|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփիւռքի նախարարութեան 2013թ. աշխատանքային գործունէութեան

 

1. Սփիւռքահայերի ինտէգրման գործընթացի կազմակերպում

Հայաստանում սփիւռքահայերի (իրաքահայեր, սիրիահայեր) ինտէգրման ծրագրերի իրականացում

*Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ինտէգրումը դիւրացնող իրաւական ակտերի նախագծերի մշակում եւ ներկայացում ՀՀ կառավարութիւն,

*սփիւռքահայերի կրթական, մշակութային ինտէգրմանը նպաստող ծրագրերի մշակում եւ իրականացում, սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունէութեան ապահովմանն աջակցութեան ցուցաբերում,

*Հայաստան տեղափոխուած սփիւռքահայերի ծրագրային նախաձեռնութիւնների խրախուսում, աջակցութիւն Հայաստանում գործող սփիւռքահայերի հասարակական միաւորումներին:


2.Սփիւռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելութիւնների «Արի տուն» 2013թ. ծրագրի մշակում եւ իրականացում

Հայաստանի հետ Սփիւռքի երիտասարդութեան կապերի ամրապնդմանն աջակցութիւն, ազգային արժեհամակարգի եւ ազգային ինքնութեան գիտակցութեան ձեւաւորմանը նպաստում

* «Արի տուն» 2013 ծրագիրը հաստատելու մասինէ ՀՀ կառավարութեան որոշման նախագծի մշակում (ծրագրի նպատակների, հիմնախնդիրների, մշակման իրաւական հիմքերի, ակնկալուող արդիւնքների, իրականացման սկզբունքների, իրականացմանն ուղղուած գործողութիւնների, ֆինանսական ապահովման սահմանումների ներառմամբ)

* ծրագրի  իրականացում. ծրագրին սփիւռքահայ 13-20 տարեկան առնուազն 900 երիտասարդների մասնակցութեան ապահովում,

* ըստ յայտերի  ընտրուած մասնակիցների` Հայաստան այցելութեան կազմակերպում, 

* ծրագրային միջոցառումների իրականացում, 



3. «Սփիւռք» ամառային դպրոցի կազմակերպում

Սփիւռքի կազմակերպումը խթանելու նպատակով մասնագէտների վերապատրաստում «Սփիւռք»ամառային դպրոցի գործունէութեան միջոցով

* սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում,

* լրագրողների ամառային դպրոց,

* երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց,

* հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացնէր,

* ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացնէր:



4. Հայաստան-Սփիւռք գործակցութեան թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում եւ հեռարձակում, ձեռքբերում եւ բազմացում

Հայապահպանութեան եւ հայեցի դաստիարակութեան քարոզչութիւն, սփիւռքի հայ համայնքներում ուծացման վտանգի կասեցման գործընթացին նպաստում, հեռուստահաղորդումների ստեղծում, նախարարութեան գործունէութեան լուսաբանում, համահայկական տեղեկատուական համակարգի ստեղծում, Սփիւռքի հայ համայնքներում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ իրազեկուածութեան, տեղեկատուութեան տարածման ապահովում

 

5. Սփիւռքագիտութեան ոլորտի համար մագիստրոսական կրթութեամբ կադրերի պատրաստման նպատակով ուսանողական նպաստների եւ կրթաթոշակների տրամադրում

Սփիւռքագէտների պատրաստմանն աջակցութիւն

* «Սփիւռքագիտութիւն»  մասնագիտութեամբ մագիստրոսական ուսուցման պատուերների ձեւակերպում



6. Սփիւռքագիտական հետազօտութիւնների կազմակերպում

Սփիւռքեան համայնքերի ուսումնասիրութիւն, հիմնախնդիրների վերհանում

* Սփիւռքի հայ համայնքների եւ հիմնախնդիրների վերաբերեալ ուսումնասիրութիւնների, պատուերների ձեւակերպում,                                                              

* թեմատիկ ուսումնասիրութիւնների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերի պատրաստում

 

7.  Մշակութային միջոցառումների իրականացում

Սփիւռքահայ երախտաւորների ազգանպաստ գործունէութեան հանրահռչակում, Սփիւռքի հայկական մասնագիտական ներուժի  համախմբում եւ ներգրաւում Հայաստանի զարգացման գործընթացին, հայ ազգային հիմնախնդիրների վերհանում եւ դրանց լուծման մեխանիզմների մշակում, Սփիւռքում հայապահպանութեան,  ինչպէս նաեւ ՀՀ-ի զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսում, Սփիւռքում հայապահպանութեան խնդիրների լուծմանն աջակցութիւն,Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնութեան շուրջ համախմբմանը,հայապահպանութեանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցութիւն, Հայ համայնքների ճանաչողութեան մակարդակի բարձրացում,համայնքային խնդիրների վերհանում, Հայաստանի ներքին կեանքին սփիւռքի ներուժի ներգրաւում եւ սփիւռքահայերի աջակցութեամբ միջազգային կառոյցների հետ ներպետական կառոյցների աշխատանքի բարելաւում, ազգային նշանակութեան խնդիրների լուծման շուրջ Սփիւռքի ներուժի համախմբում, հայ ինքնութեան շուրջ համայնքերի միաւորմանն ու համախմբանը, համայնքային ինքնակառավարման կառոյցների ստեղծմանը նպաստում

*«Մեր մեծերը» նշանաւոր անհատներին նուիրուած ծրագրի մշակում եւ իրականացում,

( Արշակ Չոպանեանի  (141-ամեակ), Գեւորգ Զ Չորեքչեանի (145-ամեակ), Վիլեամ Սարոյեանի (105-ամեակ), Նիկոլ Աղբալեանի (140-ամեակ) անունները, ինչպէս նաեւ Հայաստանի շախմատի հաւաքականը:)

*Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումներ,

*Աջակցութիւն համայքների կայացմանը (ՀՀ խորհրդանիշերի ձեռքբերում),

*Աշխատանք սփիւռքի համայքներում (գործուղումների ծրագիր),

*Կրթամշակութային աջակցութիւն հայ համայքներին (տարածաշրջանային),

*Աջակցութիւն Մերձաւոր սփիւռքի համայքներին,

*Սփիւռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հաւաքներ (Հայաստանում կամ սփիւռքում),

*Հայկական սփիւռքի  գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման մեխանիզմների ու տուեալների միասնական համակարգի ստեղծում

*ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային զարգացում,

*Սփիւռքեան կառոյցների եւ նշանաւոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում



8. Հայաստանի Հանրապետութիւնում համահայկական համաժողովների անցկացում

Մասնագիտական համաժողովների կազմակերպում

*  հայ օտարագիր գրողների համաժողով

*հայ լոբբիստների համաժողով

* բանկիրների եւ ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողով

* երիտասարդական կազմակերպութիւնների համահայկական ֆորում

* իրաւաբանների համահայկական համաժողով



9. Համահայկական մրցանակաբաշխութեան անցկացում

Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար` կառոյցների ու անհատների ունեցած ներդրման գնահատման եւ խրախուսման նպատակով առնուազն 3 մրցոյթի անցկացում

*  «Մայրենիի պաշտպան»,

* «Երիտասարդական/ուսանողական կ'ազմակերպութիւն»,

* «Լաւագոյն մանկական ստեղծագործութիւն»` «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» եւ «Մայր իմ անուշ ու անգին»անուանակարգերով



10. Սփիւռքի հայկական համայնքներում գործող մշակութային խմբերի հետ համագործակցութիւն եւ համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովում

Սփիւռքի եւ Հայաստանի ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի ամրապնդում, համատեղ ծրագրերի մշակում եւ իրականացում

* տարածքային համագործակցութեան եւ համահայկական մշակութային ծրագրերի իրականացում,

*հանրային իրազեկում,  

*միջոցառումների ժամանակացոյց,

*իրականացուած միջոցառումների վաւերագրերի հաւաքագրում, նիւթերի հրապարակում, 

*միջոցառումների վերաբերեալ հաշուետուութիւնների, տեղեկանքների կազմում



11. Տեղեկատուական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայութիւններ

Հայ հոգեւոր մշակութային արժէքների հանրահռչակում, մատչելիութեան ապահովում, հայ ժողովրդի պատմութեան, մշակութային ժառանգութեան եւ նուաճումների ներկայացում,  հայ ազգային ինքնութեան արժէքների արմատաւորում, Սփիւռք-Սփիւռք, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդում, Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս Հայոց պետականութեան խորհրդանիշ եւ համայն հայութեան Հայրենիք ընկալելու գիտակցութեան արմատաւորում, Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդում, մասնագիտական քննարկումների կազմակերպում, լեզուական մերձեցում, թարգմանչական աջակցութիւն

*ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի հրատարակում,

*հայոց լեզուի թարգմանչական ծրագրի զարգացում, փոխարկիչի նոր կոնցեպտերով համալրում,

*էլեկտրօնային գրադարանի համալրում, գործունէութեան վերահսկողութիւն



12. Ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան առաքում սփիւռքի համայնքների

Հայեցի կրթութեան, դաստիարակութեան, Հայոց պետականութեան գիտակցմանն ու հաղորդակցմանը նպաստում

*Պահանջարկի ուսումնասիրութեան արդիւնքում` ուսումնական եւ հանրամատչելի գրականութեամբ, նիւթերով եւ պարագաներով ժամանակին եւ  նախատեսուող ծաւալներով ապահովում,

 

13. «Հայկական Սփիւռք-2012» տարեգրքի հրատարակում

Սփիւռքի հայ համայնքների գործունէութեան վերաբերեալ իրազեկում եւ լուսաբանում

*Տարեգրքի հրատարակման մասին ՀՀ կառավարութեան որոշման նախագծի մշակում (ծրագրի նպատակների, հիմնախնդիրների, ակնկալուող արդիւնքների, իրականացման սկզբունքների, ֆինանսական ապահովման սահմանումների ընգրկմամբ)

*սփիւռքեան կառոյցների եւ անհատների գործունէութեան, յիշարժան դրուագների, ձեռքբերումների, յաջողութիւնների մասին տեղեկատուութեան հաւաքում, ճշգրտում,  *«Հայկական Սփիւռք-2012» տարեգրքի նիւթերի մշակում, հրատարակութեան համար խմբագրում,   *«Հայկական Սփիւռք-2012» տարեգրքի հրատարակման համար անհրաժեշտ պահանջներ ներառող, սահմանուած ժամկէտում տեխնիկական բնութագրի կազմում, 



14. ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպչական գործառոյթների իրականացում

ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի նիստերի կազմակերպում, նախարարութեան անձնակազմի կառավարման իրաւական եւ կազմակերպչական գործառոյթների իրականացում, նախարարութեան աշխատակազմի հաշուապահական հաշուառման վարում,մտից եւ ելից փաստաթղթերի գրանցման եւ առաքման ապահովում, իրաւական ակտերի նախածգերի մշակում

*Ատեանի նիստին քննարկուելիք հարցերի պատրաստում,

*նիստերի կազմակերպում,

*Նախարարութեան անձնակազմի թափուր պաշտօնների համալրում, 

*ՀՀ օրէնսդրութեանը համաձայն` մրցոյթների, վերապատրաստումների, ատեստաւորումների կազմակերպում,

*սահմանուած ժամկէտում հաշուապահական հաշուետուութիւնների ներկայացում, համապատասխան լիազօր մարմիններին,

*նախարարութեան փաստաթղթաշրջանառութեան ընթացքի սահմանուած կարգով ապահովում,

* իրաւական ակտերի նախագծերի մշակում

 

15.  Հայրենիք-Սփիւռք գործակցութեան ծրագրերի իրականացման ապահովում

«Հայրենիք-Սփիւռք կ'ենտրոն» է ՊՈԱԿ-ի գործունէութեան ապահովում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: