|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Ծրագիր

ՀՀ սփիւռքի նախարարութեան 2014 թուականի աշխատանքային գործունէութեան

 

1.Սփիւռքագիտական հետազօտութիւնների կազմակերպում

 Ծրագրի նպատակն է սփիւռքեան համայնքների ուսումնասիրութիւնը, հիմնախնդիրների վերհանումը եւ հրատարակութիւնները, որի շրջանակներում կը կտարուեն Սփիւռքի հայ համայնքների եւ հիմնախնդիրների վերաբերեալ ուսումնասիրութիւններ, պատուերների ձեւակերպում եւ թեմատիկ ուսումնասիրութիւնների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերի պատրաստում: 

 

2.Համահայկական համաժողովների կազմակերպում

Ծրագիրն իրականացւում է Սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի համախմբման եւ արդիւնաւէտ կիրառման նպատակով,   այն հնարաւորութիւն է ընձեռում գնահատել, ձեւաւորել ընդհանուր մօտեցումներ, առաջադրուած խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ եւ մեթոդներ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետութեան եւ Հայկական սփիւռքի համար նշանակութիւն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփիւռքի համակարգուած մասնակցութեան ապահովումը, հայ կանանց ներուժի համախմբում, Հայաստան-Սփիւռք  գործակցութեան ընդլայնում, Սփիւռքում հայ ինքնութեան պահպանում եւ զարգացումը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած միջոցառումների համակարգում, համահայկական կառոյցների միջեւ համագործակցութեան խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը: Այս նպատակով կազմակերպուելու եւ իրականացուելու են հետեւեալ համաժողովները`

  • «Հայաստան-Սփիւռքե 5-րդ համաժողով - Սփիւռքի կառոյցների մինչեւ 600 ներկայացուցիչների մասնակցութեամբ եռօրեայ համաժողովի անցկացում սեպտեմբերի 19-20-ը Երեւանում, արդի ժամանակաշրջանի Հայրենիք-Սփիւռք գործակցութեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների եւ անելիքների ճշգրտում,
  • Հայ կանանց համահայկական համաժողով - Սփիւռքի մինչեւ 200 հայազգի կին գործիչների մասնակցութեամբ եռօրեայ համաժողովի կազմակերպում  հոկտեմբերի 9-12-ը Հայաստանում,
  • Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ տարածաշրջանային յանձնաժողովների մինչեւ 50 ներկայացուցիչների եռօրեայ հաւաք-հանդիպում մայիսի 25-ին Հայաստանում:

3.Մշակութային միջոցառումների իրականացում

Ծրագրի նպատակն է`

Սփիւռքահայ երախտաւորների ազգանպաստ գործունէութեան հանրահռչակումը,


Սփիւռքի հայկական մասնագիտական ներուժի համախմբումը եւ ներգրաւումը Հայաստանի զարգացման գործընթացին,


Հայ ազգային հիմնախնդիրների վերհանումը եւ դրանց լուծման մեխանիզմների մշակումը,


Սփիւռքում հայապահպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսումը,


Սփիւռքում հայապահպանութեան խնդիրների լուծմանն աջակցութիւնը,


Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնութեան շուրջ համախմբմանը, հայապահպանութեանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցութիւնը,


Հայ համայնքների ճանաչողութեան մակարդակի բարձրացումը, համայնքային խնդիրների վերհանումը,


Հայաստանի ներքին կեանքին սփիւռքի ներուժի ներգրաւում եւ սփիւռքահայերի աջակցութեամբ միջազգային կառոյցների հետ ներպետական կառոյցների աշխատանքի բարելաւումը,


Ազգային նշանակութեան խնդիրների լուծման շուրջ Սփիւռքի ներուժի համախմբումը


Հայ ինքնութեան շուրջ համայնքերի միաւորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման կառոյցների ստեղծմանը նպաստումը:


Ծրագրի շրջանակներում կ'իրականացուեն հետեւեալ միջոցառումները.

*«Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ: 2014 թուականին «Մեր մեծերը» ծրագրում ներառուած են Գալուստ Գիւլբենկեանը, Յովհաննէս Թումանեանը, Կոմիտասը, Սիամանթոն եւ արշիլ Գորկին:

*Համահայկական մրցանակաբաշխութիւն:

*Աշխատանք սփիւռքի համայքների հետ (գործուղումների ծրագիր):

*Կրթամշակութային աջակցութիւն հայ համայնքներին (տարածաշրջանային):

*Աջակցութիւն մերձաւոր սփիւռքի հայ համայնքներին:

*Սփիւռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հաւաքներ (Հայաստանում կամ Սփիւռքում):

*Հայկական սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման եւ համախմբման ծրագիր:

*Սփիւռքեան կառոյցների եւ նշանաւոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում:

 

4.Սփիւռքահայերի ինտէգրման գործընթացի կազմակերպում

Հայաստանում սփիւռքահայերի (իրաքահայեր, սիրիահայեր) ինտէգրման ծրագրերի շրջանակներում կ'իրականացուեն հետեւեալ միջոցառումները`

*Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ինտէգրումը դիւրացնող իրաւական ակտերի նախագծերի մշակում եւ ներկայացում ՀՀ կառավարութիւն,

*Սփիւռքահայերի կրթական, մշակութային ինտէգրմանը նպաստող ծրագրերի մշակում եւ իրականացում, սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունէութեան ապահովմանն աջակցութեան ցուցաբերում,

*Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ծրագրային նախաձեռնութիւնների խրախուսում, աջակցութիւն Հայաստանում գործող սփիւռքահայերի հասարակական միաւորումներին:

 

5.Սփիւռքի երիտասարդների «արի տունե  հայրենաճանաչութեան ծրագիր

«Արի տուն» ծրագիրն իրականացւում է երկշաբաթեայ փուլերով, որի ընթացքում սփիւռքահայ երիտասարդները` բնակուելով հիւրընկալ ընտանիքներում հնարաւորութիւն են ունենում ճանաչել հայ ընտանիքի աւանդոյթները, շփուել հայ երիտասարդութեան հետ, ծանօթանալ իրենց հասակակիցների հետաքրքրութիւններին, ստեղծել կապեր, շրջագայել եւ ծանօթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնութեան գեղատեսիլ անկիւններին, ունենալ բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտութեան դասեր առնել Հայրենիքում, սովորել ազգային պարեր եւ երգեր, ինչպէս նաեւ հասակակիցների հետ արդիւնաւէտ ժամանակ անցկացնել «արի տունէ ամառային ճամբարում:  ծրագիրն իրականացւում  է 8 փուլով` յունիսից մինչեւ օգոստոս:

 

6.«Սփիւռք» ամառային դպրոցի կազմակերպում

Սփիւռքի հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու զօրացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզուի իմացութեան մակարդակի բարձրացմանը, Սփիւռքի ԶԼՄ-ների գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցութեան նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի բազայի վրայ 2014 թ. կազմակերպում է «Սփիւռք» ամառային դպրոց: «Սփիւռք»  դպրոցում գործելու են  դասընթացնէր վեց ուղղութիւններով.

«Սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում» - 14 յուլիս – 2 օգոստոս

«Սփիւռքի լրագրողների դասընթաց» - 21 յուլիս – 2 օգոստոս

«Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց» - 21 յուլիս – 2 օգոստոս

«Հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացներ» - 7 յուլիս – 2 օգոստոս

«Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» - 21 յուլիս – 2 օգոստոս

«Սփիւռքի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների եւ աշխատակիցների վերապատրաստում» - 21 յուլիս – 2 օգոստոս:

 

7.«Իմ Հայաստան» համահայկական փառատօն

Փառատօնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, Սփիւռքում հայ մշակոյթի, մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը: «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի բացումը կը կայան յուլիսի 1-ին եւ նրա շրջանակներում նախատեսւում են հետեւեալ միջոցառումները.

«Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»

«Պարարուեստի օրեր» - 1-10 յուլիս

«Երգչախմբային արուեստի օրեր» - 1-5 օգոստոս

«Անհատ կատարողների ելոյթներ»

«Հայկական նուագարանների փառատօն» - 20-25 սեպտեմբեր

 

8.Հայաստան-Սփիւռք գործակցութեան թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում եւ հեռարձակում, ձեռքբերում եւ բազմացում

Ծրագրի նպատակը հայ ժողովրդի ազգային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի համար կենսական նշանակութիւն ունեցող հայապահպանութեան հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով աշխարհի բոլոր հայ համայնքներին հասանելի դարձնել հայկական մշակոյթը, արուեստը, պատմութիւնը, ազգային արժէքներն ու ֆիլմերը:

 

9.Տեղեկատուական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայութիւններ

Ծրագրի նպատակն է`

Հայ հոգեւոր մշակութային արժէքների հանրահռչակումը, մատչելիութեան ապահովումը,

Հայ ժողովրդի պատմութեան, մշակութային ժառանգութեան եւ նուաճումների ներկայացումը

Հայ ազգային ինքնութեան արժէքների արմատաւորումը,

Սփիւռք-Սփիւռք, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդումը,

Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս Հայոց պետականութեան խորհրդանիշ եւ համայն հայութեան Հայրենիք ընկալելու գիտակցութեան արմատաւորումը,

Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդումը,

Մասնագիտական քննարկումների կազմակերպումը, լեզուական մերձեցումը, թարգմանչական աջակցութիւնը:

Ծրագրի շրջանակներում իրականացւում են`

*ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի հրատարակում,

*Հայոց լեզուի թարգմանչական ծրագրի զարգացում, փոխարկիչի նոր բառով համալրում,

*Էլեկտրօնային գրադարանի համալրում, գործունէութեան վերահսկողութիւն,

*Վիրտուալ թանգարանի համալրում, գործունէութեան վերահսկողութիւն,

*Էլեկտրօնային շտեմարանի համալրում:

 

10. Գրականութեան եւ խորհրդանշանների առաքում սփիւռքի համայնքներին

Ծրագրի շրջանակներում կազմակերպւում է Սփիւռքին տրամադրուող ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան յայտերի ստացումը եւ դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսուած ծաւալներով ապահովուում է անհրաժեշտ ուսումնական գրականութեան առաքումն ըստ հասցէների: Յայտերը ստացւում են Սփիւռքի կրթօջախներից` սահմանուած ձեւաչափով, ինչպէս նաեւ համայնքների ղեկավարներից եւ ՀՀ դեսպանատներից:

 

11. «Հայկական սփիւռք-2013» տարեգրքի հրատարակում

«Հայկական սփիւռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփիւռքում տեղի ունեցած առաւել յիշարժան ձեռնարկները, Հաաստանում եւ Սփիւռքում համահայկական կազմակերպութիւնների, հոգեւոր կառոյցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատութիւնների, ՀՀ պետական մարմինների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած յիշարժան ծրագրերն ու միջոցառումները:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: