|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ՀՀ սփիւռքի նախարարութեան 2012թ. աշխատանքային գործունէութեան ծրագիրը


 1.Սփիւռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելութիւնների  «Արի տուն» ծրագիր



«Արի տուն» ծրագիրն իրականացւում է երկշաբաթեայ փուլերով, որի ընթացքում սփիւռքահայ երիտասարդները` բնակուելով հիւրընկալ ընտանիքներում հնարաւորութիւն են ունենում ճանաչել հայ ընտանիքի աւանդոյթները, շփուել հայ երիտասարդութեան հետ, ծանօթանալ իրենց հասակակիցների հետաքրքրութիւններին, ստեղծել կապեր, շրջագայել եւ ծանօթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնութեան գեղատեսիլ անկիւններին, ունենալ բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտութեան դասեր առնել Հայրենիքում, սովորել ազգային պարեր եւ երգեր, ինչպէս նաեւ հասակակիցների հետ արդիւնաւէտ ժամանակ անցկացնել «Արի տուն» ամառային ճամբարում: Ծրագիրն իրականացւում  է 8 փուլերով.

  • 1-ին փուլ`  յունիսի 10 - յունիսի 23    
  • 2-րդ փուլ`  յունիսի 17 - յունիսի 30    
  • 3-րդ փուլ`  յուլիսի 1- յուլիսի 14
  • 4-րդ փուլ`  յուլիսի 8 - յուլիսի 21 
  • 5-րդ փուլ`  յուլիսի 22 - օգոստոսի 4               
  • 6-րդ փուլ`  յուլիսի 29 - օգոստոսի 11            
  • 7-րդ փուլ`  օգոստոսի 12 - օգոստոսի 25             
  • 8-րդ փուլ`  օգոստոսի 19 - սեպտեմբեր 1      

 

 2.«Իմ Հայաստան» փառատօն



Փառատօնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, Սփիւռքում հայ մշակոյթի, մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են հետեւեալ միջոցառումները.

  • «Հայ գրողների համահայկական համաժողով»` ապրիլի 18-23-ը,    
  • «Պարարուեստի օրեր»` յունիսի  25-ից յուլիսի 15-ը (բացումը` յունիսի 29-ին, փակումը` յուլիսի 10-ին ),
  • «Երգչախմբային  արուեստի օրեր»` յուլիսի 25-ից օգոստոսի 15-ը (բացումը` օգոստոսի 8-ին, փակումը` օգոստոսի 14-ին ),
  • Անհատ կատարողների  ելոյթներ` յունիսից հոկտեմբերն ընկած ժամանա­կա­հատ­վածում, 
  • «Դուդուկի համահայկական փառատօն»` սեպտեմբերի 6-18-ը (բացումը` սեպտեմբերի 14-ին, փակումը` սեպտեմբերի 18-ին ),
  • «Լրագրողների  համահայկական VI համաժողով»` հոկտեմբերի 4-7-ը:

 

 

 

3.Սփիւռքի նշանաւոր անհատներին նուիրուած` «Մեր մեծերը»  խորագրով մեծարման միջոցառումների կազմակերպում եւ անցկացում    



«Մեր մեծերը» ծրագիրը նպատակ ունի հայրենասէր անհատների, ազգային գործիչների ճանաչողութեամբ եւ մեծարմամբ նպաստել երիտասարդ սերնդի մէջ ազգային իրական արժէքների նկատմամբ հայրենասիրութեան հետաքրքրութեան, արդիւնքում` ազգային ինքնութեան, ձեւաւորման:

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում  Հայաստանում եւ Սփիւռքում իրականացւում է Սփիւռքի նշանաւոր անհատների եւ կազմակերպութիւնների մեծարման միջոցառումներ, կազմակերպւում են հեռուստահաղորդումներ, տպագրւում են գրքեր, պատրաստւում են գրքոյկներ, թերթեր, ձայնագրութիւններ եւ տեսահոլովակներ:

2012թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկուած են

  • Սայաթ-նովայի  /300-ամեակ/
  • Յովհաննէս Բաղրամեանի  /115-ամեակ/
  • Յովսէփ Օրբէլու  /125-ամեակ/
  • Գարեգին Յովսէփեանի  /145-ամեակ/
  • Գառզուի  /Գառնիկ Զուլումեան/,  /105-ամեակ/ անունները:

 

 

4.«Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» համահայկական մրցանակաբաշխութիւն


5.Ստեղծագործական եւ գիտական աշխատանքների մրցանակաբաշխութիւն

անվանկարգերով մրցոյթները:

Ստեղծուելու է «Մայրենիի դեսպան» մեդալ,  որը կտրուի մայրենիի պահպանման, տարածման եւ զարգացման գործում նշանակալի աւանդ ունեցող անձանց:

Ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան հաւաքում եւ առաքում համայնքներին

Ծրագրի շրջանակներում կազմակերպւում է Սփիւռքին տրամադրուող ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան յայտերի ստացումը եւ դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսուած ծաւալներով ապահովուում է անհրաժեշտ ուսումնական գրականութեան առաքումն ըստ հասցէների: Յայտերը ստացւում են Սփիւռքի կրթօջախներից` սահմանուած ձեւաչափով, ինչպէս նաեւ համայնքների ղեկավարներից եւ ՀՀ դեսպանատներից:

 

 

6.«Սփիւռք»  ամառային դպրոց

 Ծրագրի նպատակն է Սփիւռքի համար կենտրոնացուած ձեւով Հայաստանը դարձնել հայոց լեզուի, հայ ազգային մշակոյթի ուսումնասիրութեան եւ ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Դպրոցը գործելու է ԵՊՀ բազայի վրայ` 2-3 շաբաթ տեւողութեամբ, դասընթացների ձեւով: Դպրոցն ունենալու է 5 բաժին.

  • Երիտասարդ առաջնորդների դպրոց
  • Սփիւռքի լրագրողների դպրոց
  • Հայոց լեզուի արագացուած դասընթաց
  • Սփիւռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց
  • Սփիւռքի մշակութային գործիչների, երգի, պարի ուսուցիչների, խմբավարների վերապատրաստման դասընթաց

7.Աջակցութիւն համայնքների կայացմանը

Ծրագրի շրջանակներում ըստ պահանջի իրականացւում է հայկական խորհրդանիշների առաքում համայնքներ /զինանշան, դրօշ, հայոց այբուբեն, Հայաստանը ներկայացնող խտասալիկներ, ֆիլմեր, նկարներ եւ այլն/:


8.Տարածքային համագործակցութեան եւ համահայկական մշակութային ծրագրեր

Ծրագրի շրջանակներում նախատեսւում են Հայաստանից մշակութային խմբերի այցելութիւններ տարածաշրջաններ եւ Սփիւռքից` Հայաստան, համերգային ծրագրերի իրականացում:


9.Մասնակցութիւն ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնի սփիւռքագէտների պատրաստման գործընթացին

Սփիւռքագիտութեան ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նպատակով 2009թ. նախարարութեան նախաձեռնութեամբ Եպհ-ում ստեղծուել  է Սփիւռքագիտութեան ամբիոն` մագիստրոսական ծրագրով:


Ծրագրի շրջանակներում մշակւում են ուսանողներին ներկայացուող հետազօտութիւնների թեմաները, կազմակերպւում են դասաախօսութիւններ, պրակտիկաների ղեկավարում, ինչպէս նաեւ լուծւում է տարեկան 12 ուսանողի վարձավճարի հարց:


10.Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան հիմնարար եւ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող կիրառական հետազօտութիւններ


Ծրագրի շրջանակներում մշակւում են Սփիւռքի պատմութեան վերաբերեալ հետազօտման  8-10 թեմաներ եւ պատուիրւում են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներին,  ԵՊՀ-ին,  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին: Հրատարակուած աշխատանքները ուղարկւում են Սփիւռքի հայ համայնքներ:


11.Տեղեկատուական նիւթերի /ֆիլմեր, տեսահոլովակներ, յօդուածներ, հեռուստայ եւ ռադիօ հաղորդումներ, գովազդ/ պատրաստում կամ պատուիրում, «հայերն այսօրէ էլեկտրօնային պարբերականի հրապարակման եւ կայքի սպասարկման աշխատանքների վերահսկողութեան եւ համապատասխան նիւթերի տրամադրում տեղական եւ Սփիւռքի հայ մամուլի հրապարակումների ուսումնասիրութիւն եւ ամփոփում

 

12.ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան ծրագրերի մշակում եւ իրականացման աշխատանքների համակարգում


ՀՀ կառավարութեան նիստում 2011թ. հաստատուել է ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցութեան ծրագիրը:

Համայնքները աջակցութեան կարիք ունեն կրթութեան գործի կազմակերպման, մշակութային շփումների եւ համահայկական ծրագրերում ներգրաւուելու հարցերում: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են ուծացման դէմ պայքարի, հայապահպանութեան ուղղութեամբ գործնական քայլերի իրականացում:

Ծրագրի շրջանակներում նախատեսւում են.

  • ԱՊՀ երկրների հայ­­կա­կան կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղե­րում
  • Ռուսախօս եւ ուկ­րա­ինախօս հայերի միջաւայ­րում հայագի­տա­կան առարկաների ու­սուց­ման ծրագրերի, դասագրքերի, ուսումնա­մե­թոդական նիւթերի ձեռքբերում եւ տրամադրում համայնքներին
  • Աջակցութիւն հայկական համայնքներում մէկօրեայ դպրոց­ների ցանցի ընդ­լայնմանը
  • «Հայ ասպետ» հե­ռուս­տա­խա­ղի կազմակեր­պում տա­րա­ծա­շրջա­նի հայկական կրթօ­ջախ­ների աշակերտների մասնակցութեամբ
  • Հայրենագիտա­կան առարկաների գծով աշա­կերտական օլիմ­պի­ա­­դաների եւ շարա­դրու­թեան մրցույ­թ­ների կազմակերպում համայնք­ներում
  • ԱՊՀ երկրների բու­­հերի հայ ուսանողների ու­սում­նական, արտադրական, նախա­դիպ­լոմային պրակտիկայի կազ­մա­կերպում Հայաստա­նում
  • Աջակցութիւն տա­րածաշրջանի կրթական հաստատութիւննե­րում հայագիտա­կան կենտ­րոն­ների հիմ­նման, գի­տա­կրթական հաստա­տութ­յուն­ներում ուսում­նական ծրագրերում հայագիտական դա­ս­­­ըն­թացի ներդրման գործին
  • Հայաստանի մշա­կու­թային համոյթների, ստեղ­­­ծագործական խմբե­­­­րի, անհատ կատա­րողների համերգների, ներկայացումների կազ­մա­կերպում համայնք­նե­րում
  • Տարածաշրջանում  գործող հայկական  երիտասար­դա­կան կազմակերպութիւնների ներկայացուցիչների հաւաք-հանդիպումների կազմա­կերպում
  • Տարածաշրջանի թատերախմբերի եւ գեղարուեստական ինքնագոր­ծունէութեան համոյթ­ների մասնակցութեամբ «ես իմ անուշ Հայա­ս­տանիէ ամենամեայ փառատօնի կազմա­կերպում
  • Տարածաշրջանի հայկա­կան լրատուամիջոց­ների հեն­քի վրայ ՀՀ սփիւռքի նախարարութեան   «հա­յերն այսօրէ էլեկտրո­նա­յին բազմալեզու օրաթերթի թղթակցային կե­տերի ստեղծում
  • Ծրագրի իրակա­նաց­ման պատասխանատու անձանց գործուղումներ տարա­ծաշրջա­նի հայ համայնքներ

 

13.Իրաքահայերի ինտէգրման ծրագրի իրականացում

Ծրագրի շրջանակներում իրականացւում են ՀՀ-ում բնակուող իրաքահայերի ինտէգրմանն ուղղուած միջոցառումներ, մասնագիտական կողմնորոշման, լեզուի ուսուցման դասընթացնէր:


14.Հարաւային /Լատինական/ Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային խնդիրների լուծման աջակցութեան ծրագիր

Ծրագրի շրջանակներում իրականացւում են մշակութային խմբերի այցելութիւններ տարածաշրջանային համայնքներ, գրքերի, ֆիլմերի, խտասալիկների առաքում եւ այլն:


15.«Հայկական Սփիւռք 2012թ.» տարեգրքի տպագրութիւն

«Հայկական Սփիւռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփիւռքում տեղի ունեցած առաւել յիշարժան ձեռնարկները, Հաաստանում եւ Սփիւռքում համահայկական կազմակերպութիւնների, հոգեւոր կառոյցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատութիւնների, ՀՀ պետական մարմինների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած յիշարժան ծրագրերն ու միջոցառումները:


16.Սփիւռքի հայագիտական կենտրոնների ղեկավարների համաժողովի կազմակերպում

Ծրագրի շրջանակներում նախատեսւում է բոլոր երկրների հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների հաւաք, որի ընթացքում` ի թիւս քննարկուող հարցերի, կամփոփուեն նաեւ «Լաւագոյն հայրենագիտական կենտրոն» մրցանակաբաշխութեան արդիւնքները:


17.«Հայկական սփիւռքի վիրտուալ թանգարան»

Ծրագրով նախատեսւում է ներկայացնել հայկական սփիւռքը` վիրտուալ տարբերակով:


18.Արեւմտահայերէնից արեւելահայերէն եւ հակառակը թարգմանչական ծրագիր

Ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ եւ որակեալ թարգմանութիւն: Ծրագրով նախատեսւում է ընդլայնել թարգմանչական ծրագրի շտեմարանը:

Կայք. translator.am


19.Էլեկտրօնային գրադարանի համալրում

«էլեկտրօնային գրադարանէ ծրագրի շրջանակներում ստեղծուելու եւ անընդհատ համալրուելու են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները: Ծրագրի նպատակն է` համահայկական հայալեզու էլեկտրօնային գրադարանի տեղծումը: 

Կայք. lib.mindiaspora.am

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: