յաւելելով, որ նախարարութեան ծրագրերը հիմնականում ուղղուած են հէնց երիտասարդութեանը: «Արի տուն» ծրագրով այս 2 տարիների ընթացքում Ուկրաինայից Հայաստան են ժամանել 45 պատանի եւ երիտասարդ: Ծրագրի մասնակիցները, հետ վերադառնալով,  պէտք է աւելի ակտիւ լինեն եւ ըստ ամենայնի ներկայացնեն Հայաստանում անցկացրած ժամանակը: Այդ դէպքում աւելի մեծ թուով պատանիներ եւ աղջիկներ կը ցանկանան այցելել Հայրենիք: Իսկ հայանալու եւ Հայաստանի հետ կապուելու ամենաիրական ձեւը Հայրենիք այցելելն է» – ընդգծեց նախարար Յակոբեանը:

 

Նշուեց, որ Սփիւռքի կրթօջախների եւ լրատուամիջոցների համահայկական մրցանակաբաշխութեան ընթացքում մրցանակի են արժանացել 3 դպրոց եւ 1 լրատուամիջոց:

 

ՀՀ սփիւռքի նախարարն իր գոհունակութիւնը յայտնեց համայնքի ներկայացուցիչներին` ամենազանազան համահայկական ծրագրերին ակտիւ մասնակցելու համար:

 

Շնորհակալութիւն յայտնելով տեսակոնֆերանս անցկացնելու եւ միմեանց հետ հաղորդակցուելու նախարարութեան նման նախաձեռնութեան համար` Միութեան նախագահը ներկայացրեց համայնքի խնդիրները: Նշուեց, որ լեզուական խնդիրը ամենաարդիականն է, հայկական ընտանիքներում հայերէնը համարեա չի օգտագործւում եւ արագ մոռացւում է:

 

Առաջարկութիւն եղաւ համակարգչային հայերէն սովորելու նոր ծրագիրը` Վիրտուալ քոլեջը, հնարաւորինս լայնօրէն ներկայացնել համայնքում եւ ներգրաւել երիտասարդներին` այս ծրագրով հայերէն սովորելու համար:

Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց նաեւ համատեղ ուժերով գրի առնել Ուկրաինայի հայերի պատմութիւնը եւ նկարահանել ֆիլմ նրանց մասին:

 


Օգոստոսի 20-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ ԱՄՆ Գլենդել քաղաքի Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպուեց տեսակոնֆերանս:

 

Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Տ.Յարութիւնեանը, Ամերիկայի հայ համայնքների վարչութեան Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գ.Դաբաղեանը, համահայկական ծրագրերի վարչութեան գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարեանը, «Անանիայ Շիրակացի» ճեմարանի տնօրէն Ա.Ալիխանեանը եւ նոյն դպրոցի ուսուցիչներ:

 

Լոս Անջելեսից տեսակոնֆերանսին մասնակցում էին Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութեան վարչութեան նախագահ Վահիկ Ծատուրեանը, վարչութեան անդամաներ, հայոց լեզուի ուսուցիչներ, ինչպէս նաեւ Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի կրթական խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորեանը եւ խորհրդի մի քանի անդամներ, «Թոմաս Ջեֆերսոն»-ի անուան դպրոցի տնօրէն Գրեգ Մուշեղեանը եւ այլք:

 

Տեսակոնֆերանսը նուիրուած էր Միացեալ Նահանգների հայ համայնքի կրթական խնդիրներին: Ներկայումս Միացեալ Նահանգներում մեծ թուով հայ աշակերտներ, հիմնականում ֆինանսական դժուարութիւնների եւ հայկական կրթօջախների անբաւարարութեան պատճառով, յաճախում են ամերիկեան պետական եւ մասնաւոր դպրոցնէր, ուստի զրկուած են իրենց մայրենի լեզուն, պատմութիւնը սովորելու հնարաւորութիւնից: Կալիֆորնիայի նահանգում 70-75 հազար, իսկ միայն Գլենդելում` աւելի քան 10 հազար հայ աշակերտ այցելում է ամերիկեան դպրոցնէր: Նրանց ձուլման վտանգը առաւել մեծ է: Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութիւնը 1987 թուականից Միացեալ Նահանգների 10 տարբեր քաղաքների 33 ամերիկեան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է չորս ժամ տեւողութեամբ հայոց լեզուի եւ պատմութեան դասընթացնէր:

 

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկուեցին Հայաստանում ամերիկեան չափանիշներով եւ կրթական համակարգին համապատասխան հայոց լեզուի եւ պատմութեան երիտասարդ եւ որակաւորուած ուսուցիչներ պատրաստելու, հեռավար ուսուցում կազմակերպելու, նախանշուած ծրագրերի իրականացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու, հայրենագիտական անհրաժեշտ գիտելիքների պակասը լրացնելու համար ճամբարներ, մրցոյթներ կազմակերպելու եւ նմանատիպ այլ խնդիրներ:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցները ներկայացրեցին նախարարութեան գործունէութիւնն ու ծրագրերը` առաջարկելով ակտիւ մասնակցել դրանց:

 

Տ.Յարութիւնեանը բարձր գնահատեց Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի «Թոմաս Ջեֆերսոն» դպրոցում հայերէնի ուսուցման փորձը (կրթական ծրագրով նախատեսուած առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպւում է հայերէնով) եւ առաջարկեց այն կիրառել ամերիկեան հայաշատ այլ քաղաքների պետական դպրոցներում:

 

Քննարուեցին նաեւ «Թոմաս Ջեֆերսոն» եւ «Անանիայ Շիրակացի» քոյր դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների փոխադարձ այցելութիւնների, փորձի փոխանակման եւ համագործակցութեան այլ ձեւերի հնարաւորութիւններ:

 

«Անանիայ Շիրակացի» ճեմարանի տնօրէն Ա.Ալիխանեանը առաջարկեց «Թոմաս Ջեֆերսոն»-ի անուան դպրոցի 10 աշակերտների ամառային հանգիստը կազմակերպել ճեմարանի ճամբարում:

 

Տեսակոնֆերանսն ուղիղ եթերով հեռարձակւում էր Գլենդելի հեռուստատեսութեամբ:

 


Հուլիսի 7-ին կազմակերպվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի «Անի-Հայաստան» հայ համայնքի,  Հայկական երիտասարդական կազմակերպության, Ուրալի պետական համալսարանում ստեղծված հայագիտական հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ: 

 

Կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարը, տեղակալները, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները, նախարարության աշխատակազմի այլ աշխատակիցներ, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Աթանեսյանը, Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Վերոնիկա Համբարյանը և ուսանողներ:


Եկատերինբուրգից մասնակցում էին «Անի-Հայաստան» հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարաբյանը, Ուրալի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս Իգոր Բադալյանը, սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտակ Այվազյանը, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Լյամզինը, Հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ Սամվել Պապոյանը, տասնյակ գիտնականներ, ուսանողներ և հայ համայնքի անդամներ:


Տեսակոնֆերանսի նպատակն էր  ծանոթանալ Եկատերինբուրգի «Անի-Հայաստան» հայ համայնքի և Հայկական երիտասարդական կազմակերպության հետ, նպաստել ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի հայ համայնքի համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, ակտիվացնել համահայկական ծրագրերին Եկատերինբուրգի հայ համայնքի մասնակցությունը, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը:


Սիրով և ջերմությամբ ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց նախարարության նպատակներն ու խնդիրները: Նա անդրադարձավ նաև նախարարության կազմակերպած համաժողովներին, տեղեկացրեց նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մասին: «Անկախ այն բանից, թե որ երկրում են ապրում հայերը, նրանք պետք է համախմբված լինեն իրենց Հայրենիքի շուրջ: Պետք է հզորացնենք Հայաստանը, ունենաք հզոր Հայրենիք ու կարող և ուժեղ Սփյուռք», - կոչ արեց նախարարը:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը ներկայացրեց նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, ծանոթացրեց նախարարության կողմից հրատարակված գրքերին:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները պատասխանեցին Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

 


Մայիսի 22-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուել էր տեսակոնֆերանս, որին Մոսկուայից մասնակցում էին հայկական երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչները:

 

Տեսակոնֆերանսի հիմնական նպատակն էր ծանօթանալ Մոսկուայի հայկական երիտասարդական կազմակերպութիւններին, ներկայացնել ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնը, այդ թւում` ամառային երիտասարդական ծրագրերը, քննարկել Մոսկուայի հայկական երիտասարդական կազմակերպութիւնների խնդիրների լուծման գործում ՀՀ սփիւռքի նախարարութեան օժանդակութեան հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ որոշել փոխգործակցութեան յետագայ ձեւաչափը:


Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, տեղակալներ Ս.Պետրոսեանը եւ Վ.Մարաշլեանը, աշխատակազմի ղեկավարը, վարչութեան պետեր եւ նախարարութեան այլ աշխատակիցնէր:


Մոսկուայից մասնակցում էին Գագիկ Առաքէլեանը (Ռուսաստանի հայերի միութեան երիտասարդական կազմակերպութիւն-ՌՀՄ), Տիգրան Բէգիջանեանը, Ռաֆայէլ Ասադուրեանը (Հայ երիտասարդութեան մտաւոր փոխգործակցութեան ընկերակցութիւն-ՍԻՎԱՄ), Դաւիթ Բեկնազարեանը, Ռոբերտ Յակոբեանը (Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կազմակերպութիւն-ՆՈՒՌ), Գայիանէ Գաբրիէլեանը, Աշխէն Յովսէփեանը (Մոսկուայի Պետական Համալսարան), Հենրի Սարդարեան (Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական համալսարան), Ռոբերտ Յովսէփեանը (ֆինանսական ակադեմիայ), Տիգրան Շահուերդեանը (Մոսկուայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ), Վահան Թադեւոսեանը (Տնտեսգիտութեան բարձրագոյն դպրոց), Ռուզաննա Մսրեանը (Ռուսաստանի ազգերի բարեկամութեան համալսարան), Գագիկ Ժամկոչեանը (Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան), Արամ Պօղոսեանը (Ժողովրդական տնտեսութեան ակադեմիայ), Սուսաննա Թումանեան (Ռուսաստանի պետական բաց համալսարան), Արտեօմ Մանուկեանը (Երիտասարդ գիտնականների ընկերակցութիւն) եւ Աշոտ Գրիգորեւը (Համշենահայերի կազմակերպութիւն):


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակից հայ երիտասարդներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդգծեց համահայկական խնդիրների լուծման գործում միասնական ուժերով հանդէս գալու անհրաժեշտութիւնը: Նա անդրադարձաւ Սփիւռքի հայ համայնքներում հայապահպանութեան եւ լեզուապահպանութեան հիմնախնդիրներին: Նշելով, որ 21-րդ դարը գիտելիքի, նորարարական գաղափարների ժամանակաշրջան է, տիկին Հ.Յակոբեանը կարեւորեց արտերկրում կրթութիւն ստացած, զարգացած երկրների փորձին ծանօթ հայ երիտասարդ մասնագէտների ներուժի օգտագործումը Հայրենիքի զարգացման գործում:


Փոխնախարար Ս.Պետրոսեանը ծանօթացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կառուցուածքին, գործունէութեանը եւ ծրագրերին: Մասնաւորապէս նա ներկայացրեց մանրամասնէր «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնի, «Արի տուն» եւ այլ երիտասարդական ծրագրերի վերաբերեալ: Պարոն Պետրոսեանը երիտասարդներին ներկայացրեց նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից հրատարակուող «Հայերն այսօր» /www.hayernaysor.am/ էլեկտրօնային պարբերականը:


Այնուհետեւ ծաւալուեցին աշխոյժ քննարկումներ, եւ նախարարը պատասխանեց Մոսկուայի հայ երիտասարդների բարձրացրած բազմաթիւ հարցերի: Որոշուեց նման հանդիպումները դարձնել պարբերական:


Տեսակոնֆերանսին մասնակցում էր նաեւ Մոսկուայում եւ Մոսկուայի մարզում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարեանը:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: