|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփիւռքի նախարարութեան 2015 թուականի աշխատանքային գործունէութեան

 

 

 

1. Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան հիմնարար եւ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող կիրառական հետազօտութիւններ

Սփիւռքի հայ համայնքների եւ հիմնախնդիրների վերաբերեալ 12 ուսումնասիրութիւնների, պատուերների իրականացում`                                                                     

- Բէյրութի  Հայկազեան համալսարանի հայկական Սփիւռքի ուսումնասիրման կենտրոն

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «ամբերդէ հետազօտական կենտրոն

- «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

- ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ   

- ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտ

- ՀՀ ԳԱԱ փիլիսոփայութեան, սոցիոլոգիայի եւ իրաւունքի ինստիտուտ  

- ՀՀ ԳԱԱ գրականութեան ինստիտուտ  

- ՀՀ ԳԱԱ լեզուի ինստիտուտ  

- ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ աւտոմատացման պրոբլեմների ինստիտուտ 

- ԵՊՀ Իրաւագիտութեան ֆակուլտետ   

- ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետ

- «Նորավանք» ԳԿՀ



2.Սփիւռքի հայկական կրթական հաստատութիւններին ուսումնական գրականութեան եւ օժանդակ նիւթերի ձեռքբերում եւ տրամադրում    

Տարիներ շարունակ ծրագրի նպատակն է հայապահպանութեան, լեզուամշակութային ուծացման դէմ պայքարին միտուած սփիւռքում գործող ամենօրեայ եւ մէկօրեայ դպրոցներին, կրթամշակութային այլ, հաստատութիւններին ապահովել անհրաժեշտ եւ օգտակար ուսումնական, մեթոդական գրականութեան գրականութեամբ եւ ուսումնաօժանդակ նիւթերով: Տեղերից ստացուած պահանջարկի եւ Հայաստանում ու Սփիւռքում ստեղծուած անհրաժեշտ գրականութեան, նիւթերի անուանումներով կազմուած նորացուած ցանկը կ'ուղարկուի համայնքներ, այնտեղից ստացուած յայտադիմումների հիման վրայ կ'ուղարկուեն կրթօջախներ: Աշխարհի աւելի քան 30 երկրում գործող եւ գրականութեան կարիք ունեցող հայկական կրթճջախներին կը յատկացուեն աւելի քան 60.000 կտոր գիրք եւ այլ ուսումնական նիւթեր:                     



3. Տարածքային համագործակցութեան եւ համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովում                                      

3.1 «Երգում ենք Կ'ոմիտաս» համահայկական փառատօն                    

3.2 Աշխատակազմի պահպանման ծախսեր 



4. Հայաստան-Սփիւռք գործակցութեան թեմայով հեռուստահաղորդումների, ֆիլմերի եւ տեսահոլովակների պատրաստում եւ հեռարձակում, ձեռքբերում եւ բազմացում

- Արբանեակային հեռարձակմամբ հայոց լեզուի, հայ ժողովրդի պատմութեան, հայագիտութեան, մշակութային թեմաներով, հայրենադարձուածներին, աշխարհի տարբեր երկրներում կայացած հայորդիներին, այլադաւան եւ ծպտեալ հայերին նուիրուած ֆիլմերի, հաղորդումների թողարկում

- Ռադիօ եւ հեռուստահաղորդումների պատուիրում եւ տարածում (հաղորդաշարեր` «Սփիւռքի ժամ»-36, «Մերոնք»-48, «Աշխարհասփիւռ»-20, «Հայկական հետք»-48)

- Գովազդային ուսուցողական տեսահոլովակների պատուիրում, բազմացում եւ տարածում  

- ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը ներկայացնեղ հոլովակների պատրաստում

- Հայաստան-Սփիւռք գործակցութեան, հայրենադարձութեան, Հայաստան-Հայրենիքի, հայկական մշակոյթի եւ այլ թեմաներով ֆիլմերի, գրքերի եւ ուսուցողական այլ նիւթերի ձեռքբերում, բազմացում, տարածում (առնուազն 250 խտասալիկի պատրաստում)



5. Տեղեկատուական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայութիւններ  

- ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» (www.hayernaysor.am) էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

- Արեւելահայերէնից արեւմտահայերէն եւ հակառակը փոխարկիչ ծրագիր (Translator.am) զարգացում, նոր բառերով համալրում

- Էլեկտրօնային գրադարանի (www.lib.mindiaspora.am) համալրում  

- Հայկական սփիւռքի վիրտուալ թանգարանի (armdiasporamuseum.com) համալրում



6. «Ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան հաւաք եւ առաքում համայնքներին»   

- Սփիւռքում հայեցի կրթութեան եւ դատիարակութեան, հայ ինքնութեան պահպանման, մէկօրեայ եւ ամենօրեայ կրթօջախների կրթական խնդիրների լուծման աջակցութեան նպատակով եւ համայնքային կառոյցների (կրթամշակութային հաստատութիւնների) ներկայացրած պահանջարկի ու յայտադիմումների հիման վրայ տրամադրուող գրականութեան առաքման կազմակերպում 



7. «Հայկական սփիւռք -2014» տարեգրքի հրատարակում   

- Տարեգիրքն ամփոփում է իրականացրած ծրագրերի, յիշարժան իրադարձութիւնների, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման քաղաքականութեան շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների մասնակցութեամբ իրականացուող միջոցառումները, ՀՀ ՍՆ ձեռնարկները, հայ համայնքների, համահայկական կառոյցների, լրատուամիջոցների, կրթամշակութային հաստատութիւնների, բարեգործական հիմնադրամների, հայկական հասարակական այլ կազմակերպութիւնների իրականացրած ծրագրերի, ձեռնարկների մասին համապարփակ տեղեկատուութիւն

- Տարեգիրքը հրատարակւում է` արեւելահայերեն-ռուսերեն եւ արեւմտահայերեն-անգլերէն տարբերակներով:



8. Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան ճանաչողական այցելութիւնների «Արի տուն-2015» ծրագիր                     - 2015թ. «Արի տուն» ծրագրով նախատեսւում է սփիւռքահայ 13-18տ. մինչեւ 1100 երիտասարդի հայրենաճանաչութեան կազմակերպում: Նախորդ տարուայ նման ծրագիրը կ'ընթանայ 8 փուլով եւ կը ներառի ինչպէս շրջայցեր, այնպէս էլ ճամբարային օրեր, հայոց լեզուի 5-օրեայ ուսուցում, հանդիպումներ պետական այրերի, մշակոյթի եւ ազգային գործիչների հետ                          

- Դիւանագիտական ներկայացուցչութիւնների, համայնքների, հայկական, հոգեւոր կառոյցների, կրթօջախների հետ աշխատանքների արդիւնքում ստացուած յայտերի հիման վրայ 2015թ. մասնակիցների ցուցակների կազմում:       

- ՏԻՄ-ի, Երեւանի վարչական շրջանների այլ հաստատութիւնների եւ անհատների հետ աշխատանքի կազմակերպում` հիւրընկալ ընտանիքների յայտերի հաւաքագրման ուղղութեամբ: Ծրագիրը կ'իրականացուի 14 յունիսից-29 օգոստոս:



9. Մշակութային միջոցառումների իրականացում, այդ թւում   

9.1. «Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ 

- Նշանաւոր անհատներին նուիրուած ծրագրի մշակում եւ իրականացում 

- 2015թ. ծրագրում ներառուած են Դանիէլ Վարուժանի, Համաստեղի, Անդրանիկ Օզանեանի, Փանօս Թերլեմեզեանի, Միսիոներներ-արդարների անունները    

- Կը պատրաստուեն տարուայ մեծերին նուիրուած հեռուստահաղորդումներ եւ ֆիլմեր         

- Կը թողարկուեն DVD գրքեր, որոնք էլ կը տրամադրուեն համայնքներին    

- Հայաստանի եւ սփիւռքի կրթամշակութային հաստատութիւններում կը կազմակերպուեն միջոցառումներ նուիրուած տարուայ մեծերին


9.2. ՀՀ-ում համահայկական խորհրդաժողովների անցկացում 

-«Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատասխանատուութեան միջազգային իրաւական հիմնահարցերը» խորագրով միջազգային  գիտաժողով  

- «Համահայկական խորհրդի գործունէութեան ձեւաւորման սկզբունքները» խորագրով համաժողովի               կազմակերպում            

- «Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողով» 

- «Իսլամացած հայերի հիմնախնդիրներին նուիրուած համաժողով» 

- «Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման խնդիրները» համաժողով             

- «Իրիահայ համայնքի հիմնախնդիրները» համաժողով   

- «Հայկական առեւտրաարդիւնաբերական պալատների ներկայացուցիչների» համաժողով  

- «Սրտաբանների եւրակովկասեան համաժողով»  


9.3. Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ   

-Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ տարածաշրջանային յանձնաժողովների մինչեւ 50 ներկայացուցիչների եռօրեայ հաւաք Հայաստանում        

- Հանրային իրազեկմանն ուղղուած միջոցառումներ


9.4. Աջակցութիւն համայնքների կայացմանը        

- Նախատեսւում են ՀՀ պետական խորհրդանիշների (ՀՀ պետական զինանշան, դրօշ, օրհներգի CD, ՀՀ նախագահի լուսանկար, հայկական այբուբենի վահանակ) փաթեթների տրամադրում, առաքում համայնքային, համահայկական, կրթամշակութային կառոյցներին եւ հայկական այլ կազմակերպութիւններին` շուրջ 100 հասցէով


9.5. Համահայկական մրցանակաբաշխութիւն    

Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար` կառոյցների եւ անհատների ունեցած ներդրման գնահատման եւ խրախուսման նպատակով առնուազն 3 մրցոյթի անցկացում   

- «Մայրենիի պաշտպան»              

- «Լաւագոյն լրատուամիջոց»

- «Լաւագոյն համայնք»

- «Լաւագոյն հայկական ընտանիք»

- «Լաւագոյն մշակութային համոյթ» (երգի, պարի)  անուանակարգերով


9.6. Աշխատանք Սփիւռքի համայնքների հետ (գործուղումների ծրագիր)


9.7. Կրթամշակութային աջակցութիւն հայ համայնքներին (Աւստրալիա, Հարաւային Ամերիկա)

-Աւստրալիայի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման աջակցութեան ծրագրի իրականացում. համայնքներում կրթամշակութային միջոցառումների իրականացում

- Մասնակցութիւն նախարարութեան ծրագրերին 

- Հայոց լեզուի 2 ուսուցչի եւ 1 պարուսոյցի գործուղում տարածաշրջան


9.8. Սփիւռքի հայ համայնքների ղեկավարների տարածաշրջանային հաւաքներ (Հայաստանում կամ Սփիւռքում)

 - Նախատեսւում է երկու հաւաք-հանդիպում` եւրոպական եւ ԱՊՀ տարածքների համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների մակարդակով, ուր քննարկման կը ներկայացուեն համայնքների ինքնակազմակերպմանը, լեզուամշակութային ուծացման դէմ պայքարին, կրթամշակութային խնդիրներին, հայապահպանական, «Հայկական ընտանիք» ծրագրերին, համազգային առաջնահերթութիւններին նուիրուած հարցեր:


9.9. Սփիւռքահայերի ինտէգրման ծրագրով նախատեսւում է`

- Սփիւռքահայ ուսանողների եւ աշակերտների համար էքսկուրսիաների կազմակերպում  (թանգարաններ, տեսարժան վայրեր, մշակութային միջոցառումների կազմակերպում)

- Սփիւռքահայերի ինտէգրման միջոցառումների կազմակերպում (հաւաք-քննարկումներ, շփման երեկոներ)

-Սփիւռքահայ արուեստագէտների (պարողներ, թատերական գործիչներ, երգիչներ եւ երգչախմբեր) գործունէութեան աջակցութեան ապահովում  

-Հայաստանում բնակուող սիրիահայերի հիմնախնդիրների օպերատիւ լուծում տալու նպատակով պարբերական հաւաք-հանդիպումների կազմակերպում (եռամսեակային կտրուածքով) 

-Աջակցութիւն սփիւռքահայ ստեղծագործողների կայացմանը Հայաստանի Հանրապետութիւնում (գրքի տպագրութիւն,  ցուցահանդէսների կազմակերպում, գովազդային պաստառների տպագրութիւն) 


9.10. Հայկական սփիւռքի գիտական կրթական տնտեսական մշակոյթային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման եւ համախմբման ծրագիր 

- շուրջ 12.000 տարբեր համայնքների, կազմակերպութիւնների, անհատների մասին ամբողջական տուեալների, տեղեկութիւնների հաւաքագրում եւ մուտքագրում էլեկտրօնային շտեմարան     

- Համահայկական մասնագիտական ցանցերի աշխատանքների ակտիւացում           

- Համահայկական ծրագրերում սփիւռքահայերի մասնակցութեան ապահովում, նրանց ներուժի օգտագործման համար նպաստաւոր միջավայրի ձեւաւորմանն աջակցութիւն

- Սփիւռքի եւ Հայաստանի մասնագիտական կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան ծրագրերի մշակում եւ իրականացում


9.11. ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցութեան ծրագրի իրականացում  

- ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում եւ /կամ ՀՀ-ում    

-Ռուսախօս եւ ուկրաինախօս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նիւթերի ձեռքբերում եւ տրամադրում համայնքներին         

- Աջակցութիւն հայկական համայնքների մշակութային խմբերի ձեռնարկումներին        

- Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների եւ շարադրութեան մրցոյթների կազմակերպում համայնքներում    

-Աջակցութիւն տարածաշրջանի կրթական հաստատութիւններին, հայագիտական կենտրոններին (աջակցութիւն «Դոնի ռոստովի «Հայազգ» մշակութալուսաւորչական հիմնադրամի էլեկտրօնային հանրագիտարանին  

- Հայաստանի մշակութային համոյթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում

- Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ


9.12. Սփիւռքեան կառոյցների եւ նշանաւոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում    

- Նախարարութեան գործունէութեան արդիւնքում տարէցտարի ընդլայնուող համագործակցութեան շրջանակներում սփիւռքեան մշակութային համոյթներ, խմբեր, անհատ կատարողներ, ինչպէս նաեւ նշանաւոր հայորդիներ ցանկութիւն են ունենում  ամենատարբեր ծրագրերով հանդէս գալ Հայաստանում, երեւանեան բեմերում, նախարարութեան եւ գործընկեր այլ կազմակերպութիւնների հետ միասին կազմակերպել միջոցառումներ, համերգներ եւ այլն: Այս անհրաժեշտութիւնից է բխում ծրագրի իրականացումը:


9.13. «Սփիւռք» ամառային դպրոցի կազմակերպում   

- Ծրագրի նպատակն է հայապահպանութեան խթանումը սփիւռքի մասնագէտների վերապատրաստման միջոցով: Նախատեսւում է 250 սփիւռքահայի մասնակցութիւն: 2015-ի ծրագրում ներառուած են հետեւեալ ուղղութիւններով դասընթացները     

- հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացնէր (յուլիսի 9 – օգոստոսի 1)  

- սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում  (յուլիսի 14 – օգոստոսի 1)

- ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացնէր (յուլիսի 21 – օգոստոսի 1)

- լրագրողների ամառային դպրոց (յուլիսի 21 – օգոստոսի 1)           

- երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց (յուլիսի 21 – օգոստոսի 1)    

- համայնքային աշխատողների եւ ղեկավարների դասընթացնէր (յուլիսի 26 – օգոստոսի 1)    


Ծրագիրը կը գործարկուի յուլիս-օգոստոս ամիսներին 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: