|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Ծրագիր

ՀՀ սփիւռքի նախարարութեան 2016 թուականի աշխատանքային գործունէութեան 

 

1. Սփիւռքահայերի ինտէգրման ծրագրերի իրականացում 

Ծրագրի նպատակը.

  • Հայաստանում սփիւռքահայերի (սիրիահայերի, իրաքահայերի) ինտէգրման տարաբնոյթ ծրագրերի մշակում ու իրականացում,
  • Նրանց ինտէգրումը դիւրացնող իրաւական ակտերի նախագծերի մշակում եւ ներկայացում ՀՀ կառավարութիւն:

Ծրագրի շրջանակներում կ'իրականացուեն`

  • Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի խնդիրների լուծմանն օժանդակութիւն,
  • մասնակցութիւն սփիւռքահայերի ինտէգրման, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը (արեւելահայերէնի եւ ռուսաց լեզուի դասընթացների կազմակերպում` առնուազն 30 հոգու համար),
  • աջակցութիւն սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը (առնուազն 130 ուսանողի համար),
  • սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղուող կառոյցների առնուազն 3 միջոցառմանն օժանդակութիւն,
  • աջակցութիւն Հայաստանում գործող սփիւռքահայերի հասարակական միաւորումներին (3 կառոյցի):

2. Սփիւռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչութեան ծրագիր 

Ծրագրի նպատակը.

  • Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդում,
  • լեզուամշակութային ուծացման դէմ պայքար,
  • հայ ազգային ինքնութեան բարենպաստ միջավայրի ձեւաւորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու արմատաւորմանը, նրանց հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանը նպաստում,
  • Հայաստանի հետ սփիւռքահայութեան, առաջին հերթին` երիտասարդութեան կապերի սերտացում:

Ծրագիրն իրականացւում է 8 փուլով`

1-ին փուլ` յունիսի 12 – յունիսի 25

2-րդ փուլ` յունիսի 19 – յուլիսի 2

3-րդ փուլ` յուլիսի 3 - յուլիսի 16

4-րդ փուլ` յուլիսի 10 – յուլիսի 23

5-րդ փուլ` յուլիսի 17 – յուլիսի 30

6-րդ փուլ` յուլիսի 31 – օգոստոսի 13

7-րդ փուլ` օգոստոսի 7 - օգոստոսի 20

8-րդ փուլ` օգոստոսի 14 - օգոստոսի 27:

 

3. «Սփիւռք» ամառային դպրոց 

Ծրագրի նպատակը.

  • Հայրենիք-Սփիւռք յուսալի եւ արդիւնաւէտ կամուրջների ամրապնդումը,
  • հայոց լեզուի իմացութեանն ու կիրառմանը խրախուսում,
  • կրթական, մշակութային ծրագրերի եւ հայագիտական օջախների գործունէութեանը օժանդակում.
  • համայնքներում առկայ ներուժի հաշուառում,
  • համախմբումը եւ համահայկական ծրագրերում դրանց ներգրաւմանն աջակցութիւն:

«Սփիւռք» ամառային դպրոցում անցկացուելու են դասընթացնէր հինգ ուղղութիւններով`

  • հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացնէր` 4 շաբաթ տեւողութեամբ (յուլիսի 3-30),
  • սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում` 4 շաբաթ տեւողութեամբ (յուլիսի 3-30),
  • լրագրողների ամառային դպրոց` երկշաբաթեայ տեւողութեամբ (յուլիսի 3-16),
  • երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստում ամառային դպրոց` երկշաբաթեայ տեւողութեամբ (յուլիսի 3-16),
    • ազգային երգի, խմբավարների եւ պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց` երկշաբաթեայ տեւողութեամբ (յուլիսի 3-16):

4. ՀՀ անկախութեան 25-ամեակին նուիրուած «Իմ Հայաստան» համահայկական փառատօն 

Ծրագրի նպատակը.

  • Հայաստան-Սփիւռք-Արցախ մշակութային գործակցութեան խթանում եւ զարգացում,
  • ազգային ինքնութեան պահպանում,
  • զբօսաշրջութեան խթանում, Հայաստանի վերաբերեալ սփիւռքահայերի իրական կարծիքի ձեւաւորմանն աջակցութիւն,
  • Հայաստան-Սփիւռք գործակցութեան կառուցակարգերի ստեղծում` համահայկական մասնագիտական ընկերակցութիւնների միջոցով,
  • համահայկական միասնական տեղեկատուական դաշտի ստեղծում,
  • Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք մշակութային կապերի եւ համագործակցութեան ընդլայնում.
  • նոր գեղարուեստական համոյթների եւ տաղանդաւոր անհատ կատարողների յայտնաբերում եւ փառատօնին մանակցութեան ապահովում:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են հետեւեալ միջոցառումները.

  • «Պարարուեստի օրեր» (յուլիսի 20-30-ը), 
  • «Ասմունքի համահայկական փառատօն Շուշիում» (օգոստոս 1-5-ը),
  • «Երգչախմբային արուեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
  • «Դուդուկի եւ հայկական այլ նուագարանների փառատօն» (սեպտեմբերի 21-26-ը),
  • «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26):

5. Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան հիմնարար եւ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող կիրառական հետազօտութիւններ 

Ծրագրի նպատակը.

  • Սփիւռքեան համայնքների ուսումնասիրութիւն, հիմնախնդիրների վերհանում,
  • հրատարակութիւններ:

6. Մշակութային միջոցառումների իրականացում 

Ծրագրի նպատակը.

  • Սփիւռքահայ երախտաւորների ազգանպաստ գործունէութեան հանրահռչակում,
  • Սփիւռքի հայկական մասնագիտական ներուժի համախմբում եւ ներգրաւում Հայաստանի զարգացման գործընթացին,
  • Հայ ազգային հիմնախնդիրների վերհանում եւ դրանց լուծման մեխանիզմների մշակում,
  • Սփիւռքում հայապահպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսում,
  • Սփիւռքում հայապահպանութեան խնդիրների լուծմանն աջակցութիւն,
  • Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնութեան շուրջ համախմբմանը,հայապահպանութեանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցութիւն,
  • Հեռաւոր Սփիւռքի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցութիւն,
  • Հայ համայնքների ճանաչողութեան մակարդակի բարձրացում,համայնքային խնդիրների վերհանում,
  • Հայաստանի ներքին կեանքին սփիւռքի ներուժի ներգրաւում եւ սփիւռքահայերի աջակցութեամբ միջազգային կառոյցների հետ ներպետական կառոյցների աշխատանքի բարելաւում,
  • Ազգային նշանակութեան խնդիրների լուծման շուրջ Սփիւռքի ներուժի համախմբում,
  • Հայ ինքնութեան շուրջ համայնքերի միաւորմանն ու համախմբանը, համայնքային ինքնակառավարման կառոյցների ստեղծմանը նպաստում:

Կ'իրականացուեն հետեւեալ միջոցառումները.

  • «Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ,
  • Հայաստանի Հանրապետութիւնում համահայկական խորհրդաժողովների անցկացում.

1. Աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողների համաժողով,

2. Իսլամացած հայերի հիմնախնդիրներին նուիրուած համաժողով ,

3. Լրագրողների 8-րդ համաժողով,

4. «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողով,

5. «Մայրենի լեզուի ուսուցման խնդիրները» հայոց լեզուի ուսուցիչների տարածաշրջանային գիտագործնական համաժողով

  • Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած միջոցառումներ` Հայաստանում եւ Սփիւռքում.

1. Աջակցութիւն «համահայկական խորհրդիէ ձեւաւորմանը,

2. « Հայերի վիճակը աշխարհում» զեկոյցի պատրաստում,

  • Համահայկական մրցանակաբաշխութիւն,
  • Աջակցութիւն համայնքների կայացմանը (ՀՀ խորհրդանիշերի ձեռքբերում եւ առաքում),
  • Աշխատանք սփիւռքի համայքներում (գործուղումների ծրագիր),
  • Կրթամշակութային աջակցութիւն հայ համայնքներին (տարածաշրջանային),
  • Աջակցութիւն Մերձաւոր սփիւռքի հայ համայնքներին,
  • Սփիւռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հաւաքներ (Հայաստանում կամ սփիւռքում),
  • Հայկական սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման մեխանիզմների ու տուեալների միասնական համակարգի ստեղծում,
  • Եւրասիական տարածաշրջանի համայնքների կրթամշակութային զարգացում,
  • Սփիւռքեան կառոյցների եւ նշանաւոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում,Սփիւռքում
  • Համահայկական կառոյցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում, համագործակցութեան ընդլայնում եւ զարգացում:

7. Հայաստան-սփիւռք գործակցութեան թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում եւ հեռարձակում, ձեռքբերում եւ բազմացում 

Ծրագրի նպատակը.

  • Հայապահպանութեան եւ հայեցի դաստիարակութեան քարոզչութիւն,
  • Սփիւռքի հայ համայնքներում ուծացման վտանգի կասեցման գործընթացին նպաստում,
  • Հեռուստահաղորդումների ստեղծում,
  • Համահայկական տեղեկատուական համակարգի ստեղծում,
  • Սփիւռքի հայ համայնքներում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ իրազեկուածութեան, տեղեկատուութեան տարածման ապահովում:

8. Տեղեկատուական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայութիւններ 

Ծրագրի նպատակը.

  • Հայ հոգեւոր մշակութային արժէքների հանրահռչակում, մատչելիութեան ապահովում,
  • Հայ ժողովրդի պատմութեան, մշակութային ժառանգութեան եւ նուաճումների ներկայացում,
  • Հայ ազգային ինքնութեան արժէքների արմատաւորում,
  • Սփիւռք-Սփիւռք, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդում,
  • Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս Հայոց պետականութեան խորհրդանիշ եւ համայն հայութեան Հայրենիք ընկալելու գիտակցութեան արմատաւորում,
  • Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդում,
  • Մասնագիտական քննարկումների կազմակերպում, լեզուական մերձեցում, թարգմանչական աջակցութիւն:

Ծրագրում ներառւում են հետեւեալ կայքերը

  • «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու պարբերական,
  • Էլեկտրօնային գրադարան,
  • Արեւելահայերէնից արեւմտահայերէն եւ հակառակ փոխարկիչ,
  • Հայկական սփիւռքի պատմութեան վիրտուալ թանգարան,
  • Էլեկտրօնային շտեմարան:

9. Սփիւռքի հայկական կրթական հաստատութիւններին ուսումնական գրականութեան եւ օժանդակ նիւթերի մշակում եւ տրամադրում 

Ծրագրի նպատակը.

  • Հայապահպանութեան, լեզուամշակութային ուծացման դէմ պայքարին միտուած սփիւռքում գործող ամենօրեայ եւ մէկօրեայ դպրոցներին, կրթամշակութային, այլ հաստատութիւններին անհրաժեշտ եւ օգտակար ուսումնական, մեթոդական գրականութեամբ, ուսումնաօժանդակ, այդ թւում` էլեկտրօնային նիւթերով ապահովում,
  • Սփիւռքի հայկական համայնքներին աւելի քան 50.000 կտոր գիրք եւ այլ ուսումնական նիւթեր յատկացում,
  • Սփիւռքի մէկօրեայ եւ ամենօրեայ կրթօջախներին, մշակութային հաստատութիւններին յատկացուող ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան փոստային առաքման կազմակերպում:

10. Գրականութեան եւ խորհրդանշանների առաքում սփիւռքի համայնքներին 

Ծրագրի նպատակը.

  • Հայեցի կրթութեան, դաստիարակութեան, Հայոց պետականութեան գիտակցմանն ու հաղորդակցմանը նպաստում:

11. «Հայկական սփիւռք 2015» տարեգրքի հրատարակում 

«Հայկական սփիւռք» տարեգիրքն ամփոփ ներկայացնում է Սփիւռքում տեղի ունեցած առաւել յիշարժան ձեռնարկները, Հաաստանում եւ Սփիւռքում համահայկական կազմակերպութիւնների, հոգեւոր կառոյցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատութիւնների, ՀՀ պետական մարմինների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած յիշարժան ծրագրերն ու միջոցառումները:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: