|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հեռուստակամուրջներ` 2008թ.

 

Հեռուստակամուրջ` Երեւան - Լոս Անջելես (Կալիֆորնիա)

 

Տեսահամաժողով` ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Լոս Անջելեսի հայկական դպրոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ



27 հունուարի 2009թ.
Սկիզբը` 8.00


Ներկա էին

 

ՀՀ-ից`

Հրանուշ Յակոբեան - ՀՀ սփիւռքի նախարար

Ստեփան Պետրոսեան - ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ
Տիգրան Յարութիւնեան - ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցման վարչութեան պետ
Սիրվարդ Համբարեան - ՀՀ սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան գիտակրթական բաժնի պետ
Նունէ Վարդանեան - ՀՀ ԿԳՆ սփիւռքի հետ կապերի բաժնի պետ
Թամարայ Զալինեան - ՀՀ ԿԳՆ սփիւռքի հետ կապերի գլխաւոր մասնագէտ

Լոս-Անջելեսից`


Թոմիկ Ալեքսանեան - ԱՄՆ-ում Իրանահայ միութեան փոխնախագահ

Վազգէն Մուշեղեան - Շամլիյեան հայկական դպրոց
Ծատուրեան Ջանիկ, Օնիկ Հայրապետեան-Դաւթեան - Մարիամեան վարժարան
Անի Անդրէասեան - Մարի Մանուկեան վարժարան
Խաչիկ Ջանոյեան - Թեքեյեան շաբաթօրեայ դպրոց
Ոսկան Մխիթարեան - «Մխիթարեան հայրեր» վարժարան
Վիգէն Յակոբեան - Ալէք եւ Ռոզ Փիլիպոս դպրոց
Նոռայ Գուլումեան - Փասադենիայի դպրոց
Իրինայ Սիմոնեան - Իրանահայ միութեան շաբաթօրեայ դպրոց եւ ՀԲԸՄ Բարձր դպրոցի, Հայ քոյրերի ակադեմիայի, Շառլոտ եւ Էլիզ Մերդինեանի, Կրթական ուսուցողական դպրոցի, Սուրբ Յովհաննէսի շաբաթօրեայ դպրոցի, Հայկական ընտանեկան շաբաթօրեայ դպրոցի, Արշակ Տիգրանեանի, Սահակ - Մեսրոպ հայկական քիրստօնեայ դպրոցի, Կալիֆորնիա, UCLA Հայկական կրթական հիմնադրամ, Մաշտոց քոլեջի, «քնարէ դպրոցի, Միացեալ երտասարդաց հայկական շաբաթօրեայ դպրոցի, «Լեւոն եւ Յասմիկ Թաւլեան» նախակրթարանի, «Ռոն եւ Գոհարիկ» դպրոցի, Արի Կիրակոս Մինասեան հայկական դպրոցի, Հայկական Մեսրոպեան նախնական եւ բարձր դպրոցի, Թուֆենկեան դպրոցի, թուով` 27 կրթօջախների ներկայացուցիչներ:


Բացումը կատարեց ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցման վարչութեան պետ Տիգրան Յարութիւնեանը: Նա ողջունեց եւ ներկայացրեց մասնակիցներին:


Լոս Անջելեսից տեսահամաժողովի բոլոր մասնակիցներին ողջունեց Իրանահայ միութեան փոխնախագահ պրն. Թոմ Ալեքսանեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց ՀՀ կառավարութեանը` ինտերնետային հեռուստակամուրջի միջոցով հայկական կրթօջախների հիմնախնդիրների քննարկման շուրջ տեսահամաժողով կազմակերպելու հնարաւորութիւն ընձեռելու համար:


Այնուհետեւ խօսեց Փիրումեանը. նա ողջունեց ներկաներին եւ կարեւորեց միջոցառման նշանակութիւնը, մաղթեց, որ այն դառնա իրական կամուրջ Հարաւային Ամերիկայի հայկական դպրոցների եւ Հայրենիքի միջեւ: Նա նշեց, որ մի քանի անգամ մասնակցել է ԿԳՆ-ի միջոցառումներին, խօսեց սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման եւ կրթական համաժողովների մասին, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կատարած աշխատանքը համարեց առաքելական մեծ գործ Սփիւռքի կրթական խնդիրների լուծման հարցում:


Երկրորդ ելոյթ ունեցողը` Լոս Անջելեսից Վազգէն Մուշեղեանը, (Չամլիյեան դպրոց) նշեց, որ Հայաստանից երկու անգամ այցելել են իրենց դպրոց: Նա կարեւորեց յատկապէս ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանի այցելութիւնը, որի ժամանակ նախարարը յոյս է յայտնել, որ Լոս Անջելեսի դպրոցները պէտք է մատաղ սերնդի հայեցի կրթութեան, հայոց լեզուի, հայոց պատմութեան դասընթացների կազմակերպման պատուաւոր գործի իրականացնողները լինեն:


Սկսեցին ելոյթ ունենալ կրթօջախների տնօրէնները, ուսուցիչները.


Մանուկեան - Դէմիրճեան դպրոցի ներկայացուցիչ. «պէտք է համալիր կարգով լուծել կրթութեան, դասագրքերի, ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը»: Նա հայ դպրոցների առջեւ ծառացած խնդիրներից կարեւորագոյնը համարեց հայ համայնքների համար լիդէրների պատրաստումը: Այնուհետեւ խօսեց հայկական սփիւռքից աշակերտական խմբերի Հայաստան այցելութիւնների կազմակերպման անհրաժեշտութեան մասին:


Ռուբինայ Փիրումեանի մտահոգութիւնն էր վերջին տարիներին ամերիկահայ գաղթօջախներում «հոծացած արեւելահայերէնով խօսող հատուածի հայեցի կրթութեան խնդիրը»: Ըստ նրա պէտք է Հայրենիքում լրջօրէն մտածեն, դասագրքեր պատրաստեն նրա կրթական կարիքները հոգալու, ինչպէս նաեւ միասնական ուղղագրութեան անցնելու հարցերի մասին:


Դպրոցներից մէկի տնօրէնը իր խօսքում կարեւորեց հայ երեխաների` Հայաստան այցելելու, այնտեղ մէկ-երկու ամիս ապրելու, Հայաստանի մշակոյթին, պատմութեանը, ժողովրդին, նրա կենցաղին ծանօթանալու խնդիրը, ըստ նրա, պէտք է քայլեր ձեռնարկել, որ Սփիւռքի «երեխաներն աւելի յաճախ եւ կազմակերպուած այցելեն հայրենիք»: Այս կերպ նպաստաւոր պայմաններ կստեղծուէն Հայրենիքին կապուելու, Հայաստանը ճանաչելու համար:


Տիկին Հրանոյշ Յակոբեանը հիացմունքով խօսեց «Ռոզ եւ Ալէք Փիլիպոս» դպրոցի մասին, որտեղ եղել էր իր` ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ: Նա չի մոռացել, որ դպրոցն ունէր գրադարանը Հայաստանում տպագրուող եւ ուսումնական, եւ մեթոդական-օժանդակ, եւ մանկական գրականութեամբ համալրելու խնդիր: Եւ ընդհանրապէս, ամերիկեան հայ դպրոցներին դեռեւս չեն հասել Հայաստանում նոր տպագրուած գրքերը, սակայն, նախարարուհին վստահեցրեց, որ ամերիկահայ դպրոցները կը ստանան այդ դասագրքերը: Համեմատութիւն անցկացրեց նաեւ Ալէք Մանուկեանի անունը կրող դպրոցի անցեալի ու ներկայի միջեւ. մի քանի տարի առաջ նախարարուհին եղել էր այս դպրոցում եւ ցաւ էր ապրել, տեսնելով, որ այն ամբոջապէս վերածուել է անգլիական դպրոցի: Սակայն, ի ուրախութիւն Հ. Յակոբեանի, 2008թ. աշնանը նա դպրոցը տեսել է հիմնովին հայկական. դպրոցն ապրում է հայկական կեանքով, մանկավարժներն այստեղ յաջողութեամբ իրականացնում են հայեցի կրթութեան ու դաստիարակման գործը:


Տիկին Հ. Յակոբեանը, ի պատասխան երեխաների Հայրենիք այցելութիւններ կազմակերպելու մասին ելոյթ ունեցողի հարցադրման, նշեց, որ այդ ցանկութիւնը համահունչ է հայապահպանութեան նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնած «Արի տուն» ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստան կ'այցելեն 15-25 տ. բազմաթիւ սփիւռքահայ պատանիներ եւ երիտասարդներ: «Մենք պատրաստ ենք հիւրընկալել հազարաւոր երեխաների, որոնց հանգիստը կը զուգորդուի Հայրենիքի ճանաչողութեան հետ: Այստեղ նրանք կ'ապրեն հայ ընտանիքներում, կը մասնակցեն հայոց լեզուի դասընթացների, կը ծանօթանան պատմամշակութային յուշարձաններին: Այդ ընթացքում պէտք է անել ամէն ինչ, որպէսզի այդ երիտասարդների վերացական, երեւակայական հայրենիքը դառնա իրական, եւ նրանք տուն վերադառնան հայ դարձած», - նախարարուհու այս խօսքերին Լոս Անջելեսը պատասխանեց ծափահարութիւններով:


ՀՀ ԿԳՆ սփիւռքի հետ կապերի գլխաւոր մասնագէտ Թամարա Զալինեանը խօսեց սփիւռքահայ աշակերտներին դասագրքերով ապահովման ուղղութեամբ իրենց ձեռնարկած քայլերի մասին, յայտնելով, սակայն, որ ԱՄՆ-ի հայ դպրոցները իրենց մինչեւ հիմա ոչ մի յայտ չեն ներկայացրել: Նա նշեց նաեւ, որ նախարարութիւնը սկսել է հայերէնը որպէս երկրորդ լեզու (անգլախօս երեխաների համար) դասագրքի եւ ծրագրի ստեղծման աշխատանքները:


Լոս Անջելեսից առաջարկեցին պատրաստել 20-25 րոպէանոց տեսաֆիլմ` հայոց պատմութեան, մշակոյթի, ազգի մեծերի մասին, որն անհրաժեշտ է սփիւռքահայ երեխաների հայեցի դաստիարակութեան գործի կազմակերպման համար:

«Ալէք եւ Ռոզ Փիլիպոս» վարժարանից Վիգէն Յակոբեանը յայտնեց այն միտքը, որ Սփիւռքում մեծացող երեխայի համար «հայեցի դաստիարակութեան խնդիրն ունի նաեւ հոգեբանական եւ ընկերաբանական - մարդկային իմաստ. Հայաստանում եւ Սփիւռքում ապրող հայ երեխաները պէտք է այս առումով դառնան միասնական. սփիւռքահայ լինելով հանդերձ, մեր երիտասարդները դառնան հայաստանցի եւ հակառակըէ:

Նախարարը կրկին խօսելով «Արի տուն» ծրագրի մասին, մատնանշեց, որ այն պէտք է ամէնից առաջ նպաստի Հայաստան - հայրենիքը եւ միմեանց ճանաչելուն. «Կարեւոր չէ, - ասաց նա, - թէ որտեղ ենք ծնուել. բոլորս հայ ենք, հայաստանցի ենք»:


«Արի տուն» ծրագրով», - ասաց Ռուբինա Փիրումեանը, - «մենք շատ ենք խանդավառուած»:


Այնուհետեւ խօսակցութիւն ծաւալուեց հայերէնի ուսուցման ընթացքում նորագոյն տեխնոլոգիաների հնարաւորութիւնների օգտագործման անհրաժեշտութեան հարցի շուրջ: «Արշակ Տիգրանեան» դպրոցի ներկայացուցիչ Վարդգէս Կուրոյեանը նշեց. «Ներկայիս պայմաններում գիրքը տեղի է տալիս համակարգչային միջոցներին, նորագոյն մեթոդներին, ինտերնետային հնարաւորութիւններին: Եւ, քանի որ դեռեւս չկան էլեկտրօնային միջոցներով հայերէնի կրթական ծրագրեր, դասագրքեր, հայերէնը չի ստացւում դարձնել նոյնքան հրապուրիչ, գրաւիչ, որքան անգլերէնն էէ: Ի պատասխան հարցադրմանը, ՀՀ ԿԳՆ սփիւռքի հետ կապերի բաժնի գլխաւոր մասնագէտ Թամարա Զալինեանն ընդգծեց, որ նախարարութիւնն ներկայումս աշխատանքներ են տարւում CD խտասալիկներով համալրուած դասագրքերի մշակման, հրատարակման ուղղութեամբ: ՀՀ սփիւռքի նախարար Հ. Յակոբեանն ընդգծեց. «խտասալիկները պատրաստելիս պէտք է այնտեղ ներառուեն նաեւ իւրաքանչիւր տարածաշրջանին յատուկ նիւթեր, հաշուի առնուեն տուեալ տարածաշրջանի, երկրի առանձնայատկութիւնները: Նոյն դասագիրքը չի կարելի ուղարկել եւ Արգենտինա, եւ ԱՄՆ: Բացի այդ, ԿԳՆ-ն դասագրքեր պատրաստելիս հաշուի է առնում, որ դրանք օտարախօս հայ երեխաների համար են»: Կուրոյեանը կրկին խօսելով, անհրաժեշտ համարեց դասագրքերն ստեղծելիս Հայաստանի եւ Սփիւռքի մասնագէտների եւ մանկավարժների ուժերը համատեղելը: Թամարա Զալինեանն աւելացրեց, որ իրենք արդէն վերոյիշեալ նկատառումներով հայ կրթօջախների համար դասագրքեր ստեղծելու որոշակի փորձ ունեն. Իրանի համար այդ եղանակով թարմացուել են դասագրքերը, Իրանի հայ դպրոցները համալրուած են դասագրքերնց դպրոցում նոյնպէս դասերն ընթանում են 3 ժամ, ունեն 160 աշակերտ: Սակայն խնդիրն այն է, որ ամերիկահայ երեխաների համար յատուկ դասագիրք չկայ, իրենք Իրանից են բերել դասագրքերը, որոնք գրուած են եղել իրանահայ երեխաների համար:


Տիկին Հրանոյշ Յակոբեանն իր պատասխան խօսքում առնձնացրեց երկու կարեւորագոյն խնդիր. առաջինը կիրակնօրեայ դպրոցների ստեղծումն է, որոնց մեծ տեղ յատկացրեց (յատկապէս` Ռուսաստանում): Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ միասին, ասաց տիկին Յակոբեանը, պէտք է աշխատեն նրանց համար` տեղական առանձնայատկութիւնների եւ պահանջների հաշուառմամբ հայոց լեզուի, հայոց պատմութեան առարկայական ծրագրերի, դասագրքերի ստեղծման ուղղութեամբ, եւ երկրորդ` մասնագէտ ուսուցչական կադրերի պատրաստումը Սփիւռքի հայ կրթօջախների համար: Նա նշեց, որ հայագիտական առարկաներ ուսանել ցանկացող սփիւռքահայ երիտասարդների համար հայրենական կառավարութիւնը յատկացրել է պետպատուերի տեղեր, «ցանկացած երկրից հայրենիք եկած հայ երիտասարդը հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն, արուեստ կարող է սովորել անվճար» (նախարարուհու այս խօսքը տեսահամաժողովի` Լոս Անջելեսի մասնակիցների կողմից նոյնպէս ընդունուեց ծափահարութիւններով): Այնուհետեւ տիկին Յակոբեանը կարեւոր խնդիր համարեց նաեւ ուսուցիչների վարձատրութիւնը, այն, որ ուսուցիչը պէտք է այնպէս վարձատրուի, որ ցանկանայ աշխատել, իսկ երիտասարդներն էլ` ձգտեն սովորել մանկավարժի մասնագիտութեամբ: Այս խնդիրը հրատապ նշանակութիւն ունի, քանի որ վերջին տասից աւելի տարիների տուեալներով Սփիւռքից Հայաստանի բուհերում մանկավարժի մասնագիտութեամբ գրեթէ ոչ մի երիտասարդ չի սովորել: Համայնքներում եւս պէտք է աշխատեն այս ուղղութեամբ:


Հրանուշ Յակոբեանը ԵՊՀ-ում ՀՀ սփիւռքի նախարարութեան անմիջական նախաձեռնութեամբ բացուած սփիւռքագիտութեան ամբիոնի խնդիրներից մէկը համարեց հայագիտական կադրերի պատրաստումը: «Ամբիոնում պէտք է ուսուցանուեն հայ գաղթօջախների պատմութիւնը, արեւմտահայերէնը, էթնիկական-ազգային հոգեբանութիւն, պատրաստուեն արեւմտահայերէնի մասնագէտներ, եւ, ընդհանրապէս` ուսումնասիրուի, թէ ի՞նչ պէտքեր ունի Սփիւռքը», - ասաց նա: Ուսուցչական կադրերի հարցում համայնքները եւս պէտք է գործ անեն, իրենց մօտ գտնեն երիտասարդների, որոնք կը ցանկանան ուսուցչի մասնագիտութիւն ձեռք բերել եւ աշխատել իրենց համայնքների հայկական դպրոցներում: Համայնքները պէտք է նաեւ միջոցներ գտնեն հայոց լեզուի, հայոց պատմութեան մասնագէտներ պատրաստելու նպատակով Հայաստան` երիտասարդների նպատակային ուսուցման ուղարկելու համար:


Տեսահամաժողովին իր նկատառումները յայտնեց նաեւ Դաւիթեան-Մայրամեան դպրոցի տնօրէն Օնիկ Հայրապետեանը. հայկական դպրոցներն ունեն տեսալսողական միջոցների` տեսաերիզների, խաղերի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի կարիք, այբբենարանի ուսուցումը մեծ յաջողութիւն կ'ունենար, «եթէ այն մշակուէր տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այլ հետաքրքիր ձեւերով, որպէսզի երեւոյթները շլացուցիչ դառնան եւ գրաւեն աշակերտներին»: Նա համամիտ է նախարարուհու` Կալիֆորնիայում կրթական աշխատախումբ ստեղծելու գաղափարին, որի նպատակը կը լինի ծրագրերի եւ դասագրքերի մշակումը եւ կարեւորեց յատկապէս, որ այդ ծրագրերը հեռանկարային լինէին` 5, 10 տարիների համար, որից յետոյ կը շարունակէին կրկին վերլուծել, տեսնել յետագայ խնդիրները: Օնիկ Հայրապետեանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցներում իրենց իսկ մշակած ծրագրերով եւ դասագրքերով են հիմնականում դասաւանդում:


Փասադենայի հայկական դպրոցի ուսուցչուհի Նորա Գույումջեանն իր խօսքում կարեւորեց այն, որ պէտք է Հայրենիքի կողմից սփիւռքահայ աշակերտների խրախուսման համակարգ ստեղծուի, մասնաւորապէս, շնորհուեն մրցանակներ: Տիկին Հ. Յակոբեանն հաւաստիացրեց, որ մրցանակներ պէտք է շնորհել ոչ միայն աշակերտներին, այլեւ` ուսուցիչներին, դպրոցների տնօրէններին: Նախարարութիւնը հէնց այս օրերին աշխատանք է տանում փետրուարի 21-ը` որպէս մայրենիի տօն, համապետական, համազգային տօն նշելու ուղղութեամբ, կոչ անելով Սփիւռքում նոյնպէս այն նշել: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը այդ օը համարում է մեկնարկային հայոց լեզուին - մայրենիին նուիրուած միջոցառումների շարքում, իսկ յաջորդ տարի նոյն օրը` ամփոփիչ, որի ժամանակ մրցանակներ կը յանձնուեն տարբեր անուանակարգերում, այդ թւում «տարուայ լաւագոյն ուսուցիչը», «տարուայ լաւագոյն տնօրէնը», «տարուայ լաւագոյն աշակերտը»:


Հրանուշ Յակոբեանը խօսեց նաեւ նախարարութեան մի շարք միջոցառումների մասին, որոնք կ'իրականացուեն 2009թ.: Հայ իրաւաբանների, ճարտարապետների, գործարարների, ՀՀ բուհերի սփիւռքահայ շրջանաւարտների համահայկական հաւաքները Երեւանում կազմակերպելով, նախարարութիւնը նպատակ ունի ստեղծել աշխարհում հայ ներուժի մասնագիտական ցանց եւ զարգացնել բացի ուղղահայեաց Սփիւռք - Հայրենիք,նաեւ` Սփիւռք - Սփիւռք զուգահեռ կապերը:


Լոս Անջելեսից Թոմ Ալեքսանեանը կրկին շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարից, պատմական իրողութիւն համարեց հեռուստակամուրջի միջոցով կրթութեան խնդիրներին նուիրուած տեսահամաժողովի կայացումը, որն, անշուշտ կը նպաստի Հայրենիքն ու Սփիւռքը կամրջելուն:


Տեսահամաժողովին իր եզրափակիչ խօսքում նախարարուհին կարեւորեց Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների դերը Սփիւռքի հետ տարուող աշխատանքներում: Հայաստանի դեսպանատները, հիւպատոսական ծառայութիւնները պէտք է միջնորդի դեր կատարեն ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Սփիւռքի մջեւ, օգնեն լուծելու խնդիրներ Հայաստան - Սփիւռք գործակցութեան զարգացման ճանապարհին: Մասնաւորապէս` Լոս Անջելեսի հիւպատոսութեանը կից, նախարարուհու հաւաստմամբ պէտք է կազմուի կրթական խումբ` օգնելու Սփիւռքի նախարարութեանը եւ կրթօջախներին հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան խնդիրները լուծելու գործում: «Մենք պէտք է ուժեղ, կարող Հայրենիք եւ ուժեղ Սփիւռք ունենանք» խօսքով եւ տեսահամաժողովի մասնակիցներին մեծապէս շնորհակալութիւն յայտնելով տիկին Հրանոյշ Յակոբեանը փակեց հեռուստակամուրջը:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: